Առանձին երկրների և միջազգային կազմակերպությունների ոչ մի ներկայացուցիչ իրավունք չունի տնօրինել Արցախի ժողովրդի ճակատագիրը

15/05/2023 21:19

Առանձին երկրների և միջազգային կազմակերպությունների ոչ մի ներկայացուցիչ իրավունք չունի տնօրինել Արցախի ժողովրդի ճակատագիրը


Արցախի ԱԳՆ հայտարարությունը Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով Եվրոպական խորհրդի նախագահի արտահայտությունների կապակցությամբ․

«Մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքներով, հանդես է եկել ԶԼՄ-ների համար հայտարարությամբ։ Ինչպես հայտարարության ընդհանուր բովանդակությունը, այնպես էլ դրա առանձին դրույթներ վկայում են այն մասին, որ Եվրամիության ղեկավարությունը շարունակում է անտեսել Արցախի ժողովրդի օրինական իրավունքներն ու շահերը և առաջնորդվում է միայն տարածաշրջանում ունեցած սեփական աշխարհաքաղաքական և կարճաժամկետ շահերով՝ ի վնաս Եվրամիության կողմից հռչակված ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքների։

Այդ է վկայում մասնավորապես այն, որ տվյալ հայտարարությունում բացակայում է որևէ հիշատակում Լաչինի միջանցքի արդեն ավելի քան 5 ամիս շարունակվող արգելափակման, միջանցքի մուտքի մոտ ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրման և Արցախի 120 հազար բնակչության փաստացի պաշարման մասին՝ դրանից բխող բոլոր հումանիտար հետևանքներով։ Այս փաստը ցույց է տալիս, որ Եվրոպական խորհրդի նախագահը ոչ միայն չի խոչընդոտում, այլև փաստացի խրախուսում է Ադրբեջանին Արցախի ժողովրդի տառապանքներն օգտագործել որպես քաղաքական գործիք։

Սակայն, եթե Արցախում հումանիտար աղետ հրահրելու և էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի մտադրություններն ու տեսանելի գործողությունները չեն մտահոգում Եվրոպական խորհրդի նախագահին, ապա մենք իրավունք ունեինք ակնկալելու, որ նրա ներկայացրած կազմակերպությունն անմիջական շահագրգռվածություն կցուցաբերի Ադրբեջանի կողմից ժամանակակից միջազգային իրավակարգի հիմնասյուներից մեկը հանդիսացող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումների անշեղ իրականացման նկատմամբ։ Այս առումով տարակուսանք է առաջացնում, որ Եվրոպական խորհրդի նախագահը  ցուցադրաբար անտեսում է Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի բարձրագույն դատական մարմնի իրավաբանորեն պարտադիր վճռի հետևողական չիրաանացումը, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերի, մասնավորապես, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքների համակարգված  խախտումները։

Միայն միջազգային հանրության գործուն քայլերը՝ ուղղված Ադրբեջանի կողմից  2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների, ինչպես նաև Արդարադատության  միջազգային դատարանի  2023 թ․ փետրվարի 22-ի որոշման անհապաղ և լիարժեք իրականացման ապահովմանը, կարող են վկայել, որ միջնորդի դերում հանդես եկողներն անկեղծ շահագրգռված են տարածաշրջանում երկարատև խաղաղությամբ և կայունությամբ։ Համոզված ենք, որ այն միջազգային դերակատարները, որոնք իրենց գործողություններով կամ անգործությամբ խրախուսում են Բաքվին իր ագրեսիվ, ծավալապաշտական քաղաքականության և միջազգայնորեն հակաիրավական գործողությունների մեջ, ոչ միայն պատասխանատու են դրանց ծանր հետևանքների համար, այլև արդարացնում են նման քաղաքականության և խախտումների կրկնությունն աշխարհի այլ կետերում։

Կրկին հիշեցնում ենք, որ 1991 թ․ Արցախի ժողովուրդը, միջազգային իրավունքի նորմերին և այն ժամանակ գործող ներպետական օրենսդրությանը լիովին համապատասխան, իրացրել է ինքնորոշման իր անքակտելի իրավունքը և ստեղծել իր պետականությունը նույն հիմքերի վրա, ինչ Ադրբեջանը և Հայաստանը: Արցախի իշխանությունները  հետևողականորեն պաշտպանել և շարունակելու են պաշտպանել իրենց ժողովրդի օրինական ընտրությունն ու ազատ կամարտահայտությունը։

Առանձին երկրների և միջազգային կազմակերպությունների որևէ ներկայացուցիչ իրավունք չունի տնօրինել Արցախի ժողովրդի ճակատագիրը։   Ավելին, ուժի ապօրինի կիրառման և շարունակվող տեռորի օրինականացման վրա հիմնված օրակարգն Արցախի ժողովրդին պարտադրելու ցանկացած փորձ հավասարազոր է մեղսակցության Արցախի էթնիկ զտմանն ու տարածաշրջանում լարվածության մշտական օջախի պահպանմանն ուղղված Ադրբեջանի հանցավոր ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև՝ վերջինիս տարածքային նկրտումների ու ագրեսիվ քաղաքականության խրախուսման։  

Այս կապակցությամբ կրկին վերահաստատում ենք Արցախի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների վճռականությունը՝ շարունակել պայքարն իրենց անքակտելի իրավունքների համար՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան։ Համոզված ենք, որ միայն Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի ճանաչումը կարող է հիմք հանդիսանալ հակամարտության կայուն կարգավորման և տարածաշրջանում երկարաժամկետ ու արդար խաղաղության և կայունության հաստատման համար։

Միաժամանակ, հիշեցնում ենք, որ Արցախի Հանրապետության իշխանությունները մշտապես հանդես են եկել բանակցությունների միջոցով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման օգտին։ Արցախի Հանրապետությունը շարունակում է բաց մնալ հակամարտության բոլոր բաղադրիչների և խաղաղ կարգավորմանն ուղղված ողջամիտ առաջարկների քննարկման համար՝ համաձայնեցված և միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափով, կողմերի իրավահավասարության հիման վրա և նրանց ստանձնած պարտավորությունների իրականացման միջազգային ամուր երաշխիքների առկայության պայմաններում»։

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

29/09/2023 22:56 Ֆրանսիան մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան 29/09/2023 22:34 Հաթերքի մարտական դիրքերում զինծառայողների աճյուններ են հայտնաբերվել 29/09/2023 22:22 «Իսկ Անդրանիկ Քոչարյանը տղամարդկություն ունեցե՞լ է իր խմբապետին նման առաջարկ անի»․ Տիգրան Աբրահամյանը՝ Արցախի նախագահին ինքնասպանության կոչ արած Անդրանիկ Քոչարյանի մասին 29/09/2023 22:11 Հայաստանը հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան 29/09/2023 22:02 Ի՞նչ է սա, եթե ոչ ցեղասպանություն՝ միջազգային հանրության աջակցությամբ 29/09/2023 21:49 Ադրբեջանն ակտիվացրել և առաջ է տանում իր քաղաքացիներով Հայաստանի 300 բնակավայր բնակեցնելու թեզը` բացահայտ տարածքային պահանջներով. Արման Թաթոյան 29/09/2023 21:34 ՀՀ իշխանությունները ցանկանում են դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը 29/09/2023 21:18 Եթե Հայաստանի օրվա իշխանությունների լուռ համաձայնությամբ Արցախի սահմանից մարդիկ են գերեվարվում, կարող են լինել համաձայնություններ՝ ինչ-որ անձանց նաև Հայաստանից հանձնելու մասին․ Սեյրան Օհանյան 29/09/2023 21:03 Հոգևորականներն այցելում են Արցախից բռնի տեղահանվածներին, Եկեղեցին հոգևոր, հումանիտար և սոցիալական աջակցություն է ցուցաբերում 29/09/2023 20:53 «Ես հույս ունեմ, որ իմ այս նամակը Ձեր մեջ կարթնացնի արժանապատվություն»․ Արա Բաբլոյանի բաց նամակը Իլհամ Ալիևին 29/09/2023 20:22 Ժամը 20։00 դրությամբ Արցախից բռնի տեղահանված 98 625 անձանցից 27 396-ն է օգտվել պետության տրամադրած կեցավայրից 29/09/2023 20:14 Հայաստանի բուժհաստատություններում գտնվող արցախցի երեխաներից 10-ը վերակենդանացման բաժանմունքներում են, 5-ի վիճակը ծանր է, մեկինը՝ ծայրահեղ ծանր 29/09/2023 20:06 Ժամը 18։00 դրությամբ 97 735 տեղահանված արցախցի մուտք է գործել Հայաստան 29/09/2023 19:52 «Ռուբեն Վարդանյանի և Ադրբեջանի կողմից ազատությունից զրկված մյուս էթնիկ հայերի իրավունքներին ոչ իրավաչափ միջամտությունը տեղի է ունենում միջազգային իրավական երաշխիքների և չափանիշների խախտմամբ». Մանասյան 29/09/2023 19:41 Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ հայկական կողմի հետ հաջորդ բանակցությունները կանցկացվեն Ստեփանակերտում 29/09/2023 19:21 Տիգրան Խաչատրյանը Վասիլիս Մարագոսի հետ ՀՀ-ԵՄ հարաբերությունների հեռանկարներն է քննարկել 29/09/2023 19:08 Լևոն Մնացականյանին գերեվարելուց հետո տարել են Բաքու 29/09/2023 18:53 Ակումբի առանձնասենյակում «Պոկեր» շահումով խաղեր կազմակերպելով՝ պետությանը 11 միլիարդ դամի վնաս է պատճառել․ Գլխավոր դատախազություն 29/09/2023 18:41 Հռոմի ստատուտի վավերացման հարցով երեկ և այսօր շարունակվել է երկխոսությունը ՌԴ ԱԳՆ հետ, պատրաստ ենք երկկողմ պայմանագիր կնքել. Եղիշե Կիրակոսյան 29/09/2023 18:31 Լեմկինի ինստիտուտը համաշխարհային առաջնորդներին մեղադրել է ցեղասպանությանը մեղսակից լինելու մեջ 29/09/2023 18:20 Պապիկս՝ Գուրգեն Գաբրիելյանը, Ղարաբաղի հորովելն էր. նրա անգնահատելի ժառանգությունը մնաց Արցախում. Նարինե Ավանեսյան-Գաբրիելյան 29/09/2023 18:07 «Ղարաբաղ Տելեկոմ»-ի հեռախոսահամարները Հայաստանի տարածքում կգործեն 29/09/2023 17:55 Ուշադրությամբ կհետևենք տեղում զարգացումներին․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն 29/09/2023 17:42 Արցախի Սառնաղբյուր գյուղում սպանված 10-ամյա Միքայելին և 8-ամյա Նվերին վաղը կհուղարկավորեն Հայաստանում 29/09/2023 17:33 «Գազպրոմ Արմենիա»-ն պատրաստ է մարզերում կեցավայրի վարձակալության և կոմունալ ծախսերի փոխհատուցում տրամադրել Արցախից տեղահանված 600 ընտանիքի 29/09/2023 17:23 Լծված ենք Նիկոլ Փաշինյանի ստեղծած աղետի հետևանքները մեղմելու, Արցախի մեր հայրենակիցների կենսական անհրաժեշտության խնդիրները լուծելու աշխատանքներին․ Իշխան Սաղաթելյան 29/09/2023 17:13 Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին․ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն 29/09/2023 17:01 «Ձեզ շատ ենք սիրում»․ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Արցախից բռնի տեղահանված աշակերտներին 29/09/2023 16:42 Եվլախում ավարտվել է հայերի և ադրբեջանցիների հերթական հանդիպումը 29/09/2023 16:36 Ադրբեջանը կալանավորել է ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին 29/09/2023 16:20 Վարչապետի խոսնակը «Արցախ» ասելու համար ներողություն խնդրեց. Տեսանյութ 29/09/2023 16:16 Պետության տրամադրած կեցավայրերից օգտվել է 23 433 տեղահանված արցախցի 29/09/2023 16:13 Սոսեն որոշում է կայացրել ապրել Արցախում 29/09/2023 16:10 Սամվել Շահրամանյանը ինքնասպան լիներ՝ ավելի ճիշտ էր. Անդրանիկ Քոչարյան. Aravot.am 29/09/2023 16:04 Հետո կպարզվի, որ արդեն եկել է սյունեցիների համար օգնություն հավաքելու ու կացարան ճարելու ժամանակը 29/09/2023 16:02 Արցախից բռնի տեղահանված շուրջ 93 հազար անձ է ժամանել Հայաստան 29/09/2023 15:58 Եվս մեկ օր, և Արցախից դուրս կգա վերջին քաղաքացին. Գնել Սանոսյան 29/09/2023 15:50 Անահիտ Ավանեսյանն այցելել է Կոռնիձորի հումանիտար կայանում և Գորիսի թատրոնի շենքում տեղակայված շուրջօրյա բժշկական կետեր 29/09/2023 15:45 Այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցն ընդգրկվել է ՆԱՏՕ ԽՎ–ի նիստում. Թուրք պատգամավոր 29/09/2023 15:38 Բոլորս հազիվ էինք զսպում մեր էմոցիաները. Ալեն Սիմոնյան 29/09/2023 15:33 ՄԻՊ-ը Նաննա Սկաուին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր 29/09/2023 15:31 Վարչապետի մոտ քննարկվել է 2023-2030 թթ. Աղետների ռիսկի կառավարման ռազմավարության նախագիծը 29/09/2023 15:22 Եվլախում սկսվել է հայերի և ադրբեջանցիների հերթական հանդիպումը 29/09/2023 15:14 Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահին. պատրաստ են բազմակողմ հարթակներում համագործակցության 29/09/2023 15:06 Անահիտ Ավանեսյանը Գորիսի ԲԿ-ում ծանոթացել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների առողջական վիճակին 29/09/2023 14:59 Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Զիմբաբվեի նորանշանակ դեսպան Բրայթ Կուպեմբան 29/09/2023 14:52 Մեկ օրում բացահայտվել է 49 հանցագործություն. գրանցվել է 12 ավտովթար 29/09/2023 14:45 Ադրբեջանի տարածքում ռուս խաղաղապահների հետագա աշխատանքը կքննարկվի Բաքվի հետ. Պեսկով 29/09/2023 14:40 «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագիր է իրականացնում 29/09/2023 14:38 ԵՄ-ն պատրաստ է մարդասիրական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին. Ստանո 29/09/2023 14:27 Հայ երիտասարդները Դուբլինում բողոքի ակցիա են արել. Ալեն Սիմոնյանը մոտեցել ու զրուցել է նրանց հետ (Լուսանկարներ) 29/09/2023 14:24 Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում բուժում է ստանում ԼՂ-ից բռնի տեղահանված 4 քաղաքացի 29/09/2023 14:21 Քաղհասարակությունը պահանջում է դադարեցնել ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցումը, դուրս բերել ռուսական ռազմաբազան 29/09/2023 14:16 Ստեփանակերտը՝ հենց հիմա․ Լուսանկարներ 29/09/2023 14:14 Ադրբեջանցիների կողմից գերեվարվել է գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը. Նարեկ Սամսոնյան 29/09/2023 14:07 Ռոստելեկոմն Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին տրամադրում է ծառայություններից անվճար օգտվելու հնարավորություն 29/09/2023 14:02 Բնակարանները վարձակալությամբ տալու պատրվակով 48-ամյա կինը 5 անձանցից խարդախությամբ հափշտակություններ է կատարել. ՔԿ-ն զգուշացնում է 29/09/2023 13:49 Գործարկվում է քաղաքաշինության ոլորտի մասնագետների հավաստագրման պիլոտային ծրագիր. Քաղաքաշինության կոմիտե 29/09/2023 13:44 Մեկը՝ բարձ ու վերմակ, մյուսը՝ սուրճի սեղան․ Էջմիածնում դիմավորել են արցախցի նոր հարևաններին 29/09/2023 13:38 ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը տաք սնունդ է տրամադրում Լեռնային Ղարաբաղի հայերին (Տեսանյութ) 29/09/2023 13:28 Նաիր Տիկնիզյանն ամուսնության առաջարկություն է արել հաղորդավարուհի Յանա Ռոմաշկինային 29/09/2023 13:26 Այս պահին սա միակ ձևն է կանխելու ՔՊ-ի ընտրվելը. Իզաբելլա Աբգարյանը՝ ավագանու նիստը բոյկոտելու մասին 29/09/2023 13:15 Ցավում եմ, ընդունում եմ բոլոր մեղադրանքները ու գիտակցում եմ, որ ես էլ եմ մեղավոր. Փաշինյանի նախկին խոսնակ 29/09/2023 13:10 Արցախից Հայաստան ճանապարհին գրանցվել են մեծահասակների մահվան դեպքեր. Ավանեսյան 29/09/2023 13:05 «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր»-ի տնօրենի նախկին տեղակալը դատապարտվել է խոշոր չափերով յուրացում կատարելու համար 29/09/2023 13:02 Ադրբեջանի անօրինական գործողությունները բխում են միջազգային հանրության ոչ համարժեք արձագանքից. Ալեն Սիմոնյան 29/09/2023 12:57 Այսօրվա քաղաքական դաշտում ոչ ոք մարդկանց ոգեւորելու ուժ ու ունակություն չունի, բայց աղերսում են ոտքի կանգնել, պայքարել, հայ լինել․ Մհեր Մկրտչյան 29/09/2023 12:51 «Ռուսալ»-ը կօգնի Արցախից փախստականներին աշխատանքի տեղավորելու հարցում 29/09/2023 12:48 «Ուրարտու»-ն պատրաստվում է 50-ից 100 հազար դոլար հատկացնել Արցախից Հայաստան եկող բռնի տեղահանվածների օգնության և բարեկեցության համար 29/09/2023 12:46 Սուրեն Պապիկյանը չի մասնակցում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին 29/09/2023 12:33 Պարույր Հովհաննիսյանը Տալլինում կարևորել է ՀՀ ինքնիշխանության նկատմամբ նկրտումների զսպման հրամայականը 29/09/2023 12:24 Արցախի նախագահի հրամանագիրը առոչինչ է․ առաջարկում եմ, խնդրում եմ Արցախի Գերագույն դատարանին արտագնա նիստ անել․ Դանիելյան 29/09/2023 12:15 «Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին 29/09/2023 12:12 ԼՂ-ից բռնի տեղահանված 88․780 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն. Բաղդասարյան 29/09/2023 12:10 Երևանի քաղաքապետարանի 25 ավտոբուսները մեր հայրենակիցներին ԼՂ-ից արդեն տեղափոխել են Գորիս. այսօր կմեկնի հերթական խմբաքանակը 29/09/2023 12:07 Բաքուն հայտարարել է Արցախում ՄԱԿ-ի փորձագետների խմբին ընդունելու մասին 29/09/2023 12:01 Վթար՝ Ոսկեվազ գյուղում. կա զոհ 29/09/2023 11:54 Մեզ համար շատ ցանկալի է, որ Արցախի պաշտպանության բանակի զինծառայողները ծառայության ընդունվեն ՀՀ ՊՆ-ում. Փոխնախարար (Տեսանյութ) 29/09/2023 11:51 Վարդան Ղուկասյանը պատրաստ է միանալ Մարությանի և Թևանյանի բոյկոտին, բայց պայմանով 29/09/2023 11:47 ԱՄՆ-ին շարունակում է մտահոգել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը. Մեթյու Միլլեր 29/09/2023 11:41 Հակառակ ազգովին կրած ծանր հարվածին՝ մենք իրավունք չունենք ընկրկելու, հուսալքվելու․ պայքարը շարունակվելու է 29/09/2023 11:32 Բանկերում դոլարի գինը թանկացել է՝ հասնելով 400 դրամի 29/09/2023 11:26 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի 29/09/2023 11:20 Կոտայքում Howo-ն կողաշրջված, Nissan-ը մեջտեղից կիսված՝ հայտնվել են ձորում․ ՊՆ զինծառայողը մահացել է. shamshyan.com 29/09/2023 11:18 Ռուբենը մենակ չէ, և մենակ չէ ոչ մի հայ, որն այսօր Բաքվի բանտում է. Արտակ Թովմասյան 29/09/2023 11:14 Ավստրալիացի խորհրդարանականների պատվիրուկությունն այցելել է ՀՀ 29/09/2023 11:09 Հուսով ենք, որ հոկտեմբերի 5-ին Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը մեկ քայլ առաջ կլինի. Ալեն Սիմոնյան 29/09/2023 11:06 Լևոն Քոչարյանի կալանավորման որոշման դեմ պաշտպանության կողմը ներկայացրել է հատուկ վերանայման վերաքննիչ բողոք 29/09/2023 11:04 «Ռուբեն, քեզ հետ ենք». երթ Երևանում՝ ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի 29/09/2023 10:56 Արցախից եկած «ԳԱԶԵԼ»-ը, որում եղել է 21 մարդ, վթարի է ենթարկվել. տուժածներ չկան 29/09/2023 10:45 Մենք ազգովի դավաճանեցինք Ռուբեն Վարդանյանին, Դավիթ Բաբայանին եւ, ընդհանրապես, 120 000 արցախցու. Արամյան 29/09/2023 10:41 Իրավունքների պաշտպանության նպատակով ձևավորված աշխատանքային խմբերը գործում են Գորիսում, Կոռնիձորում և Վայքում 29/09/2023 10:36 Հայրենիքը մնաց հեռվում․ Արցախ՝ բռնի տեղահանում․ Լուսանկարներ 29/09/2023 10:21 «Ինչքան սեր կա Հայաստանում․ ուրախանում եմ, որ որբ չենք»․ արցախից բռնի տեղահանված 29/09/2023 10:12 Արցախում պայթյունի տարածքից մինչ այս պահը հայտնաբերվել է 170 աճյուն և մասունք 29/09/2023 10:10 Ժամանակավորապես դադարեցվելու է երթևեկությունը Սևանի լեռնանցքի թունելով 29/09/2023 10:08 «Առաջին անգամ վայր դրեցի ֆոտոխցիկը... հուզմունքից խեղդվելով...». արցախցի բռնի տեղահանված մարդիկ՝ ֆրանսիացի լուսանկարչի աչքերով 29/09/2023 09:59 Արցախում հայտնաբերվել է ևս 2 աճյուն 29/09/2023 09:56 «Ժողովուրդ». Հայաստանի պետական պարտքը անցել է 11 մլրդ դոլարից 29/09/2023 09:54 «Հրապարակ». Արցախում կրակում էին, իսկ ԿԳՄՍՆ-ում զբաղված էին «վարչապետի գավաթ» միջոցառմամբ