
23/03/2023 13:59
ԱՄՆ-ն Հայաստանի ԱԱԾ-ին 13 ամենագնաց մեքենա է նվիրել
Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալությունը «Զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխարգելման» ծրագրի շրջանակներում Հայաստանին, որպես նվիրատվություն, տրամադրում է մի շարք տեխնիկական սարքավորումներ, 13 ամենագնաց մեքենաներ և դրանց պահեստամասեր։
Որոշումն այսօր հավանության արժանացավ կառավարության նիստում, որը գործադիրին էր ներկայացրել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը։
Նախագծի ընդունման արդյունքում նախագծով նախատեսված գույքը կամրացվի Ազգային անվտանգության ծառայությանը` սահմանապահ զորքերի կողմից իրենց առջև դրված խնդիրների առավել արդյունավետ լուծման նպատակով: