
22/03/2023 17:36
Մոսկվայի հակահրթիռային պաշտպանության համակարգը կարդիականացվի․ Շոյգու
Մոսկվայի հակահրթիռային պաշտպանության համակարգի արդիականացումը կավարտվի այս տարի, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ ռազմական գերատեսչության կոլեգիայի նիստի ժամանակ։
«Օդատիեզերական ուժերի զարգացման առաջնահերթություններից է զորքերի համալրումը հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ժամանակակից համակարգերով։
Այս տարի մենք կավարտենք Մոսկվա քաղաքի հակահրթիռային պաշտպանության համակարգի արդիականացումը»,- ասել է Սերգեյ Շոյգուն