Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը կրկին աճում է, ինչը մեծացնում է նոր պատերազմի հավանականությունը. ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար

25/03/2023 12:22

Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը կրկին աճում է, ինչը մեծացնում է նոր պատերազմի հավանականությունը. ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար


Ակնհայտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է հրահրում և կրկին սպառնում հարևան Հայաստանին ռազմական ագրեսիայով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նման կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, որը ծավալուն հոդված է հրապարակել «Project Syndicate»-ի կայքէջում՝ խոսելով հայ-ադրբեջանական հակամարտության, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի և տարածաշրջանում առաջիկա զարգացումների մասին։

«Քանի որ Ռուսաստանը չի կարող կամ չի ցանկանում օգնել, Եվրամիությունը պետք է ավելի կարևոր դեր ստանձնի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման գործում: Մեր ամբողջ ուշադրությունն արդարացիորեն կենտրոնացած է Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի վրա։ Բայց դա արդարացում չէ անտեսելու ևս մեկ ճգնաժամ, որը հասունանում է Եվրոպայի դռան շեմին»,- նշել է Ռասմուսենը։

Ըստ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը կրկին աճում է, ինչը մեծացնում է նոր պատերազմի հավանականությունը։

«Անցյալ շաբաթ ես այցելեցի Լաչինի միջանցք ՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչությանը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։ Դեկտեմբերից բնապահպանական բողոքի պատրվակով ադրբեջանցիները արգելափակել են միջանցքը։ Այդ գործընթացը տեղի է ունենում Բաքվի ռեժիմի բացահայտ աջակցությամբ։ «Amnesty International»-ը զգուշացնում է, որ այն պատճառով, որ «ցուցարարները» արգելափակում են Լեռնային Ղարաբաղ բոլոր քաղաքացիական և առեւտրային փոխադրումները, շուրջ 120 հազար էթնիկ հայեր զրկված են հիմնական ապրանքներից և ծառայություններից, ներառյալ կենսական նշանակության դեղամիջոցներն ու բժշկական սպասարկումը»,- ասել է Ռասմուսենը։

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմին վերջ դրած հրադադարի հայտարարությամբ՝ Ադրբեջանը պարտավորվել է ապահովել ազատ տեղաշարժը ճանապարհով:

«Ընդունելով, որ Ադրբեջանը խախտում է իր պարտավորությունները ՝ հրաժարվելով վերացնել շրջափակումը, ՄԱԿ-ի Միջազգային դատարանը փետրվարի 22-ին որոշում է հրապարակել, որով Ադրբեջանից պահանջում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը միջանցքի ապաշրջափակման համար: Բայց անցավ մեկ ամիս, և ոչինչ չփոխվեց։ Անգործության էին մատնված նաև միջանցքի երկայնքով տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերը, որոնք պետք է պահպանեին երթուղին։

Եթե Եվրոպան և ողջ միջազգային հանրությունը ճնշում չգործադրեն Ադրբեջանի վրա  շրջափակումը վերացնելու համար, ներկայիս հումանիտար ճգնաժամը կարող է վերածվել հումանիտար աղետի»,- ընդգծել է Ռասմուսենը։

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի կարծիքով՝ Ադրբեջանն օգտագործում է շրջափակումը և այլ միջոցներ ՝ Լեռնային Ղարաբաղը «խեղդելու» համար։

«Բնակիչներին հաճախ թույլ չեն տալիս վերադառնալ իրենց տները, իսկ գազն ու էլեկտրաէներգիան պարբերաբար անջատվում են ՝ առանց նախազգուշացման և բացատրության: Այս ամենի նպատակն ակնհայտորեն հայ բնակչության կյանքն առավելագույնս բարդացնելն է, և մոտալուտ էթնիկ զտման լուրջ վտանգ կա։ Մենք չպետք է հեռացնենք մեր հայացքը այն ամենից, ինչ տեղի է ունենում այնտեղ»,- շեշտել է Ռասմուսենը։

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի խոսքով՝ իր հերթին, ադրբեջանական ռեժիմը (և նրա առցանց թրոլները) շարունակում են նսեմացնել շրջափակման կամ նույնիսկ դրա գոյության հետևանքները:

Ռասմուսենն առաջնային խնդիր է համարում Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության հովանու ներքո փաստահավաք առաքելություն ուղարկելը։

«Ադրբեջանը նաև հրաժարվում է  միջազգային դիտորդներին հնարավորություն ընձեռել իրավիճակը գնահատելու համար:

Այսպիսով, միջազգային հանրության առաջնային խնդիրը ՄԱԿ-ի կամ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության հովանու ներքո փաստահավաք առաքելության ուղարկելն է: Մենք պետք է հստակ հասկացնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կբախվի հետևանքների հետ, եթե շարունակի անտեսել միջազգային դատարանի պարտավորեցնող վճիռը:

2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմը հստակ ցույց տվեց, որ Ադրբեջանը զգալի ռազմական առավելություն ունի Հայաստանի նկատմամբ ՝ շնորհիվ այն զենքի, որը նա ձեռք էր բերում Ռուսաստանից, Թուրքիայից և Իսրայելից: Այս փաստը հաստատվեց անցյալ տարվա սեպտեմբերին, երբ Ադրբեջանը զավթեց տարածքներ հենց Հայաստանում, այդ թվում՝ ռազմավարական դիրքեր Ջերմուկ քաղաքի մոտ, ընդամենը երկու օր վերսկսված մարտերից հետո։

Չնայած Հայաստանը շարունակում է մնալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ, տարածաշրջանային դաշինք, որը Ռուսաստանը կապում է հինգ նախկին խորհրդային պետությունների հետ, ոչ մի աջակցություն չեղավ, երբ Հայաստանն օգնություն խնդրեց իր ինքնիշխան տարածքի վրա հարձակման ժամանակ։ Նա մնաց խոցելի և մենակ։

Ավելի վատ է, որ Ադրբեջանն իր զորքերը թողել է Հայաստանի տարածքում և հրաժարվել է վերադարձնել հայ ռազմագերիներին։ Քանի որ խաղաղ բանակցությունները փակուղի են մտել, ակնհայտ նշաններ կան, որ Ադրբեջանը կարծում է, որ ռազմական միջոցներով կարող է ավելիին հասնել, քան խաղաղ բանակցությունների միջոցով»,- արձանագրել է Ռասմուսենը։

Ըստ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի՝չի կարելի բացառել առաջիկա ամիսներին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման վերսկսումը։

«Քանի որ Հայաստանի անվտանգության ավանդական երաշխավորը ՝ Ռուսաստանը, չի կարող կամ չի ցանկանում օգնել, Եվրոպական Միությունը պետք է ավելի կարևոր դեր խաղա տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում: Եվ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ճանաչել են դա, և այդ հարցում զգալի քաղաքական կապիտալ են ներդրել:

Սեպտեմբերին ռազմական գործողությունների վերսկսումից հետո ԵՄ-ն քաղաքացիական առաքելություն է ուղարկել Հայաստան  Ադրբեջանի հետ սահմանը դիտարկելու համար: Բայց դեռ շատ բան կա անելու։ ԵՄ առաքելությունը, որը ներկայումս տեղակայված է միայն Հայաստանի տարածքում, պետք է արագ ընդլայնվի ՝ դիտարկելու հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկարությունը: Եվրոպացի առաջնորդները պետք է ճնշում գործադրեն Ալիևի կառավարության վրա, որպեսզի վերջինս թույլ տա ԵՄ անձնակազմին մուտք գործել Ադրբեջանի տարածք: Իհարկե, ԵՄ անզեն առաքելությունը չի կարողանա կանգնեցնել ռազմական գործողությունները, սակայն դիտորդների ներկայության ավելացումը լրացուցիչ ճնշում կգործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի այդ երկիրը բանակցությունները գերադասի ռազմական առճակատումից»,- եզրափակել է Ռասմուսենը։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10/06/2023 23:15 Հաղորդակցության ուղիները Հայաստանի տարածքում ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից հսկելու պայմանավորվածություն ձեռք չի բերվել․ Մհեր Գրիգորյան 10/06/2023 21:30 Ազգի հարցերը նաև եկեղեցու հարցերն են․ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս 10/06/2023 20:13 Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է մարզական հավաքը․ հունիսի 16-ին կխաղա Ուելսի ընտրանու հետ 10/06/2023 19:54 Հետախուզվողին հայտնաբերել են Իջևան-Երևան ճանապարհին 10/06/2023 19:39 Բելառուսը դժգոհում է՝ սահմանակից երկրները դեպի իր տարածք են ուղղորդում փախստականներին, սահմանին են թողնում նրանց դիերը 10/06/2023 19:18 Ձայնալարերի վնասում․ խռպոտության հիմնական պատճառները 10/06/2023 18:54 ԱՄՆ-ի խոստացած ռազմական օգնության նոր փաթեթը Ուկրաինային կտրամադրվի ամիսներ, նույնիսկ տարիներ անց․ Bloomberg 10/06/2023 18:34 Արայիկ Հարությունյանը հանրության տարբեր շրջանակների հետ է հանդիպում, ներկայացնում է Արցախի շուրջ ռազմաքաղաքական իրավիճակը 10/06/2023 18:14 «Այս իշխանությունը, որը հայտարարել էր, թե քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, վերացրել է այդ կանոնը»․ Արսեն Բաբայանը տուգանքի նոր մեթոդի մասին է հայտնում 10/06/2023 17:57 Սիբիրյան խոց. առաջացման պատճառները 10/06/2023 17:40 Սյունիքի մարզի Խոտ բնակավայրում ոչխարներ են խուզել․ ներկա էր նաև Վահան Քերոբյանը 10/06/2023 17:24 Ճապոնիան, ԱՄՆ և Ֆիլիպինները եռակողմ նոր ձևաչափ են ստեղծել․ առաջին հանդիպումը կանցկացնեն Տոկիոյում 10/06/2023 17:08 Կարևորում ենք Պորտուգալիայի հետ հարաբերությունները. Վահագն Խաչատուրյան 10/06/2023 16:53 Հայ հոգևորականի գործն այն չէ, որ դուք մեր տղաներին սպանեք, բերեք, ասեք՝ թաղի, սա մեր գործն է, դա էլ՝ քո․ Չի՛ լինում այդպես․ իմ գործը կանխելն է, այդ ձեռքը բռնելն է, որ վերջին չհասնի․ Բագրատ Սրբազան 10/06/2023 16:36 Խաչատրյանի անվան մրցույթի առաջին մրցանակին է հավակնում չորս դաշնակահար 10/06/2023 16:21 Սևանում և Հրազդանում 24 ժամ ջուր չի լինի 10/06/2023 16:04 Դոլարի առքի նվազագույն գինը 381 դրամ է, վաճառքինը՝ 388 դրամ 10/06/2023 15:44 Գերագույն հոգևոր խորհրդում անդրադարձել են անչափահասների շրջանում թմրամոլության ահագնացող աճին 10/06/2023 15:16 Ադրբեջանում զինծառայող է մահացել. շրջանառվում է ինքնասպանության տարբերակը 10/06/2023 14:56 «Հայաքվեն» ուղղակի ստորագրահավաք չէ. Արամ Օրբելյանը մանրամասներ ներկայացրեց (Տեսանյութ) 10/06/2023 14:30 Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը․ 60 մմ տրամաչափի ականանետից 3 ական է արձակել 10/06/2023 14:14 Արմավիրի մարզում 24 ժամ ջուր չի լինի 10/06/2023 13:55 Գյումրիում անչափահասներից մեկը մյուսին դանակահարել է իր վրա ջուր լցնելու պատճառով 10/06/2023 13:29 Փարիզի քաղաքային խորհուրդն ընդունել է Արցախի ժողովրդին և ՀՀ-ում ապաստանած արցախցիներին հրատապ օգնության տրամադրման վերաբերյալ բանաձև 10/06/2023 13:05 Արցախ. «Փոքրիկ արարողը». Լուսանկարներ 10/06/2023 12:43 Հավատո՞ւմ եք, որ Արցախն այս քաղաքականության արդյունքում չի արժանանալու Նախիջևանի ճակատագրին․ Գևորգ Դանիելյան 10/06/2023 12:23 Գլխավոր դատախազն այցելել է Սևանի կայազորի զինվորական դատախազություն և ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուս 10/06/2023 11:53 Պայթյուն՝ Անկարայի հրթիռների և պայթուցիկների արտադրամասում․ զոհեր կան (Տեսանյութ) 10/06/2023 11:44 Հայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Վիրապից ելքը 10/06/2023 11:19 Մխիթարյանն ու խաղընկերները վերջին մարզումն են անցկացրել ՉԼ եզրափակչից առաջ․ Լուսանկարներ 10/06/2023 11:08 ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է 10/06/2023 10:55 Դավիթաշենի դպրոցներից մեկի բակում փորձել են սեռական բնույթի բռնի գործողություն կատարել 9-ամյա աղջկա նկատմամբ․ SHAMSHYAN 10/06/2023 10:47 «Հրապարակ». Հույս ունեն, որ ՔՊ-ի մրցակիցները չեն կարողանա ակտիվ քարոզարշավ անել, երևանցիներն էլ չեն մասնակցի հավաքներին 10/06/2023 10:42 44-ամյա տղամարդը նռնակով սպառնացել էր սպանել տան անդամներին 10/06/2023 10:37 «Ժողովուրդ». Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն ղեկավար չունի, բայց չորս ավտոմեքենա է վերանորոգել մեկ անձից գնումների ընթացակարգով 10/06/2023 10:26 «Փաստ». Իշխանությունը ցանկանում է այնպես անել, որ ՀՀ-ի անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող գործողությունը քրեականացնելու հարցը նույնիսկ ԱԺ չհասնի 10/06/2023 10:17 «Հրապարակ». Աղմկահարույց նախագիծը բունտ է հասունացրել կառուցապատողների շրջանում 10/06/2023 10:09 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 10/06/2023 10:04 «Փաստ». Լուրջ գրոհ է սկսվել ՆԳ նախարարի դեմ․ «առաջամարտիկի» դերում «սորոսականներն» են 10/06/2023 10:00 «Ժողովուրդ». ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի նոր կազմ կընտրվի 10/06/2023 09:53 «Հրապարակ». Գործնականում որևէ քայլ ՔՊ-ն Թագուհի Թովմասյանին պաշտոնից զրկելու ուղղությամբ առայժմ չի անում 10/06/2023 09:45 «Փաստ». Շարունակվում է արդարադատության համակարգն ավիրելու գործը՝ դատարանները մեկ անձի կամակատար դարձնելու համար 10/06/2023 09:38 «Ժողովուրդ». Դավիթաշենի թաղապետի օգնականի վրա կրակելու դեպքը բավականին խոր արմատներ ունի 10/06/2023 09:33 «Հրապարակ». Կան մարդիկ, որոնք կարծիք հայտնելիս կաշկանդված են ոչ միայն պաշտոն զբաղեցնելիս, այլև դրանից հետո 10/06/2023 00:02 Ադրբեջանական կողմը Կախակնի հայկական դիրքերի ուղղությամբ կիրառել է ականանետ 09/06/2023 22:53 Մարզերում և Երևանում սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 09/06/2023 22:41 Հայաստանի ազգային հավաքականը բաց մարզում է անցկացրել․ հունիսի 19-ին կխաղա Լատվիայի հավաքականի հետ 09/06/2023 22:30 Սերժ Սարգսյանը պարգևատրել է արագ շախմատի մրցաշարի հաղթողներին 09/06/2023 22:20 Հայ մարմնամարզիկները World Challenge Cup-ի եզրափակչում են 09/06/2023 22:09 Պոլիպոզների առկայության դեպքում մի՛ հետաձգեք բուժումը. ԼՕՌ բժիշկ Լևոն Թորոսյանի հորդորը 09/06/2023 21:57 Հանրային սննդի օբյեկտում սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ են արձանագրվել 09/06/2023 21:44 Հունիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գայի պողոտայում 09/06/2023 21:31 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Դևդորակի թունելով երթևեկությունը երկու օրով կդադարեցվի 09/06/2023 21:14 Ադրբեջանական կողմը կրակ է բացել հայ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա (Լուսանկարներ) 09/06/2023 21:01 Արևմուտքը փորձում է վրահաս սովի պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա․ Միշուստին 09/06/2023 20:48 «Շարունակելու ենք զարգանալ ու առաջընթաց գրանցել»․ «Ռոսատոմ»-ն արձագանքել է Վաշինգտոնին ու Լոնդոնին 09/06/2023 20:34 Աշխարհի տարբեր երկրների 100-ից ավելի գիտնականներ Երևանում կքննարկեն աստղաֆիզիկայի արդի ձեռքբերումները․ միջազգային գիտաժողով է անցկացվելու 09/06/2023 20:20 ԳԹԿ-ն հրապարակել է «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաների քննական թեստերի ճիշտ պատասխանները․ քննությունից հետո 6-րդ օրը նախատեսված է բողոքարկման համար 09/06/2023 20:07 «Ֆրանկոֆոնիան Արցախում» միությունը կոչ է անում պաշտոնական Փարիզին՝ միակողմանի պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ 09/06/2023 19:53 Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարեմաղթել է, որ Ամենախնամ Տերը քառառողջություն պարգևի Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին 09/06/2023 19:43 Լեզուն՝ որպես աղեստամոքսային տրակտի առողջության և այլ հիվանդությունների հայելի 09/06/2023 19:28 Կարեն Շահնազարովին Ռուսաստանի պետական մրցանակ են շնորհել 09/06/2023 19:13 «Տոկիոն Մոսկվայի հետ հարաբերությունները մղում է դեպի վտանգավոր փակուղի»․ Ճապոնիայի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ 09/06/2023 19:00 Մեր կոչումն է համարձակությամբ ահազանգել վտանգների մասին, դեմ կանգնել ազգային անդաստանում անարդարության դրսևորումներին, հայրենիքին, համազգային շահերին վնասող գործընթացներին․ Վեհափառ Հայրապետ 09/06/2023 18:49 ԼՂ-ում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում հումանիտար իրավիճակը լարված է. Փաշինյանը՝ Պուտինին 09/06/2023 18:30 Արցախում երեխաների՝ նյարդաբաններին ու հոգեբաններին դիմելիության ցուցանիշը 47 տոկոսով աճել է շրջափակման պայմաններում. Գեղամ Ստեփանյան 09/06/2023 18:18 Շրջափակման պատճառով Արցախի տնտեսությունը 342 միլիոն դոլարի վնաս է կրել 09/06/2023 18:07 «Միասին» շարժումը դիմում է Ռուսաստանի ղեկավարությանը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ ծայրահեղ բացասական զարգացումների առիթով 09/06/2023 17:54 Քննչական կոմիտեն պարզաբանում է՝ ինչպես է կինոխցիկներ ձեռք բերել 09/06/2023 17:44 Թեպետ նիկոլական ռեժիմը «հեփի էնդ» բեմադրեց դատարանում, բայց տիկին Գայանեն բռնաճնշումների զոհ է․ Փորձագետ 09/06/2023 17:33 Հայ ժողովուրդն ամեն կերպ բարձրաձայնում է, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետ համաձայն չէ, և նա պետք է հեռանա․ Արմեն Աշոտյան 09/06/2023 17:19 Ընթանում է պատերազմում անհետ կորածների ծնողներին «փնթիներ» ասած ՔՊ-ական Սերոբ Սարգսյանի եւ լրագրող Լիա Սարգսյանի գործով դատական նիստը 09/06/2023 17:02 ՀՀ-ում մետալուրգիական գործարանը կառուցվելու է բոլոր նորմերին համապատասխան․ Ադրբեջանի հայտարարությունն անհիմն է 09/06/2023 16:50 Հայ գործարարների ասոցիացիան ամփոփել է երկու տարիների ներդրումային գործունեության արդյունքները 09/06/2023 16:37 Հաստատվել է հանրակրթական ուսհաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի հարցաշարը 09/06/2023 16:28 Էրդողանը կմեկնի Ադրբեջան. Ալիևի հետ հանդես կգան «Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության վերաբերյալ» հայտարարություններով 09/06/2023 16:23 Հայաստանում փրկարարները 2 օրում օձերի վերաբերյալ 14 ահազանգ են ստացել 09/06/2023 16:13 Աշոտ Փաշինյանը գոհ է, որ իրավական գնահատական տրվեց միջադեպին 09/06/2023 16:07 Ամենաակտուալ բույրերն ամռանը. մի՛ խնայիր «այցեքարտիդ» վրա 09/06/2023 15:58 Միհրան Պողոսյանի թիկնապահն ու վարորդն օժանդակել են Մ. Պ.-ի կողմից շուրջ 44 մլն դրամի հափշտակություն կատարելուն. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 09/06/2023 15:54 Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել 15 հիվանդ 09/06/2023 15:50 Եթե ծխախոտի ակցիզային հարկը կտրուկ բարձրացվի, մարդիկ կսկսեն ավելի ցածրարժեք ծխախոտ սպառել. Արման Պողոսյան 09/06/2023 15:37 Գայանե Հակոբյանը մեղավոր ճանաչվեց, բայց պատիժը պայմանականորեն չկիրառվեց. նա ազատ արձակվեց 09/06/2023 15:25 Այո՛, Լոնդոնում կյանքը եռում է, իսկ որոշների մոտ՝ լեղին. Ալեն Սիմոնյան 09/06/2023 15:20 Հարցվածների շուրջ 82 տոկոսը դեմ է արտահայտվել ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչելու Փաշինյանի հայտարարությանը 09/06/2023 15:10 Երևանի քաղաքապետը դատարանում պարտվեց. Վահե Գրիգորյան 09/06/2023 15:04 Հունվարի 1-ից Հայաստանում ծխախոտը պետք է վաճառվի սպիտակ տուփերով 09/06/2023 14:52 Արագածավանում 24-ամյա երիտասարդի դեմքին գազ փչած, փայտով հարվածներ հասցրած ՔՊ-ականն ազատ է արձակվել 09/06/2023 14:38 Արցախում մեկնարկել են միասնական քննությունները 09/06/2023 14:27 Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային էլեկտրաէներգետիկական հանգույց. Փաշինյան 09/06/2023 14:21 Վիվա-ՄՏՍ-ի թվային B2B ծառայությունները կայուն աճ են գրանցում 09/06/2023 14:13 Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ գրեթե եռապատկվել է, և սա սահմանը չէ. Փաշինյան 09/06/2023 14:01 ԲԴԽ նախագահը մինչ օրս որևէ դատարանում որևէ ժողով չի անցկացրել 09/06/2023 13:46 Հարությունյանը ներկայացրել է Արցախի ռազմաքաղաքական իրավիճակը, անվտանգության ապահովման գործում իշխանությունների քաղաքականությունը 09/06/2023 13:38 Աբովյան պուրակում գտնվող օտարման ոչ ենթակա հողամասը վաճառվել է. դատախազության հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ 09/06/2023 13:30 Որևէ մեկը կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխանությունը. Օվերչուկը՝ ապաշրջափակման մասին (Sputnik Արմենիա) 09/06/2023 13:18 99 տոկոսով հակված եմ նրան, որ ոչ թե գործարքի կամ համաձայնության են գնացել, այլ Աշոտը փոշմանել է ու ցանկանում է, որ Գայանեի խափանման միջոցը փոխվի. Վահիդ Սահակյան 09/06/2023 13:06 Համահայկական խաղերի շարունակական անցկացումն իր կարեւոր ներդրումը կունենա Սփյուռքի տարբեր համայնքների երիտասարդությանը հայրենիքում միավորելու գործում. Տիգրան Խաչատրյան 09/06/2023 12:56 Պուտինն աշխատանքային հանդիպում կանցկացնի Փաշինյանի հետ 09/06/2023 12:50 Մեկնարկել է Խաչատրյանի անվան մրցույթի 2-րդ փուլը. 1-ին փուլը հաղթահարել է 5 երկրի 10 դաշնակահար

Տվյալ բաժնի վերջին նյութերը