![Fly Arystan ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Ակտաու-Երևան-Ակտաու երթուղով](https://www.aysor.am/news_images/692/2075110_1/photo_2023_03_29_12_28_35.thumb.jpg)
29/03/2023 12:45
Fly Arystan ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Ակտաու-Երևան-Ակտաու երթուղով
Fly Arystan ավիաընկերությունը սույն թվականի մայիսի 4-ից մեկնարկելու է Ակտաու-Երևան-Ակտաու երթուղով չվերթերը, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի:
«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyarystan.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ», - նշված է հաղորդագրությունում: