
21/03/2023 14:24
Արցախի ՄԻՊ-ի զեկույցը՝ 100-օրյա շրջափակման հետևանքով մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումների մասին
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հրապարակել է արտահերթ եռալեզու զեկույց՝ Ադրբեջանի կողմից Արցախի 100-օրյա շրջափակման հետևանքով մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումների մասին:
Զեկույցում համապարփակ ու մանրամասն կերպով 100 կետերի միջոցով ներկայացվում են 7 անհատական իրավունքների, 5 խոցելի խմբերի և 4 հավաքական իրավունքների խախտումների վերաբերյալ տվյալներ, որոնք արտացոլում են խորացող հումանիտար ճգնաժամը և Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը: Փաստաթղթում ներկայացվում են նաև 24 լուսանկարներ և 27 մարդկային պատմություններ շրջափակման վերաբերյալ, իսկ վերջում՝ 46 օգտակար փաստաթղթեր 2016թ. ի վեր ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության և դրա համատեքստում Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների վերաբերյալ:
Ամբողջական շրջափակմանը զուգահեռ՝ Ադրբեջանը միտումնավոր խաթարում է Արցախի կենսական նշանակության ենթակառուցվածքների՝ գազամատակարարման, էլեկտրամատակարարման և կապի ու հաղորդակցության բնականոն աշխատանքը՝ նպատակ ունենալով էլ ավելի սրել առանց այն էլ ծանր մարդասիրական ճգնաժամը և մարդկային տառապանքներ պատճառել Արցախի ժողովրդին։
Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակումը, կենսական ենթակառուցվածքների խափանումները, ինչպես նաև պարբերաբար և հետևողականորեն իրականացվող զինված հարձակումներն ու ուժի կիրառման սպառնալիքները նպատակ են հետապնդում ֆիզիկական և հոգեբանական ահաբեկմամբ, կյանքի համար անտանելի պայմանների ստեղծմամբ էթնիկ զտման ենթարկելու Արցախը և ոչնչացնելու Արցախի բնիկ հայկական բնակչությանը։
Ստորև ներկայացնում ենք զեկույցում արտացոլված մի քանի հիմնական տվյալ 100-օրյա շրջափակման հետևանքով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ՝
• Ստեփանակերտ-Գորիս մայրուղով (Լաչինի միջանցքով) մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 178 անգամով (245,000-ի փոխարեն՝ 1,376 մուտք և ելք).
• Ճանապարհով գրեթե 43 անգամ ավելի քիչ մեքենայի շարժ է արձանագրվել, քան պետք է լիներ առանց շրջափակման (92,000-ի փոխարեն՝ 2,154 մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից).
• Շուրջ 11 անգամ ավելի քիչ կենսական նշանակության բեռ է ներկրվել, քան իրականում պետք է լիներ (40,000 տոննայի փոխարեն՝ 3,707 տոննա).
• Շրջափակման հետևանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ընդհանուր առմամբ շուրջ 3,900 անձինք, ներառյալ՝ 570 երեխա.
• Պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 900 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից.
• Ադրբեջանը հանրագումարային 34 օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը.
• Արդեն 71 օր շարունակ լրիվությամբ խաթարված է Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը, ինչը հանգեցրել է վեցժամյա հովհարային և վթարային անջատումների.
• Փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 9,800 մարդ (ներառյալ՝ աշխատատեղի պահպանման դեպքերը), որը մասնավոր հատվածում աշխատողների 50 տոկոսից ավելին է.
• Գազամատակարարման ու էլեկտրամատակարարման խափանումները հանգեցրել են չնախատեսված անտառահատումների՝ լրացուցիչ շուրջ 6,200 ծառի հատում, դա էլ իր հերթին լրացուցիչ երկարաժամկետ խնդիրներ է ստեղծելու առողջ շրջակա միջավայրի ապահովման հարցում.
• Երկրի տնտեսությանը հասցվել է շուրջ 190 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով շուրջ 21 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը.
• Դադարել են 32.6 կիլոմետր ճանապարհի, տասնյակ կիլոմետր ջրագծի, հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համակարգերի, 3,717 բնակարանների, ավելի քան 40 սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները.
• Մի շարք իրավունքների խախտումներ ավելի սուր են արտահայտվում խոցելի խմբերի ներկայացուցիչների շրջանում, մասնավորապես՝ 30,000 երեխա, 9000 հաշմանդամություն ունեցող անձ, 20000 տարեց, 60000 իգական սեռի ներկայացուցիչ (կին և աղջիկ) և 15000 տեղահանված անձ.
Ի լրումն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների շարունակական ու բազմակի խախտումների՝ արդեն 27 օր շարունակ չիրագործելով նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր կատարման որոշումը՝ Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների ու բեռների անխափան ելքի և մուտքի ապահովման վերաբերյալ՝ Ադրբեջանը հերթական անգամ ոտնահարել է միջազգային բարձրագույն արժեքներն ու սկզբունքները: Ավելին, դրանից հետո ադրբեջանական կողմը դիմել է ագրեսիվ գործողությունների՝ հանգեցնելով մարդկային կորուստների և այլ զրկանքների Արցախի ժողովրդի շրջանում: Ուստի, միջազգային հանրությունը ոչ միայն իրավունք, այլև անառարկելի պարտավորություն ունի օր առաջ գործնական միջոցներով կատարելու միջազգային բարձրագույն դատարանի որոշումը և կանխելու ադրբեջանական հետագա հանցագործությունները, այդ թվում՝ պլանավորվող նոր ու դաժանագույն հանցագործությունը մարդկության դեմ:
Արցախի ժողովրդի դեմ տեղի ունեցող ադրբեջանական բոլոր իրավախախտումները կատարվում են ռասայական խտրականության (հայատյացության) պետական քաղաքականության շրջանակներում և խորքային առումով ուղղված են նրա ինքնորոշման իրավունքի և դրա իրացման փաստի դեմ՝ նպատակ ունենալով էթնիկ զտման միջոցով իր օգտին վերջնականապես փակել հակամարտության էջը՝ «չկա ժողովուրդ, չկա իրավունք» տրամաբանությամբ:
Ադրբեջանի կողմից համակարգային և հետևողականորեն իրականացվող էթնիկ ատելության քաղաքականությունը, որը դրսևորվել է ինչպես Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիաների ընթացքում, այդպես էլ հրադադարի հաստատումից հետո, անառարկելիորեն փաստում են, որ Ադրբեջանի կազմում Արցախի ցանկացած կարգավիճակ հավասարազոր է Արցախի էթնիկ զտման և Արցախի հայության ցեղասպանության։ Ուստի, արցախյան հակամարտության համատեքստում ինքնորոշման իրավունքը հավասար է իրենց հայրենիքում մարդկանց ապրելու իրավունքին։
Արցախի ժողովրդի ինքնորոշման հիմնարար իրավունքը և նրա ֆիզիկական գոյության դեմ ադրբեջանական ռասայական խտրականության հիմքով կատարված ոտնձգություններն ու սպառնալիքները առավել քան բավարար հիմքեր են միջազգային հանրության կողմից Արցախի ժողովրդի պաշտպանության և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման համար՝ «ճանաչում հանուն փրկության» սկզբունքի հիման վրա:
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Լրահոս
28/05/2023 23:24
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին
28/05/2023 19:31
«Մեր առաջնային խնդիրը Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի ազգային-պետական շահերի պաշտպանությունն է՝ գործող վարչախմբի հեռացման միջոցով»․ Նոր շարժում է ձևավորվել
28/05/2023 18:49
Հոգևորականաց դասը և հավատավոր ժողովուրդն աղոթք են բարձրացրել առ Աստված՝ Հայաստանի Հանրապետության անսասանության, շենացման համար
28/05/2023 17:20
Մեզ պակասում են խելացի առաջնորդներ, որոնք բանակցություններում կկարողանան ոչ թե լիովին տրվել վերջնագրերի, այլ ապահովել ընդունելի պայմաններ կամ լուծումներ․ Ռուբեն Վարդանյան
28/05/2023 16:43
ՀՅԴ մեր ժողովրդին ոտքի է հանելու, առաջնորդելու է պայքարը և ներքին ու արտաքին թշնամուն դուրս է վռնդելու մեր երկրից․ Իշխան Սաղաթելյան
28/05/2023 15:08
«Նա, ով իրեն նախագահ է անվանում, պետք է հանձնվի, խորհրդարանը պետք է ցրվի»․ Ալիևը սպառնացել է Արցախի իշխանություններին
28/05/2023 14:37
Փաշինյանն Արմավիրում մանկապարտեզի բացման միջոցառմանն էր մասնակցում
28/05/2023 14:20
Այն բանից հետո, երբ Հայաստանը ճանաչեց մեր տարածքային ամբողջականությունը, «խաղաղության պայմանագրի» կնքման համար լուրջ խոչընդոտներ չեն մնացել․ Ալիև
28/05/2023 14:06
Գագիկ Ծառուկյանի անունից ծաղկեպսակ է դրվել Բաշ-Ապարանի հերոսամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին
28/05/2023 14:01
Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Սարդարապատի հուշահամալիր
28/05/2023 13:41
Փաշինյանն իր թրքահպատակ ելույթում քիչ էր մնում ներողություն խնդրի Թուրքիայից՝ հայ ժողովրդի կերտած Մայիսյան հաղթանակների համար․ Էդուարդ Շարմազանով
28/05/2023 13:24
Ռուսասատանի Դաշնությունը հյուպատոսություն կբացի Սյունիքում
28/05/2023 12:48
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սարդարապատի հուշահամալիրում
28/05/2023 11:43
Ինքնուրույնություն և մարտական, զինվորական ուժ ու կազմակերպվածություն, որը կարող է բերել միասնականության․ Այդպես պետք է կարողանանք փրկվել. Հրանտ Մարգարյան
28/05/2023 11:20
Ամեն տարի այս օրը մենք հպարտությամբ ենք հիշում 1918 թվականի մայիսի 28-ին Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերը․ Ալեն Սիմոնյան
28/05/2023 11:08
Այսօր Հոգեգալուստ է՝ Քրիստոնյայի փրկության գրավականն ու կնիքը․ Տոնի խորհուրդը
28/05/2023 10:49
Մեր պապերն իրենց սխրանքով մեզ ցուցանել են ճշմարիտ ուղին․ Այսօր մեր հերթն է, մեր սերունդը պետք է ստանձնի ու արժանապատվությամբ կրի իրեն բաժին հասած պատմական պատասխանատվությունը․ Արթուր Վանեցյան
28/05/2023 10:40
Առաջին Հանրապետությունը չկարողացավ կանգուն մնալ 20 թվականի պատերազմից հետո, մենք կանգուն ենք 20 թվականի պատերազմից հետո, հետևողական իրագործում ենք խաղաղության օրակարգը․ Փաշինյան
28/05/2023 10:28
Չափազանց թանկ գին ենք վճարել մեր անկախ պետականության համար և պետք է աչքի լույսի պես պահենք ու փայփայենք այն և փոխանցենք հետագա սերունդներին․ Արայիկ Հարությունյան
28/05/2023 10:23
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Սարդարապատի հուշահամալիր
28/05/2023 10:11
Պետք է թարմ պահենք մեր պատմական հիշողությունը, հպարտանանք անցյալի մեր հաղթանակներով ու ձեռքբերումներով․ Գագիկ Ծառուկյան
28/05/2023 09:49
Մեր հայրենիքի ու ժողովրդի դեմ իրականացվող քայլերին, ծավալապաշտական ձգտումներին դիմակայելու ուղին մեր միասնական պայքարն է, միակամությունն ու վճռականությունը․ Ամենայն Հայոց Կաթողիկոս
28/05/2023 09:42
Սարդարապատի հերոսներն ընտրեցին պայքարը, բզկտված Հայրենիքի թեկուզ մի փոքր հատվածում, բայց արժանապատիվ՝ ազատ ու անկախ կյանքը․ Այսօր էլ վճռական ընտրության պահն է․ Սերժ Սարգսյան
27/05/2023 21:40
Վթարի ենթարկված պատանի ըմբիշներին արյուն է անհրաժեշտ
27/05/2023 20:47
Կոլոնոսկոպիա․ Հաստ աղիքի էնդոսկոպիկ հետազոտության հնարավորությունները
27/05/2023 20:32
«Բնակչության թիվը պետք է կրկնապատկվի»․ Ռուսաստանում խոսել են առաջիկա տասնամյակների ծրագրերից
27/05/2023 20:16
World Challenge Cup մրցաշարում հայ մարմնամարզիկները ոսկե և բրոնզե մեդալներ են նվաճել (Տեսանյութ)
27/05/2023 19:56
Ծիծեռնակաբերդում այրել են Հայոց ցեղասպանության մասին փաստեր ու նյութեր․ թանգարան-ինստիտուտը հավաստիացնում է՝ ցուցադրությունների, դասախոսությունների աշխատանքային կրկնօրինակների սևագրերն էին
27/05/2023 19:31
«Այդ թմրանյութի մասին անձամբ եմ հայտնել ԱԱԾ տնօրենին, դա իր համար շոկային է եղել»․ Միհրան Պողոսյանը փաստեր է հրապարակել՝ ինչպես ու ինչ պայմաններում է հայտնաբերվել 1 տոննա թմրանյութը
27/05/2023 19:16
Մենք պարտվում և կորցնում ենք՝ խայտառակվելով․ ապացույցը բզկտվող Երկիրն է, բանակում գրեթե ամեն օր արձանագրվող մահվան, վիրավորման, գերեվարման, առևանգման դեպքերը․ Սենոր Հասրաթյան
27/05/2023 19:00
ՀՀ ԱԳՆ-ն թվիթերյան գրառմամբ Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել առևանգված հայ զինծառայողներին
27/05/2023 18:45
Անահիտ Մանասյանը Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է նաև գերեվարված զինծառայողների հարազատների հետ
27/05/2023 18:31
Ամերիկայի ու Բրիտանիայի տիկնիկավարներն սկսել են կասկածի տակ դնել Ուկրաինայի իշխանությունների ադեկվատությունը․ Լավրով
27/05/2023 18:16
Փաշինյանն ուզում է, որ հայ ժողովուրդը դառնա կուզիկ, թուրքական օրակարգ սպասարկող. Շարմազանով (Տեսանյութ)
27/05/2023 17:55
Արցախի Խնուշինակ գյուղում ապրող Այդինյանների ընտանիքում երեխաներն արդեն 5-ն են․ 10 տարվա ընդմիջումից հետո եռյակ է ծնվել՝ երեք տղա (Տեսանյութ)
27/05/2023 17:35
Հիպերակտիվություն․ ինչպե՞ս է արտահայտվում խնդիրն ու ի՞նչ լուծումներ ունի
27/05/2023 17:17
«Այդպիսի բան տեղի չի ունենում ոչ մի երկրում»․ Վրաստանի նախագահը դժգոհություն է հայտնել պաշտպանության նախարարի պահվածքից
27/05/2023 16:57
Եթե մեր քաղաքական ուժը միայնակ կարողանար կապիտուլյանտներին հեռացնել, վաղուց հեռացրած կլինեինք. Շարմազանով (Տեսանյութ)
27/05/2023 16:42
Չկտրվեք ձեր արմատներից, անմնացորդ սիրով սիրեք մեր հրաշք երկիրը և կերտեք ձեր արժանապատիվ երջանկությունը ազատ ու անկախ Արցախում․ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնության խոսքը երիտասարդներին
27/05/2023 16:30
«Ուկրաինան ահաբեկչական պետություն է»․ ՌԴ ԱԳՆ
27/05/2023 16:15
«Օրերս ռուսական քաղաքագիտական շրջանակից Նիկոլ Փաշինյանի դավաճանական քաղաքականությանը համահունչ տեսակետ է հնչել»․ Արմեն Աշոտյանի վերլուծությունը
27/05/2023 16:05
Վազգեն Սարգսյանի եղբայր, ԵԿՄ տղերք, դու՞ք էլ եք ճանաչում Արցախն Ադրբեջանի կազմում, ինչպես Նիկոլը. Շարմազանով (Տեսանյութ)
27/05/2023 15:45
Մենք գիտեինք՝ սերմը, որ ցանվում էր 2018-ի «թավշյա հեղափոխությամբ», հակաարցախյան էր, իրենք, ճիշտն ասած, դա չէին էլ թաքցնում. Շարմազանով (Տեսանյութ)
27/05/2023 15:34
Հակառակորդի զինված խումբը հատել է ՀՀ սահմանը և առևանգել զինծառայողներին․ քրեական վարույթ է նախաձեռնվել
27/05/2023 15:29
Մոսկվան հույս ունի, որ Երևանին ու Բաքվին կհաջողվի ստորագրել խաղաղության պայմանագիրը. Գալուզին
27/05/2023 15:05
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
27/05/2023 14:45
Փաշինյանը Հայաստանն ու Արցախը դարձրել է աշխարհաքաղաքական առքուվաճառքի առարկա. խոստացել է բոլորին գոհացնել. Շարմազանով (Տեսանյութ)
27/05/2023 14:27
Նուբարաշենի աղբավայրում հրդեհը մարվել է
27/05/2023 14:10
Դանակահարություն` Շերամի փողոցում
27/05/2023 13:45
ՀՀ ՊՆ-ն հաստատեց երեկ անհետացած զինծառայողների անունները
27/05/2023 13:37
Արամ Հովհաննիսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, նշել է ծառայության մեջ տեղ գտած որոշ թերացումներ
27/05/2023 13:18
ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներին Բաքուն դեռ թույլ չի տվել տեսակցել մայիսի 26-ին գերեվարված հայ զինվորներին
27/05/2023 13:07
Որտեղի՞ց են անհետացել հայ զինծառայողները («Առավոտ»)
27/05/2023 12:55
Կոտայքի մարզում բախվել են Volkswagen-ն ու 06-ը․ կա 1 զոհ, 7 վիրավոր
27/05/2023 12:37
Երևանում տոնական շունչ կտիրի․ հրավիրում ենք բոլոր մեծերին ու փոքրերին․ Ավինյան
27/05/2023 12:18
Ադրբեջանի դատախազությունը հայտնել է ձերբակալված 2 հայ զինծառայողների անունները
27/05/2023 12:05
Եթե հանկարծ Արցախը կորցրեցինք, կորցնելու ենք Հայաստանը. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը
27/05/2023 11:54
Պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել Վերջին զանգի մասնակից 112 տրանսպորտային միջոց, որոնցից 102-ի ղեկին եղել են անչափահասներ
27/05/2023 11:36
Միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է որոնվող 2 զինծառայողների կողմից շահագործվող ավտոմեքենան. Լուսանկարներ
27/05/2023 11:32
Ողբերգական ավտովթար՝ Շիրակում. մահացածն ու վիրավորը ամուսիններ են
27/05/2023 11:17
«Կանալ-Արաքս» հակաթմրանյութային գործողության ընթացքում ՀԱՊԿ անդամ-պետությունների տարածքում առգրավվել է 816 կգ թմրամիջոց
27/05/2023 11:10
«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հարցաքննության է հրավիրել գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանին
27/05/2023 11:01
«Փաստ». Արևմուտքն ամենևին շահագրգռված չէ ո՛չ Սյունիքի մարզի, ո՛չ էլ, ընդհանրապես, Հայաստանի զարգացմամբ
27/05/2023 10:53
«Ժողովուրդ». Արսեն Թորոսյանը կրկին հայտնվել է թիմակիցների թիրախում
27/05/2023 10:50
ՊԵԿ-ը պատվիրել է հայ-թուրքական սահմանին «Մարգարա» մաքսակետի նախագիծը (Hetq.am)
27/05/2023 10:43
«Հրապարակ». Իշխանական վերնախավը կայցելի Սարդարապատ․ ինչպես է հարգանքի տուրք մատուցելու մի անձնավորություն, ով ոչնչացրել է ՀՀ անկախությունը
27/05/2023 10:33
«Փաստ». Պետբյուջեից ֆինանսավորվող հեռուստաընկերությունը իր վարչապետի այցը լուսաբանելու համար օգտագործում է ղրղզական հեռուստաընկերության կադրերը
27/05/2023 10:28
«Ժողովուրդ». Մայիսի 29-ին խորհրդարանում բավականին թեժ է լինելու
27/05/2023 10:25
Արցախի նախագահը ռազմաքաղաքական իրավիճակի հարցով Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
27/05/2023 10:16
«Փաստ». ՔՊ-ականները, տարբեր օրինակներ և իրավիճակներ ներկայացնելով, ամեն կերպ փորձել են արդարացումներ գտնել և «սրբագրվել»
27/05/2023 10:12
«Հրապարակ». Կենտրոնի թաղապետ Սամվել Ղուկասյանն իր մարդկանց հետ ծեծի է ենթարկել երկու ընկերոջ. իրավապահները փորձել են թաքցնել
27/05/2023 10:06
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ականներին համոզել է, որ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը չի նշանակում արցախցիների ցեղասպանություն
27/05/2023 10:01
Մեր զինծառայողները, ամենայն հավանականությամբ, առևանգվել են․ Աբրահամյան
27/05/2023 09:54
«Ժողովուրդ». Վահագն Խաչատուրյանը ներկայացնում է այնպես, կարծես Հայաստանին պատերազմն է ձեռնտու, այլ ոչ թե խաղաղությունը
27/05/2023 09:45
«Փաստ». Եվ ովքե՞ր են «նարատիվից» խոսում. թուրքերի ու ադրբեջանցիների՝ երկար տարիների նարատիվներն ու իղձերը այսօր տարածող ու իրականություն դարձնողնե՞րը
27/05/2023 09:41
«Հրապարակ». ՔՊ-ն տապալեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի ընտրությունը
27/05/2023 00:07
Մարտական դիրքեր սնունդ մատակարարող երկու զինծառայողի հետ կապն ընդհատվել է, քննվում է նաև ադրբեջանական կողմում հայտնվելու վարկածը
26/05/2023 22:02
Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
26/05/2023 21:50
Ավտոտեխսպասարկման կետում ավտոմեքենայի շարժիչի վերանորոգման ժամանակ տեղի է ունեցել պայթյուն, տուժած կա
26/05/2023 21:40
Վարդան Մինասյանը կգլխավորի «Արարատ-Արմենիա»-ն․ FootballTime
26/05/2023 21:28
World Challenge Cup մրցաշարում մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը հաղթահարել են որակավորման փուլի արգելքը
26/05/2023 21:12
Հրաժեշտ՝ Առինջի Կոլյա Ծառուկյանի անվան դպրոցին. վերջին դասի պատվավոր հյուրը Ռոզա Ծառուկյանն էր
26/05/2023 20:59
Պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել Վերջին զանգի մասնակից 102 մեքենաներ, 93-ի ղեկին եղել են անչափահասներ
26/05/2023 20:41
Զելենսկու գրասենյակի ներկայացուցիչները իրար հակասող հայտարարություններ են արել «հակահարձակման» վերաբերյալ
26/05/2023 20:25
Հայկական կողմին վերագրվող «դիվերսիոն ներթափանցման փորձի» մասին լուրերն ապատեղեկատվություն են․ ՀՀ ՊՆ
26/05/2023 20:18
Սփյուռքի կազակերպությունները պատրաստ են մասնակցելու Արցախի Հանրապետության իրավաքաղաքական պահանջի կայացման գործընթացին
26/05/2023 20:06
Հայաստանի տարբեր տարածքներում իրականացվելու է ստորագրահավաք՝ «Արցախը երբեք չի´ լինելու Ադրբեջանի կազմում»
26/05/2023 19:44
«Միայն չարի դեմ մղվող հոգևոր պատերազմում Աստծո զորությամբ հաղթանակելուց հետո մեզ կտրվեն ֆիզիկական և նյութական հաղթանակներ»․ Երևանում ուխտերթ կանցկացվի
26/05/2023 19:32
«Տեր ենք մեր հայրենիքին»․ ՀՅԴ-ն մայիսի 28-ին հրավիրում է Արամ Մանուկյանի արձանի մոտ
26/05/2023 19:19
Ռազմական դրության պայմաններում կիրառվող լրացուցիչ սահմանափակումների մասին հրամանագրերով՝ Արցախում արգելվում են հավաքները
26/05/2023 19:08
«Քննարկել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրմանը վերաբերող հարցեր»․ Փաշինյանը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի հետ
26/05/2023 19:00
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է, թե Քիշնևում սպասվո՞ւմ է արդյոք Ադրբեջանի հետ համաձայնագրի ստորագրում (Factor.am)
26/05/2023 18:43
Նիկոլը հրապարակել է պետական պարտության տեխնիկական պարամետրերը․ Իսկ ի՞նչ է լինելու դրանից հետո․ Վահե Հովհաննիսյան
26/05/2023 18:33
Հայաստանում արդյունաբերության ոլորտի զարգացումները շարունակում են մտահոգության տեղիք տալ․ «Լույս» հիմնադրամ
26/05/2023 18:17
Ապագա կա բոլորի համար, բայց այդ ապագան տարբեր է լինում․ Պուտին
26/05/2023 18:01
«Ներողություն խնդրելու փոխարեն իշխանության ներկայացուցիչները պետք է մտածեն, թե ինչպես են պատասխան տալու իրենց սերունդներին»․ Տիգրան Աբրահամյանի արձագանքը ՔՊ պատգամավորին
26/05/2023 17:51
2000-ականներից՝ մեր օրեր. Ի՞նչ լուքեր են նախընտրում հայ շրջանավարտները. ոճաբանի մասնագիտական խորհուրդը
26/05/2023 17:40
Իշխանության ներկայացուցիչներն ավելի փակ են դարձել լրատվամիջոցների համար. լրատվական դաշտը պետք է համախմբվի. Բորիս Նավասարդյան
26/05/2023 17:37
Արարատ Միրզոյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Լուիս Բոնոն քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
26/05/2023 17:25
Արցախի Հանրապետությունը չի կարող ճանաչվել Ադրբեջանի մաս որևէ կառույցի կողմից, հատկապես՝ Հայաստանի Հանրապետության իշխանության․ Գերմանահայոց Կեդրոնական Խորհուրդ