
23/03/2023 18:28
Հյուսիսային Օսիայում առգրավվել է Ռուսաստան տեղափոխվող մաքսանենգ ծխախոտի խոշոր խմբաքանակ
Հյուսիսային Օսիայում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունը, ՌԴ ՆԳՆ Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգի տրանսպորտի վարչության հետ համագործակցությամբ, կանխել են խոշոր խմբաքանակով ծխախոտի մաքսանենգության փորձ, ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի ԱԴԾ հասարակայնության հետ կապի ծառայությունը։
«Ռուսաստանում իրացման համար նախատեսված մաքսանենգ բեռը թաքցված է եղել բեռնատարի կցորդում տեղափոխվող մրգերի արկղերում։ Հայտնաբերվել և առգրավվել է տարբեր ապրանքանիշերի ավելի քան 151 հազար տուփ ծխախոտ, որոնց արժեքը գնահատվում է մոտ 17,5 միլիոն ռուբլի»,- հայտնել են ՌԴ ԱԴԾ-ից։