
31/03/2023 10:42
Ալեն Սիմոնյանը հնարավոր է՝ կրկին վիրահատվի
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հնարավոր է՝ կրկին վիրահատվի, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։
Ալեն Սիմոնյանը, ով աշխատանքային այցով Գերմանիայում էր, որոշակի ցավեր է ունեցել, անցել է ռենտգեն հետազոտություն, ինչի արդյունքում պարզվել է, որ կա կրկնակի վիրահատության հավանականություն։
«Պետք է խորհրդակցել Երևանի բժիշկների հետ, որից հետո, արդեն կկայացվի որոշում», - նշեց Ծովինար Խաչատրյանը։
Հիշեցնենք՝ Ալեն Սիմոնյանը մարտի 20-ին մարզվելու ընթացքում ընկել էր և կոտրել ձեռքը, ապա՝ վիրահատության ենթարկվել։