04/04/2023 20:53
Մոհսի վիրահատությունը՝ մաշկի քաղցկեղի բուժման ամենաարդյունավետ միջոց
Մոհսի վիրահատությունը մաշկի քաղցկեղի բուժման լավագույն մեթոդներից է․ այն առանձնանում է նրանով, որ հեռացնում է մաշկի քաղցկեղը ՝ պահպանելով հնարավորինս շատ առողջ հյուսվածք, ինչը կարևոր է աչքերի, ականջների, քթի, բերանի, ձեռքերի, ոտքերի և սեռական օրգանների մոտ գտնվող ուռուցքների համար:
Մոհսի բուժման մակարդակը արդյունավետ է բազալ բջիջների և սկամուսային բջիջների քաղցկեղների համար, որոնք ամենատարածված մաշկի քաղցկեղի տեսակներն են՝ 99% բազալային բջիջների համար, 97% սկուամոզային բջիջների համար:
Մոհս պրոցեդուրան ապահովում է, քաղցկեղի մաքրում՝ լիակատար հեռացման հավանականությամբ:
Այս մեթոդը միակն է, որը գնահատում է եզրերի 100%-ի չափով և իրականացվում է միայն պատրաստված մաշկաբանների կողմից:
Եզրն հյուսվածքի այն սահմանն է, որը հեռացվում է քաղցկեղի վիրահատության ժամանակ։ Այն կարևոր ցուցանիշ է, որի օգնությամբ համոզվում են, որ քաղցկեղն ամբողջությամբ հեռացվել է:
Ի՞նչ է տեղի ունենում Մոհսի վիրահատության ընթացքում
Նախ թմրեցվում է քաղցկեղի տեղը, այնուհետև բժիշկն արագորեն հեռացնում է քաղցկեղային հյուսվածքն ու շրջակա հյուսվածքի մի փոքր մասը: Տարածքը գծագրվում է, և հյուսվածքներն ու եզրերը մանրադիտակի միջոցով հետազոտվում են բժշկի կողմից քաղցկեղի առկայության համար։
Ի՞նչ ակնկալել միջամտությունից հետո
Եթե եզրերն առանց քաղցկեղի են, վիրահատությունը համարվում է ավարտված, և վերքը կարվում է: Եթե ոչ, ապա գործընթացը կրկնվում է այնքան ժամանակ, քանի դեռ եզրերը լիովին չեն մաքրվել քաղցկեղային բջիջներից: Վիրաբուժական տարածքի վրա տեղադրվում է վերքի պարզ վիրակապ: Բուժման ժամանակը նվազագույն է ՝ կախված վերքի չափսից:
Ճի՞շտ ընտրություն է արդյոք Մոհսի վիրահատությունը
Ոչ բոլոր մաշկի քաղցկեղի տեսակներն են բուժվում Մոհսի վրահատության միջոցով։
Մաշկի քաղցկեղն առավել տարածված է գլխի և վզի հատվածում և դրանց համար ամենակիրառելի տարբերակն այս մեթոդն է։ Իրանի և վերջույթների վրա գտնվող մաշկի քաղցկեղը, բուժվում են Մոհսի վիրահատությամբ միայն վիրաբույժի որոշմամբ։
Մելանոման մաշկի մեկ այլ տեսակի քաղցկեղ է, որը սովորաբար չի բուժվում Մոհսի վիրահատությամբ, քանի որ այն կենսաբանորեն տարբերվում է բազալ բջջային և սկուամազային քաղցկեղի տեսակներից:
Քանի որ վիրահատությունը հնարավոր է իրականացնել շատ արագ և արդյունքների մասին հիվանդը անմիջապես տեղեկանում է, վիրահատությունն ապահովում է նաև հիվանդների հոգեկան հանգստությունը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։