
30/03/2023 10:37
Գնել Սանոսյանը ԻԿԱՕ պաշտոնյայի հետ քննարկել է ՀՀ տարածքում այլ օդանավակայանների շահագործման վերաբերյալ հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպության (ԻԿԱՕ) Եվրոպական և Հյուսիսատլանտյան բյուրոյի տարածաշրջանային տնօրեն Նիկոլյա Ռալլոյին։
Հանդիպման ժամանակ քննարկվել են ՀՀ ավիացիոն ոլորտում առկա վիճակը, զարգացումները, խնդիրները։
Քննարկվել են ՀՀ տարածքում այլ օդանավակայանների շահագործման վերաբերյալ հարցեր։
ԻԿԱՕ պաշտոնյային է ներկայացվել Հայաստանի կողմից իրականացվող քայլերը եվրոմիության կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված սահմանափակումների վերացման ուղղությամբ։
Նիկոլյա Ռալլոյին գոհունակություն է հայտնել ՀՀ ավիացիայի զարգացման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացված ջանքերի, ինչպես նաև միջազգային ստանդարտների ներդրման և ՀՀ ավիացիոն ոլորտի օրենսդրությունը միջազգային պահանջներին համապատասխանեցնելու համար։