
21/03/2023 19:18
Պատրաստ ենք աշխարհի այլ երկրների համար անել նույնը, ինչն արեցինք Ուկրաինայի համար․ Բորել
Եվրամիությունը պատրաստ է աշխարհի մյուս երկրների համար անել նույնը, ինչն արել է Ուկրաինայի համար, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Եվրախորհրդարանում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք պատրաստ ենք աշխարհի այլ երկրների համար անել նույնը, ինչն արեցինք Ուկրաինայի համար՝ զենք մատակարարել և Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով օգնություն տրամադրել։ Մենք մեր գործընկերներին առաջարկում ենք նաև միանալ PESCO -ի (զենքի նոր տեսակների մշակման ու արտադրության ռազմական գործընկերություն-խմբ․) շրջանակում առկա նախագծերին։ Այդ նախագծերը հասանելի են ԵՄ կազմում չգտնվող երկրների՝ Նորվեգիայի, Կանադայի, Ուկրաինայի, ինչպես նաև այլ երկրների համար, որոնք կիսում են մեր մոտեցումները, օրինակ՝ Սերբիան կարող է միանալ այդ նախաձեռնությանը։ Մենք պատրաստ ենք նաև գործակցել աֆրիկյան ու ասիական երկրների հետ»,- ասել է Բորելը։