
21/03/2023 19:55
ԱՄՆ-ն ու Արևմուտքը փաստացի դարձել են ուկրաինական հակամարտության մասնակից կողմեր․ ՌԴ ԱԽ քարտուղար
ԱՄՆ-ն ու Արևմուտքը փաստացի դարձել են Ուկրաինայում հակամարտության կողմ, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ձգտելով հասնել Ռուսաստանին պարտության մատնելու իրենց նպատակին՝ ԱՄՆ-ն ու նրա վասալները շարունակում են զենք մատակարարել ուկրաինական ռեժիմին, նրան հաղորդել հետախուզական տվյալներ, վերապատրաստել «նեոնացիստներին», օգնել մշակել ռազմական օպերացիաներ ու, փաստացի, արդեն հանդիսանում են հակամարտության մասնակիցներ։ Ուկրաինական կողմի մարդկային մեծ կորուստները նրանք իրենց խնդիրը չեն համարում, ռազմական գործողություններն էլ նրանց տարածքներում չեն ընթանում»,- ասել է Պատրուշևը։
ՌԴ Ախ քարտուղարը հավելել է, որ Ռուսաստանի խնդիրն է շարունակում մնալ «Ուկրաինան նեոնացիզմից ազատագրելը, ինչը բազմաբևեռ աշխարհակարգի կառուցման, միջազգային անվտանգության ամրապնդման կարևոր փուլ կդառնա»։