
05/05/2023 14:25
Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու մղումների մեջ Հայաստանը բացարձակ անկեղծ է. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ)
Հայաստանը հարաբերությունները կարգավորելու մղումների մեջ բացարձակ անկեղծ է, Անկարայում այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Եթե կա քաղաքական կամք, կա որոշում՝ հարաբերություններ հաստատելու, մենք պետք է հասկանանք, որ ճանապարհը հեշտ չի լինելու, բայց, այնուամենայնիվ, շարժվենք առաջ»,- ասել է նա։
ԱԺ նախագահը հույս ունի՝ թուրք գործընկերները նույնպես ընդառաջ կգնան ու կօգտագործեն «այս պատմական հնարավորությունը՝ նոր էջ բացելու տարածաշրջանի համար։