
31/03/2023 10:55
Դոնալդ Թրամփին մեղադրանք է առաջադրվել
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրանք է առաջադրվել՝ պոռնոաստղ Սթորմի Դենիելսին լռեցնելու նպատակով նրան կաշառելու համար:
Սա պատմական քայլ է․ առաջին անգամ է, որ ԱՄՆ որևէ նախկին նախագահի քրեական մեղադրանք է առաջադրվում:
Սթորմի Դենիելսը պնդում է, որ հարաբերություններ է ունեցել ԱՄՆ նախկին ղեկավարի հետ, և որ Թրամփի փաստաբանն իրեն 130 000 դոլար է վճարել՝ լռելու համար: Թրամփը, սակայն, հերքում է՝ մեղադրանքը որակելով քաղաքական հետապնդում: