
05/05/2023 15:16
Մհեր Գրիգորյանն ու Բրազիլիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային:
Փոխվարչապետը նշել է հայ-բրազիլական երկկողմ համագործակցության զարգացման չիրացված ներուժի մասին, ընդգծել առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները:
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակել Հայաստանում մի շարք ոլորտներում տեղի ունեցող բարեփոխումների շուրջ: