
22/03/2023 20:12
Մեզ անհանգստացնում է Սի Ծինփինի այցը Մոսկվա․ Մորավեցկի
Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի այցը Մոսկվա անհանգստություն է առաջացրել Վարշավայում, հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին՝ Ճապոնիայի իր գործընկեր Ֆումիո Կիսիդայի հետ Վարշավայում տեղի ունեցած հանդիպումից հետո, համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Չինաստանի ղեկավարի այցը Ռուսաստան մեզ անհանգստացնում է»,- ասել է Մորավեցկին՝ հավելելով, որ «Չինաստան-Ռուսաստան առանցքը անվտանգ չէ»։
«Մենք փորձում ենք համոզել Չինաստանին՝ չաջակցել Ռուսաստանին»,- ասել է Լեհաստանի վարչապետը։
Նշենք, որ Չինաստանի ղեկավար ՍԻ Ծինփինի այցը Մոսկվա մեկնարկել էր մարտի 20-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ Սի Ծինփինը նրան հրավիրել էր 2023 թվականին այցելել Չինաստան։ Բանակցություններից հետո հրապարակվել էր նաև
Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի համատեղ հայտարարությունը՝ համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության խորացման մասին։