
20/03/2023 19:21
Մոսկվան ու Պեկինը շատ ընդհանուր խնդիրներ ու նպատակներ ունեն․ Պուտինը՝ Սի Ծինփինին
Միջազգային ասպարեզում Ռուսաստանի և Չինաստանի փոխգործակցությունը նպաստում է աշխարհակարգի և բազմաբևեռության հիմնարար սկզբունքների ամրապնդմանը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ։
«Մոսկվան ու Պեկինը շատ ընդհանուր խնդիրներ ու նպատակներ ունեն։ Գիտեմ, որ Դուք՝ անձամբ և Չինաստանի մեր բոլոր բարեկամները մեծ ուշադրություն են հատկացնում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը»,- ասել է Վլադիմիր Պուտինը՝ դիմելով Սի Ծինփինին։
Չինաստանի ղեկավարն իր հերթին է կարևորել Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունների պահպանումը։
«Չինաստանը մեծ կարևորություն է տալիս Ռուսաստանի հետ հարաբերություններին, քանի որ դրանում պատմական տրամաբանություն կա․ մենք ամենամեծ հարևան երկրներն ենք, մենք համապարփակ ռազմավարական համագործակցության գործընկերներ ենք։ Հենց այս կարգավիճակն է որոշում, որ մեր երկրների միջև պետք է լինեն սերտ հարաբերություններ»,- ասել է Սի Ծինփինը։