
21/03/2023 21:40
6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Աֆղանստանում
6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է արձանագրվել Աֆղանստանի հյուսիս-արևելքում, հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են 20։47-ին՝ Հինդու Քուշ լեռներում, որոնց մեծ մասն Աֆղանստանի տարածքում է գտնվում։
Երկրաշարժի էպիկենտրոնը Աֆղանստանի Բադախշան նահանգի Ջիրմ բնակավայրից 38 կիլոմետր դեպի հարավ-արևելք է, օջախը՝ 191 կմ խորության վրա։
Ավերածությունների ու զոհերի մասին տեղեկություններ առայժմ չկան։