Սարսանգի ջրային պաշարները հասել են կրիտիկական սահմանին՝ մոտենալով մեռյալ (չօգտագործելի) ծավալին․ Արցախի բնականոն էլեկտրամատակարարումը չվերականգնելը  կհանգեցնի աղետի

06/05/2023 17:58

Սարսանգի ջրային պաշարները հասել են կրիտիկական սահմանին՝ մոտենալով մեռյալ (չօգտագործելի) ծավալին․ Արցախի բնականոն էլեկտրամատակարարումը չվերականգնելը կհանգեցնի աղետի


Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հայտարարությունը՝ Ադրբեջանի կողմից իրականացվող էներգետիկ, տնտեսական, հումանիտար և բնապահպանական ահաբեկչության  կապակցությամբ․  

«Արցախի Հանրապետության 146-օր շարունակվող շրջափակման պայմաններում՝ հունվարի 9-ից ի վեր արդեն 117 օր է, Ադրբեջանը խափանում է միակ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծով Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը՝ իրականացնելով էներգետիկ, տնտեսական, հումանիտար և բնապահպանական ահաբեկչություն, հավելյալ դժվարություններ ու տառապանքներ պատճառելով Արցախի ժողովրդին:

Ինչպես մինչ այդ, այդպես էլ Արցախի շրջափակման ընթացքում Ադրբեջանը պարբերաբար խափանել, իսկ մարտի 22-ից արդեն վերջնականապես արգելափակել է նաև Հայաստան-Արցախ միակ խողովակաշարով գազի մատակարարումը, ինչը ևս հանգեցրել է հումանիտար և տնտեսական լրջագույն խնդիրների, ինչպես նաև էլեկտրաէներգիայի ներքին արտադրության անխուսափելի աճի և էլեկտրամատակարարման համակարգերի գերծանրաբեռնվածության:

Նման պայմաններում Արցախի Հանրապետությունը ստիպված է կիրառել միայն էլեկտրաէներգիայի արտադրության ներքին ենթակառուցվածքը՝ բաղկացած 6 հիդրոէլեկտրակայանից, որոնցից միայն Սարսանգի ջրամբարի հիդրոէլեկտրակայանին բաժին է ընկնում ընդհանուր հզորության շուրջ 70 տոկոսը: Քանի որ նախքան Ադրբեջանի կողմից էլեկտրամատակարարման խափանումը Արցախի ներքին արտադրանքը բավարարում էր պահանջարկի շուրջ 30 տոկոսը, ապա հունվարի 9-ից բնակչության նվազագույն էներգետիկ պահանջարկը բավարարելու նպատակով Արցախի կառավարությունը ստիպված է եղել կիրառել մի շարք լրացուցիչ միջոցներ, ներառյալ՝ բոլոր հիմնական տնտեսական ձեռնարկությունների գործունեության դադարեցում, էլեկտրաէներգիայի ամենօրյա հովհարային անջատումներ, գործող բոլոր ՀԷԿ-երի առավելագույն հզորությամբ շահագործում և այլն:

Արդյունքում  ի հայտ են եկել ոչ միայն մի շարք հումանիտար և կենցաղային դժվարություններ, այլև լուրջ բնապահպանական խնդիրներ՝ կապված Սարսանգի ջրամբարի պաշարների սրընթաց սպառման հետ: Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ այս տարվա հունվարի 9-ից առ այսօր, էլեկտրաէներգիայի նվազագույն ծավալի արտադրությունն ապահովելու նպատակով Սարսանգի ջրամբարից բաց է թողնվել գրեթե երեք անգամ ավելի շատ ջուր, իսկ ջրի մուտքը եղել է շուրջ երկու անգամ ավելի քիչ՝ պայմանավորված ընթացիկ տարվա կլիմայի չորությամբ: Այժմ Սարսանգի ջրային պաշարները հասել են կրիտիկական սահմանին՝ մոտ 88 մլն մ³ (ընդհանուր ջրատարողության շուրջ 15%-ը), մոտենալով մեռյալ (չօգտագործելի) ծավալին՝ շուրջ 70 մլն մ³:

Այս իրավիճակը ոչ միայն ռիսկի տակ է դնում Արցախի բնակչության էլեկտրամատակարարման հեռանկարը և խորացնում մարդկանց տառապանքները, այլև՝ արդեն հանգեցրել է շրջակա միջավայրի վրա բացասական մեծ ազդեցության, այդ թվում՝ աղբյուրների չորացման, միկրոկլիմայի վատթարացման, բուսական և կենդանական տեսակների անկման և այլն: Իրավիճակի անհապաղ չկարգավորումն ու Արցախի բնականոն էլեկտրամատակարարման չվերականգնումն անխուսափելիորեն կարճ ժամկետում կհանգեցնի վերոնշյալ էներգետիկ, տնտեսական, հումանիտար և բնապահպանական հիմնախնդիրների կտրուկ սրման և, վերջիվերջո, հումանիտար աղետի:

Հատկանշական է, որ Սարսանգի ջրամբարի ջուրը անկախության ողջ ժամանակաշրջանում, ի տարբերություն խորհրդային տարիների, կիրառվել է բացառապես Ադրբեջանի գյուղատնտեսական նշանակության հողատարածքների (շուրջ 96,000 հեկտար) ոռոգման նպատակով, քանի որ Ադրբեջանը միշտ արգելափակած է պահել Արցախի հողատարածքները ոռոգող ջրանցքը: Այնուամենայնիվ, միտումնավոր ու հանցավոր կերպով խափանելով ՀՀ-ից Արցախ էլեկտրամատակարարումը, արհեստական էներգետիկ ճգնաժամ հրահրելով և ստիպելով արցախյան կողմին ակտիվորեն օգտագործել Սարսանգի խիստ սահմանափակ ջրային պաշարները՝ Ադրբեջանն, ըստ էության, Արցախի ժողովրդին էներգետիկ, տնտեսական և բնապահպանական ահաբեկչության ենթարկելուց բացի, զրկում է նաև սեփական ժողովրդին ամառվա շոգ ամիսներին Սարսանգի ջրամբարից բավարար ոռոգման ջուր ստանալու հնարավորությունից: Փաստորեն, նաև նշված հանցավոր նպատակների համար էին Ադրբեջանի կառավարության՝ քաղաքացիական հագուստով գործակալները կամ «էկո-ահաբեկիչները», իբր, այդքան եռանդուն պայքարում՝ շրջափակման մեջ պահելով Արցախի ժողովրդին։

Կանգնած լինելով Սարսանգի ջրային պաշարների ու Արցախի էներգաարտադրության ներքին հնարավորությունների սպառման և հումանիտար աղետի մոտալուտ վտանգի առջև՝ ևս մեկ անգամ կոչ ենք անում ողջ միջազգային հանրությանը, համապատասխան միջազգային կառույցներին, երկրների կառավարություններին և Արցախի ժողովրդի իրավունքներով ու անվտանգությամբ իսկապես մտահոգ բոլոր անձանց, չանտեսել էներգետիկ, հումանիտար, բնապահպանական և տնտեսական այս աղետալի իրավիճակը և անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ստիպելու Ադրբեջանին հրաժարվել նման միջնադարյան, ահաբեկչական ու դաժան պահվածքից թե՛ մարդկանց, և թե՛ շրջակա միջավայրի նկատմամբ»:

Կից՝ Սարսանգի ջրամբարի արբանյակային լուսանկարները՝ 2023թ. հունվարի 1-ի և ապրիլի 28-ի դրությամբ՝ ծովի մակարդակից համապատասխանաբար 705.8 և 671.5 մետր բարձրությամբ մակերևույթով

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:02 Լևոն Քոչարյանը դաժան ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից. նրան հոսպիտալացրել են (տեսանյութ) Այսօր, 12:55 Ակցիայի 84 մասնակից է բերման ենթարկվել Այսօր, 12:50 Մայրաքաղաքի մի շարք դպրոցներում հետաձգվել են նախապես պլանավորված էքսկուրսիաները Այսօր, 12:48 «Ոչ, ես տեղյակ չեմ». Արցախի ԱԺ նախագահը՝ Ադրբեջանից օգնություն ստանալու մասին Այսօր, 12:46 Բրյուսովի ուսանողները միացել են անհնազանդության ակցիաներին Այսօր, 12:37 Կարևոր քայլեր, որոնք պետք է արվեն այսօր. Վահե Հովհաննիսյան Այսօր, 12:29 Կոմիտասի պողոտան կաթվածահար վիճակում է. դասադուլ հայտարարած ուսանողները երթով շարժվում են դեպի հրապարակ Այսօր, 12:28 Դատավոր Կարեն Ֆարխոյանը կալանավորեց արցախցի 18-ամյա տղային Այսօր, 12:23 Փողոց չփակելու համար Մաշտոցի պողոտայից հավաքած նստարանները տեղավորել են Կենտրոնի թաղապետարանի բակում Այսօր, 12:22 Անդրանիկ Թևանյանին զրկել են իրավական օգնությունից. փաստաբան Այսօր, 12:18 Հունգարիան արգելափակել է Եվրամիության կողմից Արցախի վերաբերյալ հակաադրբեջանական հայտարարության ընդունումը Այսօր, 12:11 Համախմբվե՛ք, որպեսզի կարողանաք համախմբել. Դավիթ Անանյան Այսօր, 12:02 Ռոբերտ Քոչարյանի որդուն բերման ենթարկեցին (Տեսանյութ) Այսօր, 12:00 Արցախի բնակչությանը վտանգ չսպառնալու հայտարարությունը Փաշինյանն ինչո՞ւ արեց ՄԱԿ-ի ԱԽ նիստից առաջ. Ղազինյան Այսօր, 11:58 Իրավիճակը Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում խիստ լարված է. ոստիկանությունն անցել է գործի Այսօր, 11:56 Շառլ Ազնավուրի անվան պետական քոլեջի ուսանողներին սպառնացել են հեռացնել քոլեջից' հանուն Արցախի ակցիային մասնակցելու համար Այսօր, 11:52 Ոստիկանության ծառայողների կողմից ուժի կիրառումը պետք է լինի օրենքով սահմանված կարգով, դեպքերում և համաչափ. ՄԻՊ Այսօր, 11:47 Ոստիկանների դաժան ծեծի հետևանքով գլխի հատվածում վնասվածքներ է ստացել արցախցի Սլավիկ Աղաբալյանը Այսօր, 11:40 Առավոտը՝ Ստեփանակերտում Այսօր, 11:32 Հայտնաբերվել է լուրջ հաքերային հարձակում օդանավակայանի դեմ Այսօր, 11:29 Միրզոյանը Լեհաստանի արտգործնախարարի հետ քննարկել է Բաքվի քաղաքականության անթույլատրելիությունը Այսօր, 11:24 Թևանյանին բերման ենթարկելը չի լռեցնելու ժողովրդի արդար ցասումը. «Մայր Հայաստան» դաշինք Այսօր, 11:12 Այսօր 18։00-ին մեծ հանրահավաք. մինչ այդ քաղաքում կշարունակվեն անհնազանդության ակցիաները (Տեսանյութ) Այսօր, 11:10 Վերահաշվարկն ավարտվել է. ՔՊ-ի քվեաթերթիկներն ավելացել են 31-ով Այսօր, 11:05 Երևանի պետական համալսարանի ուսանողները դասադուլ են հայտարարել Այսօր, 11:03 Համաչափ ուժ ենք կիրառում. ՀՀ ոստիկանապետ Այսօր, 11:00 Հարազատներս էնտեղ են, խնդրում եմ՝ դուրս եկեք փողոց, Արցախը մեր կարիքն ունի (Տեսանյութ) Այսօր, 10:55 Անդրանիկ Թևանյանին տեղափոխում են Քննչական կոմիտե. Տեսանյութ Այսօր, 10:49 Փաշինյանի պաշտպանությամբ ամեն օր թուլացնում եք ՀՀ պաշտպանությունը. Սաղաթելյանը՝ ուժայիններին Այսօր, 10:38 Կարծում եմ՝ նախկին նախագահներից ոչ ոք չպետք է ՀՀ ղեկավար այլևս լինի. Մանուկյան (Տեսանյութ) Այսօր, 10:35 Հարձակում՝ Երևանում․ տուժածի պայուսակում եղել է ՀՀ վարչապետի կողմից որպես պարգև տրված ատրճանակ Այսօր, 10:26 Նիկոլ Փաշինյանը շարունակում է պնդել՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության կյանքին ուղիղ սպառնալիք այս պահին չկա Այսօր, 10:24 Միասնականության այս մթնոլորտի պահպանման և ընդլայնման դեպքում շատ արագ կլինեն ցանկալի փոփոխությունները. Վարուժան Գեղամյան Այսօր, 10:20 Կոնսերվատորիայի ուսանողական խորհուրդը հայտարարում է դասադուլ Այսօր, 10:18 Մեր նպատակը Լեռնային Ղարաբաղը հայաթափելը չէ. ԼՂ բնակիչները կարող են Հայաստան գալ այն պայմաններում, երբ արձանագրվի, որ անհնար է այնտեղ ապրել. Նիկոլ Փաշինյան Այսօր, 10:17 Նիդերլանդների արտգործնախարարը խոսել է Բայրամովի հետ և կոչ արել երաշխավորել ԼՂ հայերի իրավունքներն ու անվտանգությունը Այսօր, 10:12 Ակցիայի 26 մասնակից է բերման ենթարկվել Այսօր, 10:09 Հոգևարքի մեջ գտնվող ՔՊ-ական խունտան հերթական սխալն է գործում, երկիրն անկառավարելի վիճակի են տանում. քաղաքագետ Այսօր, 10:08 Չի բացառվում, որ այսօր հումանիտար աջակցության ավելի մեծ խմբաքանակ մտնի Լեռնային Ղարաբաղ. վարչապետ Այսօր, 10:03 ԼՂ բնակիչները կարող են իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ. Նիկոլ Փաշինյան Այսօր, 10:02 Նարեկ Մալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել Այսօր, 09:44 Նիկոլ Փաշինյանը կառավարությունում է. նիստը կմեկնարկի 10։00-ին Այսօր, 09:32 Գնացեք Նիկոլին ասեք` գնա Ղարաբաղը պաշտպանի, ոնց ծախել են, այնպես էլ թող պաշտպանեն. Կարեն Ջալավյան Այսօր, 09:24 Արցախում իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. Տիգրան Աբրահամյան Այսօր, 09:11 Ադրբեջանցիներն ապամոնտաժել են Շուշիի հայտնի հաղթական տանկը Այսօր, 09:03 «Հրապարակ». Մարդիկ փորձում էին Արցախին ինչ-որ բանով օգնել Այսօր, 08:59 Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը սննդամթերք է ուղարկել Ստեփանակերտ Այսօր, 08:47 «Ժողովուրդ». ՔՊ-ականներն ընդհատակ են անցել Այսօր, 08:43 «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը բերման է ենթարկվել (Տեսանյութ) Այսօր, 08:41 «Հրապարակ». ՔՊ-ում հատուկ սադրիչներ են պատրաստել Այսօր, 08:36 «Ժողովուրդ». Ռուսաստանը, վերցնելով ՀՀ-ից զենքի մատկարարման համար գումարը, չի մատակարարել համապատասխան զենք-զինամթերքը Այսօր, 08:32 «Հրապարակ». Ինչ են քննարկել Եվլախում Այսօր, 08:30 «Հրապարակ». ՔՊ-ում Հովիկ Աղազարյանին ու Հակոբ Ասլանյանին երեկ մի լավ նախատել են` Եռաբլուր այցի համար Այսօր, 08:24 Երևանում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. Ուղիղ միացում Այսօր, 01:55 Թուրքական TRT-ն աղավաղել է Էրդողանի խոսքերը, թե Նիկոլ Փաշինյանը իբր տեղյակ է եղել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողության մասին Այսօր, 01:24 Միրզոյանի մեղադրանքները հերքել է Փաշինյանը. Բայրամովի ելույթը ՄԱԿ ԱԽ-ում (Տեսանյութ) Այսօր, 01:01 ԼՂ-ում ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահ ուժեր է պետք տեղակայել․ Միրզոյան (Տեսանյութ) Այսօր, 00:06 Ռուսական խաղաղապահ առաքելությանն այլընտրանք գոյություն չունի․ ՌԴ ներկայացուցչի տեղակալ (Տեսանյութ) 21/09/2023 23:53 Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը ժամ առ ժամ խորանում է․ ՀՀ ՄԻՊ 21/09/2023 23:50 Ոստիկանությունը 46 քաղաքացու է բերման ենթարկել 21/09/2023 23:47 Ադրբեջանը պարտավոր է համաներում կիրառել զինվորականների նկատմամբ, ովքեր ընդունել են հրադադարը․ Ֆրանսիայի ներկայացուցիչ (Տեսանյութ) 21/09/2023 23:26 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կոչ է անում դադարեցնել մարտական գործողությունները Լեռնային Ղարաբաղում 21/09/2023 23:24 Ադրբեջանը հայտարարել է, որ Սարսանգի ջրամբարը գտնվում է իրենց վերահսկողության ներքո (Տեսանյութ) 21/09/2023 23:19 Ադրբեջանցիները Դրմբոնի հանքավայրում են (Տեսանյութ) 21/09/2023 23:19 Լեռնային Ղարաբաղում զոհվել է վեց խաղաղապահ, կան նաև վիրավորներ 21/09/2023 23:09 ՌԴ-ն չօգնեց մեր բանակը բարեփոխելու հարցում. կա այլ ճանապարհ բանակն ուժեղացնելու՝ Հնդկաստանն է. Արմեն Գրիգորյան 21/09/2023 23:04 Չվախենաք․ Արայիկ Հարությունյան 21/09/2023 22:59 «ԵՄ կոչ է անում վերսկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները՝ խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում»․ Բորելը բանակցություններին աջակցելու պատրաստակամություն է հայտնել 21/09/2023 22:45 ԼՂ-ում ստեղծված վիճակը Հայաստանում որոշ ուժեր փորձում են օգտագործել և անկայուն իրավիճակ ստեղծել. իրենց չի հաջողվելու. Արմեն Գրիգորյան 21/09/2023 22:43 Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել Ադրբեջանի ռազմական գործողության մասին. Էրդողան 21/09/2023 22:42 Ժողովուրդն իր խոսքն արդեն ասում է․ Հայկ Մամիջանյան 21/09/2023 22:33 Զգուշացնում էինք՝ ինչ կարող է լինել այս իշխանությունների պարագայում․ Լևոն Քոչարյան 21/09/2023 22:21 Սա հանցակցություն է ցեղասպանությանը․ Դուք այլևս չեք ծառայում ՀՀ-ին, այլ կատարում եք թրքահպատակ իշխանությունների ապօրինի որոշումները, որի համար պատասխան եք տալու․ Սաղաթելյանը՝ ոստիկաններին 21/09/2023 22:16 Կառավարության դիմաց լարված է. ոստիկանները բիրտ ուժ կիրառեցին քաղաքացիների նկատմամբ 21/09/2023 22:08 Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել 21/09/2023 22:01 Մի քանի տասնյակ բերետավորներ հարձակվել և քաշքշելով Էրեբունու բաժանմունք են տարել քաղաքագետ Արա Պողոսյանին և քառօրյա ու 44-օրյա պատերազմների մասնակից Արման Պողոսյանին 21/09/2023 21:36 Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունները կապված չեն Փաշինյանի հետ. Էրդողան 21/09/2023 21:18 Ադրբեջանի օրակարգում մյուս հարցն Արցախից հետո «Զանգեզուրի միջանցքն է»․ Ու այս վիճակը Նիկոլն է ստեղծել․ ՀԱԿ փոխնախագահ 21/09/2023 21:14 Արցախում վիրավորում ստացած հայուհուն տեղափոխել են Ադրբեջան 21/09/2023 21:10 Ոստիկանապետն ու ՆԳ նախարարը Նիկոլի դավաճանությունը հավասարապես կիսող հանցագործներ են․ Աբրահամյան 21/09/2023 21:08 Ադրբեջանը թույլ չի տալիս արցախյան կողմին իր վերահսկողության տակ վերցնել մեր զինվորների և խաղաղ բնակիչների դիերը 21/09/2023 21:04 Մի խումբ ոստիկաններ շրջապատել էին մի երիտասարդ ցուցարարի և հարվածներ էին հասցնում նրան 21/09/2023 20:52 Հովիկ Աղազարյանի նկատմամբ առերևույթ Ֆիզիկական ներգործություն է արվել․ Քննչական կոմիտե 21/09/2023 20:43 Փաշինյանը հիմարագույն հաշվարկի արդյունքում որոշեց Ռուսաստանից թեքվել դեպի Արևմուտք․ Լևոն Զուրաբյան 21/09/2023 20:31 Փաստաբանները շարունակում են իրավական օժանդակություն տրամադրել երկիրը կործանող խմբակի դեմ պայքարող ՀՀ քաղաքացիներին. Սոս Հակոբյան 21/09/2023 20:20 Իշխանության ներսում Թուրքիայի խաղը խաղացող Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան, եթե հանկարծ խոչընդոտեք ձեր աշխատակիցների գործադուլին, սաղ ժողովրդով գալու ենք ձեր հիմնարկ․ Անդրանիկ Թևանյան 21/09/2023 20:00 Գագիկ Ծառուկյան, Վարդանյան եղբայրներ, Սամվել Ալեքսանյան, Սամվել Կարապետյան, ռուսական խոշոր ընկերություններ, չխոչընդոտեք կոլեկտիվների մասնակցությանը զանգվածային ակցիաներին․ Թևանյանը կոչ ուղղեց 21/09/2023 19:43 «Ղարաբաղի կեսը վախեցած հավաքված է խաղաղապահների տեղակայման վայրի դիմաց». արցախցի 21/09/2023 19:42 Վաղը առավոտյան ժամը 10։00-ին կառավարության շենքը կշրջափակվի 21/09/2023 19:35 Վազգեն Մանուկյանը հրապարակեց Ազգային կոմիտեի 5 անդամների անունները 21/09/2023 19:27 Խոսելու ժամանակը վերջացել է, պետք է սկսել գործողություն․ Վազգեն Մանուկյան 21/09/2023 19:11 ԵԱՀԿ-ում Հայաստանի նախաձեռնությամբ մշտական Խորհրդի հատուկ նիստ է անցկացվել 21/09/2023 19:02 Արցախցիներին Ստեփանակերտի օդանավակայան են հրավիրել, լուսանկարել ու ասել՝ ՀՀ-ն թույլ չի տալիս, որ դուք տեղափոխվեք Հայաստան. Փաշինյան 21/09/2023 18:59 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ արտահերթ նիստ 21/09/2023 18:55 ՄԻՊ աշխատակազմը հանրային խոսույթի մոնիթորինգ է արել 21/09/2023 18:44 Գործելու ենք կոշտ՝ պողպատե մանդատին համապատասխան. Նիկոլ Փաշինյան 21/09/2023 18:38 Այսօրվա հրամայականն է ՀՀ-ում իշխանափոխություն իրականացնել, դժվարանում եմ ասել, թե դա ոնց է լինելու. Օսկանյան (Տեսանյութ) 21/09/2023 18:32 Հայաստանը չի կարող աչք փակել ռուս խաղաղապահների ձախողումների վրա. վարչապետ 21/09/2023 18:30 Արցախում քննարկել են՝ ինչ քայլեր են ձեռնարկելու ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակում 21/09/2023 18:19 Հյուրանոցների համարներ ենք ամրագրել, կեցավայրեր նախապատրաստել. Փաշինյանը՝ արցախցիներին դիմավորելու մասին

Տվյալ բաժնի վերջին նյութերը