
20/03/2023 18:31
Ռուսաստանի հասարարակական-քաղաքական կյանքն ապակայունացնելու արմատականների փորձերը կանխվել են․ Պուտին
2022 թվականին Ռուսաստանում իրավիճակն ապակայունացնելու արմատականների փորձերը խափանվել են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ՌԴ ՆԳՆ կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ։
Նշելով, որ անցյալ տարի նկատելի առաջընթաց է արձանագրվել հասարակական կարգի պահպանման ոլորտում, ՌԴ նախագահը հավելել է․ «Հետևողականորեն կանխվել են տարբեր արմատականների կողմից երկրի հասարարակական-քաղաքական կյանքն ապակայունացնելու փորձերը»։