
23/03/2023 13:46
Իրանի ու Ռուսաստանի արտգործնախարարները Մոսկվայում կքննարկեն իրավիճակը Հարավային Կովկասում
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը մարտի 29-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա։ Այդ մասին տեղեկացրել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Աբդոլլահիանն ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կքննարկեն միջազգային հարցեր, այդ թվում՝ Իրանի միջուկային գործարքը, Սիրիայում, Աֆղանստանում, Հարավային Կովկասում իրավիճակը, Կասպից ծովի խնդիրը, նաև Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքումը: