
22/03/2023 17:10
Հայաստանի համար ԵՄ առաքելությունը կարևոր գործիք է, որը պետք է ծառայեցվի ընդհանուր խաղաղության գործընթացին․ Միրզոյան
Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման վերաբերյալ զանազան մեկնաբանությունները տեղին չեն, առաքելության մանդատը հստակ է, խորհրդարանում հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Նախ, առաքելությունը քաղաքացիական է, երկրորդը՝ Հայաստանի Հանրապետության համար այս առաքելությունը ևս մեկ կարևոր գործիք է, որը պետք է ծառայեցվի ընդհանուր խաղաղության գործընթացին։
ԵՄ առաքելությունը հայկական կողմի համար միայն ու միայն մի գործիք է, որը պետք է հավելյալ նպաստ բերի, հավելյալ կերպով ամրապնդի խաղաղության գործընթացը, տարածաշրջանում կայունությունը, ինչպես նաև օբյեկտիվ իրականության գնահատումը և փոխանցումը ԵՄ գործընկերներին»,- ասաց Միրզոյանը։