
20/03/2023 19:45
Հայաստանի հովտային շրջաններում դիտվել է ծիրանենու զանգվածային ծաղկում, նախալեռնային շրջաններում սկսվել են էտի աշխատանքները
Հիդրոօթեևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է մարտի 13-19-ն իրականացված ագրոօդերևութաբանական դիտարկումները, որոնց համաձայն՝
Շաբաթվա ընթացքում եղանակային պայմանները նպաստավոր են եղել ծիրանենու բողբոջների բացման համար։
Հովտային շրջաններում կանխատեսված ժամանակահատվածում դիտվել է ծիրանենու զանգվածային ծաղկում, դեղձենու բողբոջներն ուռել են, շարունակվել են վաղահաս կարտոֆիլի տնկման աշխատանքները։
Նախալեռնային շրջաններում սկսվել են էտի աշխատանքները, շաբաթվա վերջին դիտված տեղումները դժվարեցրել են դրանց իրականացումը։