05/05/2023 14:32
Տարածաշրջանում խաղաղության հաստատումն անհնար է առանց Թուրքիայի. ՀՀ ԱԺ նախագահ (Տեսանյութ)
Հայաստանի Հանրապետությունը որևէ տարածքային պահանջ չունի Ադրբեջանի նկատմամբ, Անկարայում այս մասին ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա նշել է, որ Հայաստանը պատրաստ է և հետաքրքրված Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցում։
«Մենք որևիցե խնդիր չենք տեսնում առևտրային առումով տարածաշրջանը բացելու հարցում։ Ադրբեջանից Նախիջևան, ինչպես նաև Թուրքիա բեռներն ու մարդիկ կարող են ազատ ձևով տեղաշարժվել՝ հաշվի առնելով ՀՀ օրենսդրությունը և ինքնիշխանությունը», - ասել է ԱԺ նախագահը։
Սիմոնյանն ասել է, որ Հայաստանը մշտապես առաջարկել և առաջարկում է Ադրբեջանին հայելային հետ քաշել բոլոր այն զորքերը, որոնք գտնվում են սահմանին։
«Ես գտնում եմ, որ այս տարածաշրջանում խաղաղության հաստատումն անհնար է առանց Թուրքիայի և մենք մեծահույս ենք, որ Թուրքիան գործուն քայլեր կձեռնարկի այս տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում»,- ընդգծել է ՀՀ ԱԺ նախագահը։