
21/03/2023 19:30
Ինչպիսի՞ն է լինելու կյանքը՝ «խաղաղության պայմանագրի» ստորագրումից հետո, ի՞նչ է, վերջապես, գրված այդ «խաղաղության պայմանագրում»․ Սոս Հակոբյան (Տեսանյութ)
Հայաստանի գործող իշխանությունների համար մարդկային մահը զուտ վիճակագրություն է, «Հայաստանի անվտանգության փլուզված համակարգը» թեմայով քննարկմանը կարծիք է հայտնել «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե իշխանությունների անլուրջ մոտեցումը բանակին, սահմանին տիրող վիճակին, ինչի է հանգեցնում։
«Ցավով եմ ասում, բայց այս մարդկանց համար մարդկային մահը ոչ թե ողբերգություն է, այլ ստալինյան հայտնի տրամաբանության համաձայն՝ ընդամենը վիճակագրություն»,- նշել է Սոս Հակոբյանը՝ ընդգծելով՝ իրականացվող ցանկացած քայլ ու գործողություն պետք է դիտարկել արդյունավետության տեսանկյունից՝ դա օգնու՞մ է երկրի անվտանգությանը, թե՞ վնասում։ Այս համատեքստում է պետք դիտարկել նաև «խաղաղության պայմանագրի» ստորագրումը։
«Ի վերջո, երբ խոսում ենք «խաղաղության պայմանագրից», հարց է առաջանում՝ ո՞րն է լինելու կյանքը դրա ստորագրումից հետո: Կամ ավելի պարզ, ի՞նչ է գրված այդ «խաղաղության պայմանագրում», վերջապես։ Որովհետև մեր նպատակը պետք է լինի ոչ թե որևէ պայմանագիր ստորագրելը, այլ այդ պայմանագրի միջոցով տանելի կենսական պայմաններ ստեղծելը»,- ասել է Սոս Հակոբյանը՝ հավելելով՝ չպետք է կորցնել պետության հզորությունն ու սուվերենությունը վերականգնելու հնարավորությունը։
«Պետք է վաղն ունենանք հնարավորություն՝ մեր պետության հզորությունը, սուվերենությունը վերականգնելու համար»,- ընդգծել է նա։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում