Մալիշկա համայնքի նախկին ղեկավարը դատապարտվել է չորս տարվա ազատազրկման և 3 տարի ժամկետով զրկվել ՏԻՄ-երում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից

15/05/2023 10:47

Մալիշկա համայնքի նախկին ղեկավարը դատապարտվել է չորս տարվա ազատազրկման և 3 տարի ժամկետով զրկվել ՏԻՄ-երում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից


Վայոց ձորի Մալիշկա համայնքի նախկին ղեկավար Մ.Մ.-ն Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 28-ի դատավճռով, մեղավոր է ճանաչվել 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություններին ընտրողներին կաշառք տալու, իրեն վստահված զգալի և խոշոր չափերով գույքը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացնելու եղանակով հափշտակելու, ինչպես նաև մի խումբ պաշտոնատար անձանց հետ համատեղ պաշտոնեական կեղծիք կատարելու համար:

Մասնավորապես՝ քրեական վարույթի նախաքննության ընթացքում համայնքի նախկին ղեկավար Մ.Մ.-ին մեղադրանք էր առաջադրվել 18.04.2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրակաշառք տալը), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով յուրացում կատարելը), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը):

Մալիշկա համայնքի նախկին ղեկավար Մ.Մ.-ի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 տարի 2 ամիս 29 օր ժամկետով. Մ.Մ.-ն զրկվել է նաև տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ 3 տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ Մ.Մ.-ն, Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների նախընտրական փուլում՝ 2017 թվականի մարտին, հանդիսանալով ռեյտինգային ընտրացուցակով Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածուի՝ Մալիշկա համայնքի նախընտրական շտաբի ղեկավար, այլ անձի հետ հանցակցությամբ, մեկ ձայնի դիմաց 10.000-ական դրամի չափով (ընդհանուր՝ 230 հազար դրամ) ընտրակաշառք է բաժանել Մալիշկա համայնքի բնակիչներ Խ.Դ.-ին, Մ.Գ.-ին, Ա.Ս.-ին, Հ.Ա.-ին և Ն.Շ.-ին՝ վերջիններիս և նրանց մերձավոր ազգականների կողմից իր ներկայացրած թեկնածուի օգտին քվեարկելու համար:

Բացի այդ, Մ.Մ.-ն, ունենալով համայնքի բյուջեի միջոցները տնօրինելու լիազորություն, օգտագործելով իր այդ լիազորությունն ու պաշտոնեական դիրքը, իր որդու՝ «Մալիշկայի մարզադպրոց» ՀՈԱԿ-ի (այսուհետ՝ ՀՈԱԿ) տնօրեն Վ.Մ.-ի և կնոջ՝ Ն.Ա.-ի հետ, ձեռք է բերել նախնական համաձայնություն՝ Ն.Ա.-ին ձևականորեն ընդունելով ՀՈԱԿ-ում աշխատանքի՝ որպես բուժքույր: Ն.Ա.-ն, աշխատանքի չներկայանալու պայմաններում, 2016 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի հուլիսի 9-ն ընկած ժամանակահատվածում, որպես աշխատավարձ և դրան հավասարեցված վճար ստացել է 2 մլն 231 հազար 25 դրամ:

Բացի այդ, Մ.Մ.-ն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2017 թվականի ապրիլին Մալիշկայի համայնքապետարանի գլխավոր մասնագետ-հաշվապահ Ա.Վ.-ի հետ ձեռք է բերել նախնական համաձայնություն՝ իրեն վստահված համայնքի բյուջեի միջոցներից Մալիշկա համայնքի 10 բնակիչների անվամբ, իբրև սոցիալական օգնություն, գումարներ հատկացնելու և յուրացնելու շուրջ: 2017 թվականի ապրիլի վերջին Ա.Վ.-ն 440 հազար դրամն առձեռն հանձնել է Մ.Մ.-ին, ով տիրացել է այդ գումարին: Յուրացման դեպքը թաքցնելու խմբային շահերից ելնելով՝ Մ.Մ.-ն մի խումբ պաշտոնատար անձանց հետ համատեղ կատարել է պաշտոնեական կեղծիք, կազմել է համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին օգնություն տրամադրելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող պաշտոնական փաստաթուղթ (կեղծ ցուցակներ):

Համայնքի ղեկավար Մ.Մ.-ի որդուն՝ «Մալիշկայի մարզադպրոց» ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Վ.Մ.-ին մեղադրանք է առաջադրվել 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով յուրացում կատարելը), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը), համայնքի ղեկավար Մ.Մ.-ի կնոջը՝ Ն.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել նույն օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով յուրացմանը օժանդակելը), իսկ Մալիշկայի համայնքապետարանի նախկին գլխավոր մասնագետ-հաշվապահ Ա.Վ.-ին մեղադրանք է առաջադրվել նույն օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ յուրացում կատարելը), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը):

2019 թվականի մայիսի 27-ին քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ հսկող դատախազի կողմից ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան:

2023 թվականի ապրիլի 28-ին դատարանի դատավճռով Մ.Մ.-ն, Վ.Մ.-ն, Ն.Ա.-ն և Ա.Վ.-ն մեղավոր են ճանաչվել իրենց վերագրվող արարքների կատարման մեջ:

ՀՈԱԿ-ի տնօրեն Վ.Մ.-ի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 1 մլն դրամ տուգանք և «Էրեբունի-Երևան հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 01.11.2018 թվականի օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով՝ Վ.Մ.-ն ազատվել է նշանակված պատժից:

Ն.Ա.-ի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 800 հազար դրամ տուգանք և «Էրեբունի-Երևան հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 01.11.2018 թվականի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով՝ Ն.Մ.-ն ազատվել է նշանակված պատժից:

Ա.Վ.-ն ազատվել է քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:

Մեղադրող դատախազի՝ ամբաստանյալներ Մ.Մ.-ից, Վ.Մ.-ից և Ն.Ա.-ից հօգուտ Վայոց ձորի Մալիշկա համայնքի բյուջեի համապարտության կարգով 2 մլն 231 հազար 25 դրամ բռնագանձելու, ինչպես նաև Մ.Մ.-ից և Ա.Վ.-ից համապարտության կարգով 30 հազար դրամ բռնագանձելու վերաբերյալ հայցադիմումը բավարարվել է:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 01:55 Թուրքական TRT-ն աղավաղել է Էրդողանի խոսքերը, թե Նիկոլ Փաշինյանը իբր տեղյակ է եղել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողության մասին Այսօր, 01:24 Միրզոյանի մեղադրանքները հերքել է Փաշինյանը. Բայրամովի ելույթը ՄԱԿ ԱԽ-ում (Տեսանյութ) Այսօր, 01:01 ԼՂ-ում ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահ ուժեր է պետք տեղակայել․ Միրզոյան (Տեսանյութ) Այսօր, 00:06 Ռուսական խաղաղապահ առաքելությանն այլընտրանք գոյություն չունի․ ՌԴ ներկայացուցչի տեղակալ (Տեսանյութ) 21/09/2023 23:53 Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը ժամ առ ժամ խորանում է․ ՀՀ ՄԻՊ 21/09/2023 23:50 Ոստիկանությունը 46 քաղաքացու է բերման ենթարկել 21/09/2023 23:47 Ադրբեջանը պարտավոր է համաներում կիրառել զինվորականների նկատմամբ, ովքեր ընդունել են հրադադարը․ Ֆրանսիայի ներկայացուցիչ (Տեսանյութ) 21/09/2023 23:26 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կոչ է անում դադարեցնել մարտական գործողությունները Լեռնային Ղարաբաղում 21/09/2023 23:24 Ադրբեջանը հայտարարել է, որ Սարսանգի ջրամբարը գտնվում է իրենց վերահսկողության ներքո (Տեսանյութ) 21/09/2023 23:19 Ադրբեջանցիները Դրմբոնի հանքավայրում են (Տեսանյութ) 21/09/2023 23:19 Լեռնային Ղարաբաղում զոհվել է վեց խաղաղապահ, կան նաև վիրավորներ 21/09/2023 23:09 ՌԴ-ն չօգնեց մեր բանակը բարեփոխելու հարցում. կա այլ ճանապարհ բանակն ուժեղացնելու՝ Հնդկաստանն է. Արմեն Գրիգորյան 21/09/2023 23:04 Չվախենաք․ Արայիկ Հարությունյան 21/09/2023 22:59 «ԵՄ կոչ է անում վերսկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները՝ խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում»․ Բորելը բանակցություններին աջակցելու պատրաստակամություն է հայտնել 21/09/2023 22:45 ԼՂ-ում ստեղծված վիճակը Հայաստանում որոշ ուժեր փորձում են օգտագործել և անկայուն իրավիճակ ստեղծել. իրենց չի հաջողվելու. Արմեն Գրիգորյան 21/09/2023 22:43 Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել Ադրբեջանի ռազմական գործողության մասին. Էրդողան 21/09/2023 22:42 Ժողովուրդն իր խոսքն արդեն ասում է․ Հայկ Մամիջանյան 21/09/2023 22:33 Զգուշացնում էինք՝ ինչ կարող է լինել այս իշխանությունների պարագայում․ Լևոն Քոչարյան 21/09/2023 22:21 Սա հանցակցություն է ցեղասպանությանը․ Դուք այլևս չեք ծառայում ՀՀ-ին, այլ կատարում եք թրքահպատակ իշխանությունների ապօրինի որոշումները, որի համար պատասխան եք տալու․ Սաղաթելյանը՝ ոստիկաններին 21/09/2023 22:16 Կառավարության դիմաց լարված է. ոստիկանները բիրտ ուժ կիրառեցին քաղաքացիների նկատմամբ 21/09/2023 22:08 Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել 21/09/2023 22:01 Մի քանի տասնյակ բերետավորներ հարձակվել և քաշքշելով Էրեբունու բաժանմունք են տարել քաղաքագետ Արա Պողոսյանին և քառօրյա ու 44-օրյա պատերազմների մասնակից Արման Պողոսյանին 21/09/2023 21:36 Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունները կապված չեն Փաշինյանի հետ. Էրդողան 21/09/2023 21:18 Ադրբեջանի օրակարգում մյուս հարցն Արցախից հետո «Զանգեզուրի միջանցքն է»․ Ու այս վիճակը Նիկոլն է ստեղծել․ ՀԱԿ փոխնախագահ 21/09/2023 21:14 Արցախում վիրավորում ստացած հայուհուն տեղափոխել են Ադրբեջան 21/09/2023 21:10 Ոստիկանապետն ու ՆԳ նախարարը Նիկոլի դավաճանությունը հավասարապես կիսող հանցագործներ են․ Աբրահամյան 21/09/2023 21:08 Ադրբեջանը թույլ չի տալիս արցախյան կողմին իր վերահսկողության տակ վերցնել մեր զինվորների և խաղաղ բնակիչների դիերը 21/09/2023 21:04 Մի խումբ ոստիկաններ շրջապատել էին մի երիտասարդ ցուցարարի և հարվածներ էին հասցնում նրան 21/09/2023 20:52 Հովիկ Աղազարյանի նկատմամբ առերևույթ Ֆիզիկական ներգործություն է արվել․ Քննչական կոմիտե 21/09/2023 20:43 Փաշինյանը հիմարագույն հաշվարկի արդյունքում որոշեց Ռուսաստանից թեքվել դեպի Արևմուտք․ Լևոն Զուրաբյան 21/09/2023 20:31 Փաստաբանները շարունակում են իրավական օժանդակություն տրամադրել երկիրը կործանող խմբակի դեմ պայքարող ՀՀ քաղաքացիներին. Սոս Հակոբյան 21/09/2023 20:20 Իշխանության ներսում Թուրքիայի խաղը խաղացող Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան, եթե հանկարծ խոչընդոտեք ձեր աշխատակիցների գործադուլին, սաղ ժողովրդով գալու ենք ձեր հիմնարկ․ Անդրանիկ Թևանյան 21/09/2023 20:00 Գագիկ Ծառուկյան, Վարդանյան եղբայրներ, Սամվել Ալեքսանյան, Սամվել Կարապետյան, ռուսական խոշոր ընկերություններ, չխոչընդոտեք կոլեկտիվների մասնակցությանը զանգվածային ակցիաներին․ Թևանյանը կոչ ուղղեց 21/09/2023 19:43 «Ղարաբաղի կեսը վախեցած հավաքված է խաղաղապահների տեղակայման վայրի դիմաց». արցախցի 21/09/2023 19:42 Վաղը առավոտյան ժամը 10։00-ին կառավարության շենքը կշրջափակվի 21/09/2023 19:35 Վազգեն Մանուկյանը հրապարակեց Ազգային կոմիտեի 5 անդամների անունները 21/09/2023 19:27 Խոսելու ժամանակը վերջացել է, պետք է սկսել գործողություն․ Վազգեն Մանուկյան 21/09/2023 19:11 ԵԱՀԿ-ում Հայաստանի նախաձեռնությամբ մշտական Խորհրդի հատուկ նիստ է անցկացվել 21/09/2023 19:02 Արցախցիներին Ստեփանակերտի օդանավակայան են հրավիրել, լուսանկարել ու ասել՝ ՀՀ-ն թույլ չի տալիս, որ դուք տեղափոխվեք Հայաստան. Փաշինյան 21/09/2023 18:59 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ արտահերթ նիստ 21/09/2023 18:55 ՄԻՊ աշխատակազմը հանրային խոսույթի մոնիթորինգ է արել 21/09/2023 18:44 Գործելու ենք կոշտ՝ պողպատե մանդատին համապատասխան. Նիկոլ Փաշինյան 21/09/2023 18:38 Այսօրվա հրամայականն է ՀՀ-ում իշխանափոխություն իրականացնել, դժվարանում եմ ասել, թե դա ոնց է լինելու. Օսկանյան (Տեսանյութ) 21/09/2023 18:32 Հայաստանը չի կարող աչք փակել ռուս խաղաղապահների ձախողումների վրա. վարչապետ 21/09/2023 18:30 Արցախում քննարկել են՝ ինչ քայլեր են ձեռնարկելու ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակում 21/09/2023 18:19 Հյուրանոցների համարներ ենք ամրագրել, կեցավայրեր նախապատրաստել. Փաշինյանը՝ արցախցիներին դիմավորելու մասին 21/09/2023 18:18 Արցախում քաղաքացիական բնակչությանը ուղիղ վտանգ չկա. Նիկոլ Փաշինյան 21/09/2023 18:13 «Բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ»․ Շտաբը՝ Եվլախում կայացած բանակցության մասին 21/09/2023 18:07 Ոչ մի րոպե մի մոռացեք, այս գործընթացը նպատակ ունի Հայաստանում քաոս ստեղծել. Նիկոլ Փաշինյան 21/09/2023 18:06 Ադրբեջանական ստորաբաժանումները Ստեփանակերտում չեն. Նիկոլ Փաշինյան 21/09/2023 18:06 «Տղայի մայրն այս պահին Ստեփանակերտում է, իսկ հայրը՝ զինվորական, որի մասին 2 օր է՝ տեղեկություն չկա»․ Հանրահավաքի վայրից ձերբակալված 18-ամյա արցախցուն տարան կալանավորման 21/09/2023 18:01 ՊԲ ստորաբաժանումները շարունակում են մնալ այն տեղերում, որտեղ գտնվել են հրադադարի հաստատման պահին. Նիկոլ Փաշինյան 21/09/2023 17:49 ՀՀ ԱԳ փոխնախարարները հանդիպել են ՄԱԿ ԱԽ անդամ երկրների՝ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ 21/09/2023 17:48 «Բոլոր կողմերից կտրված ենք, թշնամին բարձունքներում է»․ Մեծ Շենի գյուղապետ 21/09/2023 17:36 ՀՅԴ կառավարության անդամներին, ՔՊ պատգամավորներին կոչ է անում մերժել Նիկոլ Փաշինյանի ցեղասպան քաղաքականությունը և միանալ ժողովրդին 21/09/2023 17:24 «Ադրբեջանցիները մտել են գյուղ, իրենց տան մեջ գնդակահարել ամուսիններին, հետո՝ ծնողների հետևից եկած որդուն»․ Մարտակերտի շրջանի Վարդաձոր գյուղի բնակիչ 21/09/2023 17:24 Հովիկ Աղազարյանին հարվածելու համար ձերբակալել են զոհված զինծառայողի հորը 21/09/2023 17:14 Դա աբսուրդ է և լկտի սուտ. Վահան Քերոբյանը՝ Ադրբեջանի հետ առևտուր սկսելու լուրերի մասին 21/09/2023 17:05 Հակաօրինական արարքներ թույլ տված բոլոր անձինք կենթարկվեն պատասխանատվության. ՆԳՆ հայտարարությունը 21/09/2023 17:03 Համոզված եմ, որ այս փորձությունից ևս մենք դուրս կգանք պատվով և արժանապատվությամբ. Վլադիմիր Վարդանյան 21/09/2023 17:00 Ղարաբաղի պատկանելության հարցը որոշված է Հայաստանի որոշմամբ. Պեսկով 21/09/2023 16:56 Արցախում առկա հեռախոսակապի խնդիրը պայմանավորված է ոչ բավարար քանակի կայանների աշխատանքով 21/09/2023 16:36 Երևանն՝ այս պահին. Լուսանկարներ 21/09/2023 16:31 Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները ևս մեկ հանդիպում կանցկացնեն 21/09/2023 16:28 Այն, ինչ տեղի է ունենում Արցախում, իրական ողբերգություն է. Արման Թաթոյան 21/09/2023 16:19 Համազգային զորաշարժի կոչ ենք անում. Արամ Ա Կաթողիկոսի կոչը (Տեսանյութ) 21/09/2023 16:13 Ստեփանակերտի բոլոր փողոցները լցված են տեղահանվածներով՝ սոված, վախեցած, անորոշության մեջ 21/09/2023 16:06 Կառավարության շենքի դիմաց սեպտեմբերի 20-ին զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 28 մասնակից. ՔԿ 21/09/2023 15:59 Հայտնի է Արցախում սպանված ևս մեկ ռուս զինծառայողի անուն 21/09/2023 15:48 Վթար՝ Կապան-Քաջարան ավտոճանապարհին. կա տուժած 21/09/2023 15:38 Ողբերգության մասշտաբները անպատկերացնելի են. միակ բանը, որ կարող է անել Հայաստանի իշխանությունը, տարհանումն է. Էդիկ Բաղդասարյան 21/09/2023 15:28 Երևանի կենտրոնում փողոցները փակողների թվում են նաև երիտասարդ մայրեր՝ մանկասայլակներով 21/09/2023 15:25 Նիկոլի համար կարևորն այն է, որ իր աջակցությունն ու սատարումը Էրդողանն ու Ալիևը գոհունակությամբ գնահատում են. Տիգրան Աբրահամյան 21/09/2023 15:22 Եվլախ մեկնած Արցախի պատվիրակությունը դեռ չի հասել Ստեփանակերտ. Արցախի ԱԺ նախագահ 21/09/2023 15:15 Անցնում ենք գործողությունների 24/7 ռեժիմի, հավաքվում ենք հրապարակում. Թևանյան 21/09/2023 15:12 Քաղաքացիները փողոցներ են փակել 21/09/2023 15:08 Դրսից մեզ վնասել ձգտողները փորձելու են դա անել ներսից. մի քանի անգամ ունեցել ենք պետություն, եկե´ք հիմա ունենանք մեկընդմիշտ. Հայկ Կոնջորյան 21/09/2023 14:57 Տարհանվածների համար այսօրվանից Ստեփանակերտում անվճար հիմունքներով կգործեն սննդի կետեր 21/09/2023 14:54 ԼՂ-ից ցանկացողներին Հայաստան տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ գործընկերների հետ 21/09/2023 13:59 Սկսում ենք զանգվածային հացադուլ. Սուրեն Պետրոսյան 21/09/2023 13:52 Ադրբեջանական զորքի՝ Ստեփանակերտ մտնելու վերաբերյալ շրջանառվող հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը 21/09/2023 13:49 Բոլորը վայր են դնում կուսակցական դրոշները. խոսելու ենք հստակ անելիքներից, նաև գնալու ենք հստակ գործողությունների. Սուրեն Պետրոսյան 21/09/2023 13:46 Հրաժարվում ենք հավատալ, որ աշխարհի առաջնորդները չեն կարող միջոցներ գտնել՝ կանխելու համար եղեռնագործությունը Արցախում. Ամենայն Հայոց Կաթողիկոս 21/09/2023 13:42 Ալիևը ներողություն է խնդրել Պուտինից ռուս խաղաղապահների սպանության համար 21/09/2023 13:27 Եվլախում ավարտվել են Արցախ-Ադրբեջան բանակցությունները 21/09/2023 13:20 Շնորհավո՛ր, նշաձողի հետ միասին՝ շալվարդ իջեցրած Հայաստա՛ն. Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից 21/09/2023 13:17 Լեռնային Ղարաբաղում սպանվել է ռուս խաղաղապահների փոխհրամանատար Իվան Կովգանը 21/09/2023 13:15 Ռուսաստանի դեսպանատունը տոկունություն է մաղթել հայերին 21/09/2023 13:13 Ադրբեջանը օկուպացված Հաթերք գյուղում, նախնական տվյալներով, մեկ քաղաքացիական անձի է այսօր սպանել 21/09/2023 13:11 Արցախում փոխհրաձգությունը միայն Արմենավան թաղամասի ուղղությամբ է. պատգամավոր 21/09/2023 13:07 Խաղաղապահներն ասում են՝ հրաման չունենք, որ ձեզ թողնենք գնանք, ահավոր կուտակումներ են 21/09/2023 13:02 Կրակելով գալիս են, ուզում են դրոշը բերեն, դնեն Ստեփանակերտում՝ կառավարության շենքի վրա 21/09/2023 12:59 Ստեփանակերտի մատույցներում կիրառվել են հրաձգային զինատեսակներ. չտրվել խուճապային տրամադրություններ տարածող գրառումներին. Արցախ 21/09/2023 12:55 Ադրբեջանցիների զինված ուժերը հաստատվել են Ստեփանակերտի երկու թաղամասերում 21/09/2023 12:47 Ադրբեջանցիները քաղաքի շուրջ բետոնե պատնեշներ են տեղադրում, որպեսզի մարդիկ չլքեն պաշարված Ստեփանակերտը 21/09/2023 12:40 Այս մարդկանց բռնապետությունից փրկելու միակ ճանապարհը իրենց հայրենիքից հեռանալն է. Թանկյան 21/09/2023 12:30 Անվտանգության նկատառումներից ելնելով` հորդորում ենք մնալ ապաստարաններում. ԱՀ ՆԳՆ ոստիկանություն 21/09/2023 12:28 Մինսկին և Երևանին հաջողվեց կառուցել միջպետական փոխգործակցության ամբողջական ճարտարապետություն 21/09/2023 12:24 Վիճակը շատ փիս ա, տեսնենք ինչ են անում, բացում են, թողնենք դուրս գանք.արցախցի (Տեսանյութ) 21/09/2023 12:20 Խաղաղության ճանապարհը հեշտ չէ, անցնում է ցնցումների միջոցով, բայց պետք է անցնենք այդ ճանապարհը՝ հանուն անկախության, հանուն պետականության, հանուն ապագայի. վարչապետ (տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը