
23/03/2023 20:17
ԱՄՆ-ն Ռուսաստանի թշնամին է․ Մեդվեդև
«Ամերիկայի Միացյալ Նահանգներն այժմ մեզ համար թշնամական պետություն է, որը փորձում է առավելագույն վնաս հասցնել Ռուսաստանին»,- ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԽ ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։
«Նրանք մեր մրցակիցներն են, իսկ այժմ, ուղիղ ասենք, թշնամիները։ ԱՄՆ-ն մեր թշնամին է»,- ասել է Մեդվեդևը։
Նրա խոսքով՝ Միացյալ նահանգները, փորձելով առավելագույնս վնասել Ռուսաստանին՝ Արևմուտքին ևս ստիպում է առաջնորդվել իր որդեգրած ուղով։
«Ինձ համար անհասկանալի է եվրոպական երկրների ղեկավարների դիրքորոշումը, որոնք ունակ չեն եվրոպացիների օգտին որոշումներ ընդունել։ Նրանց բոլոր որոշումները կամ առանձին քաղաքական խմբերի, կամ ամերիկացիների օգտին են»,- ասել է Մեդվեդևը՝ հավելելով․ «Եվրոպայի երկրները ոչ միայն միջազգային իրավունքի ինքնուրույն սուբյեկտ չեն, այլև վերածվել են ԱՄՆ-ի դոնորի՝ սեփական հարկատուների հաշվին»։