
27/03/2023 15:12
Պեսկովը հերքել է Պուտինի՝ Թուրքիա այցի նախապատրաստման մասին տեղեկությունը
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարելիք ենթադրյալ այցի մասին հրապարակումները։
«Ո՛չ», - պատասխանել է Կրեմլի խոսնակը հարցին՝ նախապատրաստվո՞ւմ է արդյոք նման այց։
Թուրքական ԶԼՄ-ներում ավելի վաղ հայտնվել էին տեղեկություններ, թե նախապատրաստվում է Պուտինի այցը Թուրքիա։
Պուտինը վերջին անգամ 2020 թվականի սկզբին է աշխատանքային այցով եղել Թուրքիայում։