04/04/2023 15:18
ՄԻՊ պաշտոնի համար հաստատվեց Անահիտ Մանասյանի թեկնածությունը
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը ՄԻՊ պաշտոնի համար հաստատեց Անահիտ Մանասյանի թեկնածությունը։
Նա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածուն էր։
Ընդդիմությունն առաջադրել էր Էդգար Ղազարյանի թեկնածությունը, որին կողմ քվեարկեց միայն մեկ պատգամավոր՝ Թագուհի Թովմասյանը։
Մանասյանի օգտին քվեարկեց չորս պատգամավոր։
Մանասյանի թեկնածությունը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում: