
28/03/2023 18:57
Եվրամիությանը Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության հարցը կքննարկվի դեկտեմբերին․ Շառլ Միշել
Եվրամիությանը Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցը կքննարկվի դեկտեմբերին՝ ԵՄ գագաթնաժողովում, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«Եվրահանձնաժողովը շուտով կհրապարակի եվրոպական իրենց ուղում Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի գրանցած առաջընթացի մասին զեկույցը, որի հիմքով էլ ես մտադիր եմ հարց բարձրացնել, որ նշված երեք երկրների հետ բանակցություններ սկսվեն Եվրամիությանն անդամակցության շուրջ»,- ասել է Միշելը։
Եվրոպական խորհրդի նախագահը, սակայն, չի հստակեցրել, թե ինչպես է Եվրամիությունը խորհրդակցություններ սկսելու Վրաստանի անդամակցության հարցի շուրջ, եթե նրան թեկնածուի պաշտոնական կարգավիճակ դեռ չի շնորհվել։