05/05/2023 10:56
Անցյալ տարի ինչ-որ բան էին շպրտում, կռվում բռունցքներով, հիմա սկսել ենք լսել իրար. Նիկոլ Փաշինյանն՝ ԱԺ ընդդիմության հետ աշխատանքի մասին (Տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում վերջին քննարկումներն ընդդիմության հետ կարևոր է որակում։
Նա նշել է, որ պատերազմից հետո խորհրդարանում իրավիճակը շատ բևեռացած էր, հռետորաբանությունը կոշտ էր ոչ միայն ընդդիմության կողմից, այլև՝ իրենց։
«Հիմա դաշտ է բացվել ավելի կառուցողական քննարկումների համար, և ես կարծում եմ, որ դա կառավարության, ՔՊ-ի պատասխանատվությունն է՝ անել ամեն ինչ՝ ձևավորելու համար պատշաճ հարթակ։ Այո՛, երբեմն շատ սուր, թեժ քննարկումներ են լինում, բայց՝ կառուցողական», - Պրահայում ասել է վարչապետը։
Նա հաջողություն է համարում, որ ընդդիմությունը սկսել է լսել իրեն։
«Անցյալ տարի չէին լսում, ինչ-որ բան էին շպրտում, կռվում էին բռունցքներով, բայց հիմա, ընդհանուր առմամբ, սկսել ենք լսել իրար ու հույս ունեմ, որ դա զուտ պատահականություն չէ, այլ՝ նոր մշակույթի սկիզբ», - ասել է Նիկոլ Փաշինյանը։