
23/03/2023 20:07
Մինսկ-Իսլամաբադ երկխոսությունն ակտիվանում է․ Լուկաշենկո
Բելառուսի և Պակիստանի միջև երկխոսությունն ակտիվանում է, մի շարք երկկողմ միջոցառումներ կնպաստեն երկրների համագործակցության ընդլայնմանը, նշել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Պակիստանի օրվա կապակցությամբ այդ երկրի նախագահ Արիֆ Ալվիին հղած իր շնորհավորական ուղերձում։
«Մինսկի և Իսլամաբադի միջև երկխոսությունն ակտիվանում է, նախատեսվում են երկկողմ միջոցառումներ, որոնք քաղաքական բարձր մակարդակով պետք է աջակցեն համագործակցության ընդլայնմանը տարբեր ոլորտներում, առաջին հերթին՝ առևտրի ոլորտում»,-Լուկաշենկոյի ուղերձն է հրապարակել նրա մամուլի ծառայությունը։
Ուղերձում Ալեքսանդր Լուկաշենկոն գրել է նաև, որ Պակիստանը «վստահ առաջ է շարժվում զարգացման իր ճանապարհով՝ չնայած արտաքին մարտահրավերներին»։
«Բելառուսը մեծ նշանակություն է տալիս Պակիստանի հետ ավանդական լավ հարաբերություններին՝ հիմնված փոխադարձ հարգանքի և բարեկամության սկզբունքների վրա»,- նշել է Լուկաշենկոն։