Ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում նկատվում է ՄԻԱՎ-ով վարակվածության աճ

28/04/2023 10:55

Ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում նկատվում է ՄԻԱՎ-ով վարակվածության աճ


Ոչ միայն Հայաստանում, այլ նաև՝ տարածաշրջանում, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի շրջանում նկատվում է ՄԻԱՎ-ով վարակվածության աճ, այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Ստեփան Աթոյանը։

«Մեծ ջանքեր են գործադրվում, որպեսզի ակտիվորեն հայտնաբերենք ՄԻԱՎ վարակ ունեցող մարդկանց և ընդգրկենք բուժման մեջ, այդպիսով մարդիկ ժամանակին կստանան իրենց հասանելիք բուժումը, ինչը թույլ կտա խուսափել բարդություններից և բարելավել կյանքի որակը: Բուժումը կենտրոնի կողմից տրամադրվում է անվճար՝ պետական և միջազգային ֆոնդերի աջակցությամբ», - նշեց Աթոյանը։

Տնօրենի խոսքով՝ ժամանակին բուժման դիմելը կարևոր է, քանի որ ներկայիս դեղորայքը՝ հակառետրովիրուսային, բավականին արդյունավետ է և ճնշող մեծամասնության դեպքում հնարավոր է լինում հասնել ռեմիսիայի։ Այսինքն՝ մարդն ապրում է իր կյանքով և չունի ՁԻԱՀ-ի փուլ անցնելու վտանգ։

«Ներկայումս աշխարհում մինչև 2025թ. սահմանվել է նոր նշաձող ՄԻԱՎ-ի վերահսկման համար, այն է՝ երեք 95-երը, ինչը ենթադրում է ՄԻԱՎ ունեցող մարդկանց առնվազն 95%-ի հայտնաբերում, հայտնաբերվածներից առնվազն 95%-ին բուժման մեջ ընդգրկում, բուժման մեջ գտնվողներից առնվազն 95%-ի մոտ վիրուսի քանակային ընկճում։

Այս առումով մենք լավ առաջընթաց ունենք։ Ցավոք, դեռևս 95-ի չենք հասնում, բայց առաջին ցուցանիշով 82 է մեզ մոտ, այսինքն՝ հնարավոր առկա վարակակիրների 82 տոկոսը, վերջին տվյալներով, հայտնաբերված են և մարդիկ ստանում են իրենց հասանելիք բուժումը։ Մյուս ցուցանիշները նույնպես փոքր-ինչ հետ են մնում նախանշված ցուցանիշից, բայց կենտրոնը աշխատում է ակտիվ և հնարավոր ամենը արվում է համապատասխան նիշը ապահովելու համար», - հայտնեց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենը։

«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում մարդիկ կարող են ստանալ նախակոնտակտային և հետկոնտակտային կանխարգելում։ Եթե մարդիկ ՄԻԱՎ-ից պաշտպանվելու համար այլ տարբերակներից չեն օգտվում և գերադասում են ստանալ նախակոնտակտային կանխարգելում, ապա այն իրականացվում է վճարովի հիմունքներով, սակայն ցանկանում եմ նշել, որ վճարում են միայն բժշկական ծառայությունների և խորհրդատվության համար, իսկ դեղորայքը տրամադրվում է անվճար:

Իսկ հետկոնտակտային կանխարգելումը անվճար է մասնագիտական գործունեության ժամանակ հավանական վարակվածության կասկածի դեպքում (օր.՝ բուժաշխատողներ): Եթե մարդն ունի ՄԻԱՎ-ով վարակվելու կասկած, օրինակ, ունեցել է չպաշտպանված սեռական կոնտակտ, կասկածելի վարակից հետո մինչև 72 ժամվա (ցանկալի է մինչև 48 ժամ) ընթացքում նա կարող է դիմել կենտրոն և ստանալ համապատասխան դեղորայք։ Այս դեպքում գրեթե 100 տոկոսին ձգտող հավանականությամբ նրա մոտ ՄԻԱՎ վարակը բացառում ենք», - ասաց Ստեփան Աթոյանը։

Տնօրենն ասում է, որ նախկինում ավելի խտրական էր վերաբերմունքը ՄԻԱՎ վարակակիրների նկատմամբ.

«Չնայած շատ անելիքներ ունենք, քանի որ թե՛ բուժանձնակազմի, թե՛ հասարակության կողմից մնում է խարանի գաղափարը, բայց դրական տեղաշարժ ունենք. անելիքները դեռ շատ են»։

ՄԻԱՎ-ով վարակվելու հարցում ավելի խոցելի են արտագնա աշխատանքով զբաղվող մարդիկ և նրանց ընտանիքի անդամները, սեռական ծառայություն վաճառող մարդիկ և նրանց հետ կոնտակտ ունեցողները, տղամարդու հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդիկ, ներերակային հոգեներգործող միջոցներ օգտագործող մարդիկ նույնպես գտնվում են ռիսկի խմբերում։

Վիրուսային հեպատիտները՝ B և C, համաճարակաբանորեն ունեն նույն փոխանցման ուղիները, ինչ որ ՄԻԱՎ վարակը, այն է՝ սեռական ճանապարհը, ներերակային ճանապարհը և մորից՝ պտղին։

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենը տեղեկացրեց, որ պետական ծրագիր կա հեպատիտ C-ի բուժման հետ կապված, և յուրաքանչյուր քաղաքացի կարող է դիմել կենտրոն, անցնել անհրաժեշտ հետազոտությունները և պետական ծրագրի մեջ ընդգրկվելուն համապատասխանելու դեպքում բուժում ստանալ։

Ի տարբերություն քրոնիկական հեպատիտ C-ի, քրոնիկական հեպատիտ B-ն ավելի երկարատև բուժում է պահանջում և լիարժեք առողջացման շատ քիչ դեպքեր ենք ունենում։

«Դեղորայքի միջոցով հեպատիտ B-ն կարող ենք շատ լավ վերահսկողության տակ պահել, և վիրուսի քանակը վերահսկելով մարդու կյանքի որակը բավականին բարձր պահել և չունենալ հեպատիտի բարդություններով պայմանավորված կյանքի որակի վատթարացում», - ասաց Ստեփան Աթոյանը։

Քրոնիկական հեպատիտների հիմնական՝ կյանքին սպառնացող բարդությունները լյարդի ցերոզն ու լյարդի առաջնային ուռուցքն են՝ հեպատոցելյուլյար կարցինոման, որոնք կարող են մահվան պատճառ դառնալ։

«Մարդիկ, ովքեր չեն պատվաստվել հեպատիտ B-ի դեմ, լավ կլինի, որ պատվաստվեն, քանի որ պատվաստումը միանշանակ բացառում է վարակելիությունը և հետագա խնդիրներից զերծ է պահում», - ասաց Ստեփան Աթոյանը՝ հավելելով, որ պատվաստվելու համար մարդիկ կարող են դիմել իրենց տեղամասային պոլիկլինիկաներ։

Հեղինակ՝ Սյուզի Մելքոնյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:01 «Նման բան ո՛չ եղել է, ո՛չ էլ կարող է լինել». Աշոտ Փաշինյանը հերքում է՝ զոհվածների ծնողների մոտ չի ասել, որ իր ծնողները «թուրք են» Այսօր, 14:57 Իմ կամքով եմ նստել տիկին Գայանեի մեքենան. իմ առևանգումը սկսվեց այն պահից, երբ ես ցանկացա մեքենայից իջնել. Աշոտ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 14:54 Ռուս գործընկերների հետ ոչ մի խնդիր չունենք. մեր գլխավոր նախագծողները ռուսական ընկերություններն են. ՀԱԷԿ տնօրեն Այսօր, 14:38 Ամբողջ շենքի բնակիչները մեկ-երկու հոգու ոչ խելամիտ պահանջների պատճառով չպետք է պատանդ մնան այդ խարխլված տներում. Փոխքաղաքապետ Այսօր, 14:35 Աշոտ Փաշինյանը ներկայացել է դատարան Այսօր, 14:21 Մուտքի արտոնագրի վճարի ավելացումը գործողության մեջ կմտնի հունիսի 17-ից. Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն Այսօր, 14:09 Տեխնիկական հսկողությունը չպետք է կրի ձևական բնույթ, եթե այդպես է՝ ավելի լավ է չունենանք. Ավինյան Այսօր, 14:05 Գայանե Հակոբյանն անցել է տնային կալանքի ռեժիմի Այսօր, 13:57 Ռուսական տեխնոլոգիաները թույլ կտան Հայաստանում նոր ատոմակայան կառուցել ոչ զրոյից. Իլյա Վերգիզաև Այսօր, 13:47 Հայաստանում կարմրուկի դեպքերի թիվը հասել է 201-ի Այսօր, 13:38 «Հայաքվե» նախաձեռնության մարզային քարոզարշավը մեկնարկել է Գյումրիից Այսօր, 13:09 Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք Այսօր, 13:05 Պաշտոնական․ Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է կարիերան ավարտելու մասին Այսօր, 12:49 Ոստիկանապետն ու ոստիկանության զորքերի հրամանատարն այցելել են Սյունիքի մարզ Այսօր, 12:37 Վաշինգտոնում կայացած բանակցություններում ավելացել է խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնեցված կետերի թիվը. Ադրբեջանի ԱԳ նախարար Այսօր, 12:32 Սահմանազատման վերաբերյալ կոնկրետ քարտեզի շուրջ վերջնական պայմանավորվածություն չկա. ԱԳՆ Այսօր, 12:21 Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն անխուսափելի է. Բայրամով Այսօր, 12:16 Պատանի հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել միջազգային մրցաշարում Այսօր, 12:07 19-ամյա երիտասարդը Վանաձորում թմրամիջոցների փաթեթներ է տեղադրել. նրան ձերբակալել են Այսօր, 11:59 Արսեն Սիմոնյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետ Այսօր, 11:52 Գործընկերություն՝ շրջակա միջավայրի պահպանության և համայնքների զարգացման համար Այսօր, 11:47 ՊԵԿ-ը բացահայտել է անհամեմատ ցածր գներով ծաղիկների իրացման և հարկման բազաների թերհայտարարագրման հերթական դեպքը Այսօր, 11:36 Մենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդից մանդատ չենք ստացել՝ իրենց ապագան բանակցելու. Միրզոյան Այսօր, 11:20 Lավ կլիներ, եթե Հայաստանը յուրօրինակ կամուրջ դառնար Արևմուտքի և Ռուսաստանի միջև, կամուրջ՝ խաղաղության և համագործակցության վերսկսման համար. Ծառուկյան Այսօր, 11:05 Գայանե Հակոբյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով Այսօր, 11:00 Ահազանգ. Վարդավառի լճում կան անկած ձկներ․ իրականացվել է նմուշառում Այսօր, 10:56 Ստեփան Հովհաննիսյանը ժամանակ է խնդրել Հայաստանի հավաքականում խաղալու մասին մտածելու համար Այսօր, 10:43 Որոշ հասցեներում լույս չի լինի Այսօր, 10:30 Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ Այսօր, 10:17 Մուշի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել Այսօր, 10:12 Ադրբեջանը խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք. ՊԲ Այսօր, 09:59 Փրկարարները հայտնաբերել են Արծվանիկ-Կարմրաքար հատվածում մոլորված քաղաքացուն. ոտքի վնասվածք ունի Այսօր, 09:49 Փաշինյանի դեմքին ժպտացողները շանտաժով ապահովագրում են իրենց․ ՀՀ իշխանությանն իջեցրած պահանջների չկատարման կամ ուշացման պարագայում դիմելու են ուժի կիրառմանը. Տիգրան Աբրահամյան Այսօր, 09:44 Հունիսի 5-ը Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օրն է 04/06/2023 21:57 Լաչինի միջանցքը բացելու հարցում դեռևս չենք տեսնում որևէ առաջընթաց. Արմեն Գրիգորյան 04/06/2023 21:48 Եթե կարողանանք պահպանել այս ընթացքը` հնարավոր է մինչև տարեվերջ ունենալ խաղաղության պայմանագիր. Արմեն Գրիգորյան 04/06/2023 21:40 Այս պահին Հայաստանի՝ ՀԱՊԿ-ում գտնվելը մեծ հաշվով որոշակի խնդիրներ ստեղծում է, բայց չի սահմանափակում համագործակցությունը տարբեր երկրների հետ. Արմեն Գրիգորյան 04/06/2023 21:30 Հայաստանը բազմաթիվ երկրների հետ ինտենսիվ քննարկումներ է ունենում զենք գնելու մասով. արդեն նույնիսկ արդյունքներ ունենք. ԱԽ քարտուղար 04/06/2023 21:20 Ապաշրջափակումից հետո սահմանային վերահսկողությունն իրականացնելու է Հայաստանը և ոչ թե Ռուսաստանը. Արմեն Գրիգորյան 04/06/2023 19:29 Մահացել է Գառնիի ճանապարհին ողբերգական վթարից տուժած 8-ամյա ըմբիշը 04/06/2023 17:46 Այս դժվարին պահին մեր համերաշխությունն ենք հայտնում հնդիկ եղբայրական ժողովրդին և Հնդկաստանի կառավարությանը. Նիկոլ Փաշինյան 04/06/2023 16:24 «Նիկոլ, դավաճան» գոռալու համար բերման ենթարկված քաղաքացին ազատ է արձակվել 04/06/2023 15:45 «Նիկոլ, դավաճան» գոռալու համար քաղաքացուն բերման են ենթարկել 04/06/2023 15:36 Ադրբեջանը խեղաթյուրում է իրականությունը` փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման այսօր արձանագրված դեպքը. ՊԲ 04/06/2023 14:36 Հունիսի 6-7-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 04/06/2023 14:01 «ՍԱՍ ֆուդ կորտ»-ում հրդեհ է բռնկվել 04/06/2023 13:27 Սահմանապահ Այգեհովիտում տեղի է ունեցել 17-րդ դարում կառուցված եկեղեցու վերաօծումը. առաջին աղոթքը հնչեց նահատակ այգեհովիտցիների հոգու խաղաղության համար 04/06/2023 12:20 Երասխում կառուցվում է 70 մլն ԱՄՆ դոլար ներդրմամբ խոշոր հայ-ամերիկյան մետալուրգիական գործարան (տեսանյութ) 04/06/2023 12:01 Վահե Ղազարյանը բերում է իր երազանքների ոստիկանին, որի հեղինակությունը կառուցվում է հանրությունը վախեցնելու վրա. Դանիել Իոաննիսյան 04/06/2023 11:27 Հասարակ քաղաքացին կարող է «բարոյապես ճիշտ» լինել՝ իրեն հայհոյողին գետին տապալելով, բայց ոստիկանը՝ երբեք. սա՛ է պահանջում Սահմանադրական իրավունքը. Ռուբեն Մելիքյան 04/06/2023 11:12 Մասնակից բոլոր անձանց գործողություններին իրավական գնահատական կտրվի. ՔԿ-ն՝ Սարյան փողոցում տեղի ունեցած միջադեպի մասին 04/06/2023 11:00 Կրակոցներ՝ Գեղարքունիքի մարզում․ կասկածյալն ու վիրավորը հորեղբոր թոռներ են 04/06/2023 10:51 Քաղաքացուն գետնին տապալած ոստիկանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են 04/06/2023 10:36 Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ 04/06/2023 09:49 Միջադեպ՝ գինու փառատոնի ժամանակ. ոստիկանը հարվածում ու գետնին է տապալում քաղաքացուն (տեսանյութ) 03/06/2023 21:00 Ադրբեջանական զինծառայողները գյուղացիների ցանքատարածություններում խրամատներ են փորել, վնասել են արտերը, թույլ չեն տալիս մարդկանց մոտենալ իրենց հողատարածքներին 03/06/2023 20:47 Հրադադարի ռեժիմի խախտում՝ Արցախում 03/06/2023 20:37 Նիկոլ Փաշինյանն՝ Անկարայում․ Կառավարությունը լուսանկարներ է հրապարակել 03/06/2023 20:26 Ազգային խայտառակությունը հենց այս տեսքն ունի․ Արմեն Աշոտյանը լուսանկարներ է հրապարակել 03/06/2023 20:16 Ադրբեջանցիներն ավերել են Լաչինի պատմական գերեզմանոցը, ոչնչացրել 14-16-րդ դարերի խաչքարեր 03/06/2023 20:01 Սնուցումը նորածնային տարիքում․ Ե՞րբ ներմուծել հավելյալ սնունդ 03/06/2023 19:49 Ասենսիոն հեռանում է «Ռեալից» 03/06/2023 19:31 Ում է Պետրակովը հրավիրել Հայաստանի ազգային հավաքական 03/06/2023 19:10 Ինչու՞ է կարևոր երեխայի պատվաստումը և ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ հետագա կյանքի վրա 03/06/2023 18:55 Երևանի քաղաքապետարանը Թումոյի այգում բալետի է հրավիրում 03/06/2023 18:41 Արևմուտքը փորձում է գժտեցնել Ռուսաստանին ու Բելառուսին․ Լավրով 03/06/2023 18:22 Ճապոնիան, ԱՄՆ-ը և Ավստրալիան պայմանավորվել են F-35-երի կիրառմամբ համատեղ զորավարժություններ անցկացնել 03/06/2023 18:02 Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը և Ղրղզստանը բացառիկ հնարավորություն ունեն մասնակիցը դառնալու եվրասիական տարածքում ինտեգրացիոն նոր փուլին․ Գրիզլով 03/06/2023 17:46 Անկարայում Նիկոլ Փաշինյանի հետ է նաև Ռուբեն Ռուբինյանը․ Կառավարությունը՝ այցի մասին 03/06/2023 17:28 Փաշինյանը գնացել է տիրոջ՝ Էրդողանի մոտ՝ նրա կոշիկները սրբելու. Տիրան Լոքմագյոզյան 03/06/2023 17:15 Նիկոլ, Էրդողանի հետ բաժակ խփելուց կհիշես, որ Շուշին գրավելուց հետո ասում էր՝ «Էնվեր փաշայի հոգին փառավորվեց» 03/06/2023 17:00 Տեղի ունեցավ Էրդողանի երդմնակալության արարողությունը․ Փաշինյանը, Ալիևը և արարողությանը մասնակից մյուս երկրների ղեկավարները այդ առիթով կնստեն մի սեղանի շուրջ՝ պաշտոնական ճաշի 03/06/2023 16:39 Մոտոցիկլետը բախվել է Երևան-Գյումրի երթուղին սպասարկող «Mercedes-Benz»-ին, ուղևորների վիճակը ծանր է 03/06/2023 16:24 «Միջազգային ընտանիքի անդամները չպետք է խրախուսեն Հայաստանի վարչապետի որդեգրած քաղաքականությունը»․ Կանադայի Հայ Դատի հանձնախումբը կտրականապես դեմ է Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը 03/06/2023 16:08 «Իրենց հարմար մարդիկ գտան, բերեցին՝ «մասովկա» ապահովելու համար ու բեմադրեցին հանդիպում․ «Группа поддержки» էր բերել, որ ինչ խոսի՝ ծափ տան»․ Մանրամասներ` Մոլդովայում հայերի հետ Փաշինյանի հանդիպումից 03/06/2023 15:52 Նախագահի նստավայրում տեղի է ունեցել փոքրիկ ստեղծագործողների ցուցահանդես 03/06/2023 15:36 Մեր պետության համար մենք «մամա-պապա» ենք փնտրում, մինչդեռ մենք ենք ծնողը, մենք պետք է հոգ տանենք. Արթուր Աթանեսյան 03/06/2023 15:14 Եկեղեցին Աստծո տունն է և բաց է բոլորի համար. Արցախի ներկա կացությունը պարտադրում է մեզ լինել ավելի իմաստուն և միասնական. Արցախի թեմ 03/06/2023 14:52 ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը մասնակցել է «Ընտրական կիբեր պատրաստվածության ցանց» քննարկմանը 03/06/2023 14:35 Սյունեցի 32-ամյա տղամարդը 73 անձից ընդհանուր շուրջ 300 մլն դրամի հափշտակություն է կատարել 03/06/2023 14:17 Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը 03/06/2023 13:58 Արցախում մեկնարկել է ներքին զբոսաշրջային տուրերի «Տուրիստ բուս» ծրագիրը 03/06/2023 13:38 Ադրբեջանն իր հանրությանը պատրաստում է պատերազմի, Հայաստանի իշխանությունը՝ միֆական խաղաղության. Էլիբեգովա (Տեսանյութ) 03/06/2023 13:21 Հայաստանը կիսում է Հնդկաստանի եղբայրական ժողովրդի վիշտը. ԱԳՆ 03/06/2023 13:08 120 000 խաղաղ բնակիչ, 7 միլիոն զինված թշնամի. արցախցիները պետք է զգան, որ կա ձեռք, որ կկանգնեցնի Ալիևին. Անժելա Էլիբեգովա (Տեսանյութ) 03/06/2023 12:53 Բացօթյա շախմատային խաղաշար՝ Գաբրիել Սարգսյանի և 15 դպրոցականի միջև (Տեսանյութ) 03/06/2023 12:32 Անկարայում թե´ Էրդողանը, թե´ Ալիևը նշելու են հայերին ջարդելու փաստը՝ որպես համատեղ եղբայրության գրավական. Վահե Հովհաննիսյան 03/06/2023 12:18 Իրական գործողություններով հնարավոր է այլևս չթողնել որևէ հեռանկար՝ ունենալու ինքնիշխանություն ու սուվերենություն, դրանով է զբաղված այսօրվա իշխանությունը. Սոս Հակոբյան 03/06/2023 12:01 Մինչև ժամը 18։00-ն կդադարեցվի Սարալանջի փողոցից դեպի Նորք-Մարաշ՝ մինչև Տիգրան Մեծ ձգվող փողոցի երկկողմանի երթևեկությունը 03/06/2023 11:39 Քննարկվել են ՏՏ արդյունաբերության և տեխնոլոգիական նորարարությունների շարունակական զարգացման հարցերը 03/06/2023 11:26 Պաշտպանության բանակը հերքում է. Ադրբեջանը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածել 03/06/2023 11:21 ՊՆ-ն կրկին հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը. հայկական կողմը կրակ չի բացել 03/06/2023 11:07 16-ամյա պատանուն հարվածած Դիլիջանի քրեականի պետը կալանավորվել է 03/06/2023 11:01 Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ 03/06/2023 10:40 Հայաստանի իշխանությունը միջազգային բանակցություններում հանդես է գալիս այնպիսի դիրքերից, ինչը միայն բարենպաստ վիճակ է ստեղծում Ադրբեջանի լկտիության առումով. Տիգրան Աբրահամյան 03/06/2023 10:34 «Հրապարակ». Հանձնաժողովի նախագահի թեկնածուի բացակայությամբ պայմանավորված՝ հարցն օդում կախված է մնացել 03/06/2023 10:31 «Ժողովուրդ». Միայն հրամանագիր ստորագրելու, կոչում տալու համար մոտ 3 մլն դոլարի բյուջետային հատկացում է արված եղել նախագահի աշխատակազմին 03/06/2023 10:28 «Փաստ». Չափից դուրս շատ են խոսակցություններն այն մասին, թե ինչ է պետք անել կամ ում ինչ է պետք անել իշխանափոխությունից հետո 03/06/2023 10:23 «Ժողովուրդ». ՔՊ-ականներն անհամբեր սպասում են, որ հանդիպեն Արարատ Միրզոյանի հետ 03/06/2023 10:19 ԱԺ-ի աշխատակազմին հրահանգել եմ կատարել ոստիկանության պահանջը․ Ալեն Սիմոնյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը