
20/03/2023 19:58
Ռուսաստանից արտաքսված միգրանտների թիվն աճել է ավելի քան 2,5 անգամ․ ՌԴ ՆԳՆ
Ռուսաստանից արտաքսված և վտարված օտարերկրացիների թիվն անցյալ տարի աճել է ավելի քան 2,5 անգամ, հայտարարել է Ռուսաստանի ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը՝ ՆԳՆ կոլեգիայի տարեկան ընդլայնված նիստի ժամանակ։
«Շուրջ 300 հազար ստուգում է իրականացվել միգրանտների բնակության, աշխատանքային գործունեության վայրերում, շինհրապարակներում, առևտրի և ծառայությունների մատուցման օբյեկտներում։ Համալիր ստուգումների արդյունքում Ռուսաստանից վտարված ու արտաքսված անձանց թիվը 2,5 անգամ ավելացել է»,- ասել է Ռուսաստանի ՆԳ նախարարը։
Կոլոկոլցևը նշել է, որ ՆԳՆ-ն շարունակում է միջոցներ ձեռնարկել միգրացիոն օրենսդրության պահպանմանումը պատշաճ վերահսկելու, Ռուսաստանում անօրինական բնակվող օտարերկրացիների թիվը կրճատելու ուղղությամբ։
«Հաշվետու ժամանակահատվածում բացահայտվել են ապօրինի միգրացիայի կազմակերպման 17%-ով ավելի դեպքեր, քաղաքացիների ֆիկտիվ հաշվառման՝ 11 տոկոսով ավելի շատ դեպքեր»,- ասել է ՌԴ ՆԳ նախարարը։