
05/05/2023 10:38
Բաբկեն Թունյանն ընտրվել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության փոխնախագահ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն ընտրվել է Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության փոխնախագահ։
«Սևծովյան տնտեսական համագործակցության գլխավոր վեհաժողովի 61-րդ լիագումար նիստում ընտրվեցի կազմակերպության փոխնախագահի պաշտոնում», - Facebook-ում գրել է նա։
«Դեռ շարունակվող այս նիստի մասին, որը, ըստ որոշ ընդդիմադիր գործընկերերի, «փուչիկներով շոու» է, իսկ իրականում այս կազմակերպության ամենալարված նիստերից մեկը, առաջիկա օրերին ավելի հանգամանալից կխոսեմ»,- հավելել է Թունյանը։
Հիշեցնենք` Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների գագաթնաժողովն անցկացվում է Թուրքիայում։