
22/03/2023 13:01
«Դումիկյան եղբայրներ» կաթնամթերքի արտադրամասը կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտման հիմքով
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Դումիկյան եղբայրներ ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրության արտադրամասում և հայտնաբերել իրավական ակտերով սահմանված նորմերի մի շարք խախտումներ (Լոռու մարզ, Տաշիր համայնք):
Մասնավորապես՝
- արտադրական տարածքը ապահովված չի եղել մեխանիկական օդափոխության միջոցներով, սանհանգույցով, տաք և սառը ջրով,
- հատակի մակերևույթը եղել է քայքայված, առաստաղը՝ բորբոսնած,
- սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամանակ խախտումները վերացնելու համար: