
23/03/2023 13:10
Երկրաշարժի դեպքում Ստամբուլը վտանգի տակ է. Քաղաքապետն ահազանգում է
Փետրվարյան երկրաշարժերը Թուրքիայում հազարավոր բազմաբնակարան շենքեր վերածեցին փլատակների։ Շատերը պատճառը տեսնում են անորակ շինարարության մեջ։ Այդ մասին գրում է «Ամերիկայի ձայնը»։
Ստամբուլը Եվրոպայի ամենաբնակեցված քաղաքներից է, որտեղ ապրում է ավելի քան 15 միլիոն մարդ: Այն ևս եկրաշարժային գոտում է: Քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն զգուշացնում է, որ քաղաքը կանգնած է աննախադեպ սպառնալիքի առջև։
«Մենք չգիտենք, թե երբ կլինի երկրաշարժը։ Թույլ տալ, որ մեր ժողովուրդը ապրի կյանքին սպառնացող այս շենքերում, նման է, Աստված մի արասցե, գիտակցաբար նրանց մահվան դատապարտելունն», - ասել է Իմամօղլուն:
Քաղաքապետարանի կայքը թույլ է տալիս բնակիչներին պահանջել ստուգել իրենց շենքերի սեյսմակայունությունը:
Այս շենքը պետք է քանդվի վատ կառուցապատման պատճառով, իսկ մյուսներն ամրացվում են. քաղաքապետարանը դրամաշնորհներ և էժան վարկեր է առաջարկում բնակչությանը: Սակայն շատերն ասում են, որ չեն կարող վճարել: Նրանք այժմ վախենում են իրենց և իրենց ընտանիքների համար:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում