Սարսանգի ջրի մակարդակի գերնվազեցումը հանգեցրել է ֆաունայի և ֆլորայի կորստի առավելագույն ռիսկերի․ Վտանգվել են Կարմիր գրքում ընդգրկված բույսերի և կենդանիների մի շարք տեսակներ

18/05/2023 17:32

Սարսանգի ջրի մակարդակի գերնվազեցումը հանգեցրել է ֆաունայի և ֆլորայի կորստի առավելագույն ռիսկերի․ Վտանգվել են Կարմիր գրքում ընդգրկված բույսերի և կենդանիների մի շարք տեսակներ


Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեն ահազանգում է․

«Սարսանգի ջրամբարի բնապահպանական ճգնաժամը դրսևորվում է միկրոկլիմայի կտրուկ փոփոխությամբ, աղբյուրների ցամաքմամբ և բուսատեսակների ու կենդանատեսակների կորստով։

Արցախի Հանրապետության 158 -օր շարունակվող շրջափակման պայմաններում՝ հունվարի 9-ից ի վեր արդեն 129 օր է, Ադրբեջանը խափանում է իր վերահսկողության տակ գտնվող տարածքով անցնող միակ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծով Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը: Այդ միջոցով Ադրբեջանն իրականացնում է էներգետիկ, տնտեսական, հումանիտար և բնապահպանական ահաբեկչություն՝ տառապանքներ պատճառելով Արցախի ժողովրդին, ինչպես նաև հանգեցնելով տեղի միկրոկլիմայի կտրուկ փոփոխության, ստորերկրյա ջրային պաշարների նվազման, բազմաթիվ բուսատեսակների ու կենդանատեսակների կորստի ռիսկի:

Արցախի բնակիչների էներգետիկ նվազագույն կարիքների բավարարման համար նման պայմաններում Արցախի Հանրապետությունը ստիպված է կիրառել միայն էլեկտրաէներգիայի արտադրության ներքին ենթակառուցվածքը, որի հզորության շուրջ 70 տոկոսը բաժին է ընկնում Սարսանգի ջրամբարի հիդրոէլեկտրակայանին:

Այդ պատճառով այսօր լուրջ բնապահպանական խնդիրների առաջ է կանգնած Արցախի Հանրապետության միակ խոշոր ջրամբարը՝ իր ու շրջակա միջավայրի կենսաբազմազանությամբ: Մասնավորապես, մեծ չափով կրճատվել են ջրամբարի հայելու մակերեսը և դրանից գոլորշացումն ու ինֆիլտրացիան, ինչը տեղի միկրոկլիմայի փոփոխության հիմնական պատճառն է` իր բոլոր բացասական հետևանքներով շրջակա միջավայրի ու գյուղատնտեսության համար:

Քանի որ ջրամբարի ելքի բաղադրիչներից է նաև ստորերկրյա ջրերի սնուցումը և դրանց ելքերը բնական աղբյուրների տեսքով, ապա Թարթառ գետի հովտում, ջրամբարի հայելու նիշից ցածր գտնվող բնակավայրերը և գյուղատնտեսական նշանակության հողահանդակները արագորեն զրկվում են ջրային պաշարներից: Այդ նիշից ցած գործող բոլոր ջրաղբյուրների ելքերը նվազել են, որոշներն էլ ցամաքել են, իսկ ստորերկրյա ջրերի մակարդակը` իջել:

Սարսանգի ջրամբարում ջրի մակարդակի գերնվազեցումը հանգեցրել է նաև ջրային ֆաունայի և ֆլորայի կորստի առավելագույն ռիսկերի: Վտանգվել են նաև ջրամբարի ափերին բնակվող՝ Արցախի Հանրապետության բույսերի և կենդանիների Կարմիր գրքի ցանկերում ընդգրկված մի շարք տեսակներ:

Ջրամբարի մակարդակի նման իջեցումը հանգեցրել է ափամերձ տարածքի ուտելի և համեմունքային (մոտ 125 տեսակ), դեղաբույսերի (մոտ 35 տեսակ), մեղրատու (մոտ 156 տեսակ) բույսերի կորստի լրջագույն ռիսկերի, իսկ նշված բուսատեսակները այդ տարածքի շրջակա միջավայրի ու բնակչության կենսապահովման անբաժանելի մասն են:

Արցախի ջրերում տարածված 17 տեսակ ձկներից 12-ը կամ 70,8%-ը գտնվում է Սարսանգի ջրամբարում, որից օգտվում են ափամերձ տարածքների բնակիչները: Ջրի ծավալի այդպիսի կրճատումը կտրուկ բարձրացրել է ձկների խտությունը և, որպես հետևանք, ինչպես նվազեցրել կեր հայթայթելու հնարավորությունները, այնպես էլ մեծացրել ինքնաթունավորման ռիսկերը, ինչը կարճ ժամկետում հանգեցնելու է ձկների մեծամասշտաբ անկման:

Այստեղ է գտնվում նաև Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ) Կարմիր ցուցակի չափորոշիչներով «Կրիտիկական վիճակում» գտնվող փոքրասիական տրիտոնը, ափամերձ տարածքում բնակվող սիրիական սխտորագորտը, սողուններից միջերկրածովային կրիան, անդրկովկասյան սահնօձը: Սարսանգի ջրամբարի հիմնական բնակիչներից են ԲՊՄՄ Կարմիր ցուցակներում գրանցված կաթնասուններից ջրասամույրը, իսկ թռչուններից՝ փոքր ձկնկուլը և մեծ ձկնկուլը, որոնք ձվադրում են ափամերձ խիտ բուսուտներում, իսկ ջրամբարի չորացումը հանգեցրել է այս տեսակների բնադրագաղութների իսպառ վերացման: Սարսանգի ջրամբարի տարածքը հանդիսանում է մի շարք քոչող ու չվող թռչունների միգրացիայի խաչմերուկ, և ջրի ծավալի նման կտրուկ ու աննախադեպ անկումը հանգեցրել է նաև այդ թռչնատեսակների որոշակի կորստի և միգրացիոն ուղիների փոփոխության:

Ընդհանուր տեղեկություններ

Սարսանգի ջրամբարի մակարդակի փոփոխությունը պայմանավորված է ջրային հաշվեկշռի բաղադրիչների մեծություններով, որն էլ իր հերթին կախված է տարվա հիդրոլոգիական և եղանակակլիմայական պայմաններից, ինչպես նաև ջրամբարից բաց թողնվող ջրի ծավալներից։

Բացի հունվարի 9-ից Հայաստան-Արցախ էլեկտրամատակարարման շարունակական խափանումից, ինչպես մինչ այդ, այդպես էլ Արցախի շրջափակման ընթացքում Ադրբեջանը պարբերաբար, իսկ մարտի 22-ից արդեն վերջնականապես խափանել է նաև Հայաստան-Արցախ միակ խողովակաշարով գազի մատակարարումը: Դա ևս հանգեցրել է հումանիտար և տնտեսական լրջագույն խնդիրների, ինչպես նաև էլեկտրաէներգիայի ներքին սպառման ու արտադրության անխուսափելի աճի և էլեկտրամատակարարման համակարգերի գերծանրաբեռնվածության:

Հանրապետության Էլեկտրաէներգիայի մատակարարման նպատակով վերջին ամիսներին Սարսանգի ջրամբարի վրա կառուցված ՀԷԿ-ն աշխատում է գերծանրաբեռնված գրաֆիկով, որի արդյունքում վերջին մի քանի ամսվա ընթացքում, ի համեմատ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, ջրամբարից բաց է թողնվել գրեթե երեք անգամ ավելի շատ ջուր, իսկ ջրի մուտքը եղել է շուրջ երկու անգամ ավելի քիչ՝ պայմանավորված ընթացիկ տարվա կլիմայի չորությամբ, ինչի պատճառով մակարդակն իջել է շուրջ 33 մետրով: Մայիսի սկզբի դրությամբ՝ Սարսանգի ջրային պաշարները հասել են կրիտիկական սահմանին՝ մոտ 88 միլիոն մ3 (ընդհանուր ջրատարողության շուրջ 15%-ը), մոտենալով մեռյալ (չօգտագործելի) ծավալին՝ շուրջ 70 միլիոն մ3: Թեև վերջին օրերին արձանագրված մեծածավալ տեղումների արդյունքում մի քանի միլիոն մ3-ով վերականգնվել են ջրամբարի պաշարները, սակայն դա խիստ ժամանակավոր բնույթ է կրում, և սեղմ ժամկետում, տեղումների նվազմամբ պայմանավորված, ջրի մակարդակը սկսելու է կրկին իջնել:

Եթե կարճ ժամկետում չվերականգնվի Հայաստան-Արցախ միակ բարձրավոլտ էլեկտրագծով էլեկտրամատակարարումը, Սարսանգի ջրամբարի ջրային պաշարներն արագորեն սպառվելու են՝ հանգեցնելով վերոնշյալ ու այլ հիմնախնդիրների սրման և ամբողջական հումանիտար ու բնապահպանական աղետի:

Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեն իրականացնում է Սարսանգի ջրամբարի բնապահպանական իրավիճակի մշտադիտարկում, որի շնորհիվ հնարավոր կլինի ավելի համակողմանիորեն գնահատել շարունակվող բնապահպանական աղետի հետևանքները»:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:21 Դուք արդեն 5 տարի է՝ կրակում եք այս ժողովրդի վրա․ Իշխան Սաղաթելյանն արձագանքեց Անդրանիկ Քոչարյանին Այսօր, 21:00 Վաղը բողոքի գործողությունները կշարունակվեն․ Անդրանիկ Թևանյանը ներկայացրեց անելիքները Այսօր, 20:41 Թշնամու զինուժը հարվածներ է հասցրել բնակելի շինությունների, որոնց մոտակայքում ռազմական որևէ օբյեկտ կամ զինտեխնիկա չի եղել Այսօր, 20:36 Եթե նախկինում միջազգային կոնսենսուս կար, որ Փաշինյանը պետք է մնա, ապա հիմա Փաշինյանն ամբողջ ախարհի համար չկա․ Անդրանիկ Թևանյան (Տեսանյութ) Այսօր, 20:13 Պետական շենքերի պաշտպանությունը կարող է իրականացվել նաև կրակելով. Անդրանիկ Քոչարյան Այսօր, 20:12 Եկեք երդվենք, որ մենք երբեք չենք համակերպվի Արցախի կորստի հետ․ Երբե՛ք․ Ավետիք Չալաբյան (Տեսանյութ) Այսօր, 20:02 Հայաստանում ռազմական ինժեներական աշխատանքներին ներգրավված են հնդիկները, լավ կլիներ, որ արցախցիներն էլ մասնակցեին. Անդրանիկ Քոչարյան Այսօր, 19:57 Ձեզ ոչ պարետային ժամն է փրկելու, ոչ ռազմական դրությունը․ Այլընտրանք չունեք, պետք է գնաք, և վերջ․ Սաղաթելյանը՝ իշխանություններին (Տեսանյութ) Այսօր, 19:45 Մեր քույրերը, եղբայրները ցեղասպանության եզրին են, հայ մարդը չի կարող անտարբեր լինել, եկեք, միացեք պայքարին․ Սաղաթելյան Այսօր, 19:37 Մենք չենք պայքարում նրա համար, որ մեզանից մեկն իշխանություն լինի, պայքարում ենք նրա համար, որ Հայաստանն առհասարակ իշխանություն ունենա․ Իշխան Սաղաթելյան Այսօր, 19:30 Արցախի բանակը հանձնում է զենքերը և լքում դիրքերը (Տեսանյութ) Այսօր, 19:23 Լևոնն այս պահին ուղեղի ցնցումով հիվանդանոցում է, այսօր հրապարակում երկուսիս փոխարեն՝ ես կլինեմ․ Սիրուշո Այսօր, 19:14 Զոհված քաղաքացիական անձանց մեջ կան նաև երեխաներ․ մահացած երեխաներից մեկի եղբայրը ծանր վիճակում է․ Արցախի առողջապահության նախարար (Տեսանյութ) Այսօր, 19:06 Արմեն Գրիգորյանն ու Տոյվո Կլաարը Ադրբեջանի լայնածավալ հարձակումն են քննարկել Այսօր, 18:57 Կյանքը հրետակոծված Ստեփանակերտում (Տեսանյութ) Այսօր, 18:49 Ռուս խաղաղապահների շուրջ 15 բեռնատար Հայաստանից Արցախ է անցել. Tert.am Այսօր, 18:38 Հունգարիան հերքել է Արցախի վրա Բաքվի հարձակման վերաբերյալ ԵՄ հայտարարությունն արգելափակելու մասին լուրերը Այսօր, 18:17 Գևորգ Ղարիբյանը ըմբշամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում 3։1 հաշվով հաղթեց ադրբեջանցի մրցակցին (Տեսանյութ) Այսօր, 18:08 «Երկու եղբայրս չկան արդեն, թևեր չունեմ՝ թռնեմ, հասնեմ, իմանանք՝ ինչ է կատարվում»․ Արցախում հարազատներ ունեցողները հավաքվել են Կոռնիձորում Այսօր, 17:58 «Նիկոլ, հեռացի՛ր»․ Գյումրիում բողոքի ակցիան գլխավորում են մտավորականները Այսօր, 17:52 Ադրբեջանի հետ անվտանգության երաշխիքների կամ համաներման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք չի բերվել. Դավիթ Բաբայան Այսօր, 17:49 Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը հետաձգվեց. փաստաբան Այսօր, 17:43 Ազգային կոմիտեն իրավական անվճար աջակցություն է տրամադրում բերման ենթարկված քաղաքացիներին Այսօր, 17:36 Վտարանդի դառնալ և հայրենազրկվել չեմ ուզում․ Արցախցի Այսօր, 17:29 Ակցիայի 98 մասնակից է բերման ենթարկվել Այսօր, 17:20 Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը ներկայացումները հետաձգում է Այսօր, 17:10 Մի՛ լռեք, լռելն այսօր ոճրագործություն է, դուրս եկեք փողոց. Հարությունյան Այսօր, 17:00 Ադրբեջանն այլևս չի կարող հեռարձակել Հայաստանում ընթացող բողոքի ակցիաները․ Պարզել են՝ ազդանշանը որտեղից էին ստանում Այսօր, 16:48 Հայաստանում կյանքը պետք է շարունակվի. ՔՊ խմբակցության ղեկավար Այսօր, 16:46 Ստեփանակերտում պատերազմի մասնակիցների հուշապատից հեռացվում են հերոսների լուսանկարները (Տեսանյութ) Այսօր, 16:38 Հայերի իրավունքները և նրանց դրությունը հարգելը անհրաժեշտություն է. Իրանի նախագահ Այսօր, 16:36 Գյումրիում որոնում են 2 օտարերկրացու, կասկածվում են անչափահաս տղաներին առաջարկություններ անելու մեջ Այսօր, 16:31 Ըմբշամարտի ԱԱ․ Արթուր Ալեքսանյանը քառորդ եզրափակչում է Այսօր, 16:30 Անհնազանդության զանգվածային ակցիաներին միանում են նաև Հայաստանի մարզերը (Տեսանյութ) Այսօր, 16:17 Գետնին ենք քնել, գիշերն էլ անձրև էր. ապրել ենք ուզում, սովորական ապրել. 11-ամյա Տիգրանի կյանքը` Արցախում Այսօր, 16:06 Երեկվա ընթացքում հնարավոր է եղել անհայտ համարվող շուրջ 7-8 տասնյակ արցախցիների հետ կապի հաստատումն ու շրջափակումից դուրս բերումը. Աբրահամյան Այսօր, 15:58 Նիկոլ Փաշինյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանին առկա իրավիճակը Այսօր, 15:57 Կարմիր խաչի միջոցով Մարտունիից Ստեփանակերտ է տեղափոխվել 9 վիրավոր Այսօր, 15:54 Որոշվել է հետաձգել Մյուռոնօրհնեքը. Արցախի շուրջ ստեղծված ծանր իրավիճակով է պայմանավորված Այսօր, 15:51 Նախնական տվյալներով՝ բերման է ենթարկվել 350 քաղաքացի Այսօր, 15:42 Հայաստանը ունենալու է պետականություն, որովհետև ՀՀ քաղաքացին այդպես է որոշել. ՔՊ-ական պատգամավոր Այսօր, 15:13 Արթուր Խաչիկյանը միացել է Սուրեն Պետրոսյանի հացադուլին Այսօր, 15:09 ՄԻԵԴ-ն ամբողջությամբ բավարարել է ՀՀ կառավարության պահանջը և միջանկյալ միջոց կիրառել ընդդեմ Ադրբեջանի Այսօր, 15:07 Ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են ընթանում՝ զորքերի հետքաշման և քաղաքացիների վերադարձն ապահովելու ուղղությամբ Այսօր, 14:42 Հայաստանի պահանջով Բաքվից տեղափոխվել է բռնցքամարտի Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնությունը Այսօր, 14:39 Գաթայի փառատոնը անժամկետ հետաձգվում է Այսօր, 14:34 Մի՞թե Արարատ Միրզոյանը չի կարողանում լեզուն պտտել, ավելին ասել՝ ի պաշտպանություն Արցախի, Հայաստանի. Վարդան Օսկանյան Այսօր, 14:28 Ինչպես է ադրբեջանական հեռուստաալիքը ուղիղ հեռարձակում ապահովել Երևանից Այսօր, 14:22 Էդմոն Մարուքյանը միջազգային հանրությանը կոչ է արել գործի անցնել՝ պաշտպանելու արցախցիներին Այսօր, 14:20 Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Մհեր Մելքոնյանին. Ամիրյանում բիրտ ուժ են կիրառում. aravot Այսօր, 14:09 Սուրեն Պապիկյանը Տոյվո Կլաարի և ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմաններին տիրող իրադրությունը Այսօր, 14:04 Ուրիշ ելք չկա՝ Արցախի իշխանությունները պետք է դիմեն միջազգային հանրությանը. Գեղամ Բաղդասարյան Այսօր, 13:59 Լևոն Քոչարյանի մոտ նախնական ախտորոշվել է փակ գանգուղեղային վնասվածք՝ ուղեղի ցնցում Այսօր, 13:54 Hayat Project-ը միանում է գործադուլին Այսօր, 13:40 Ռոբերտ Քոչարյանի որդուն տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն Այսօր, 13:32 Անդրանիկ Թևանյանն ազատ է արձակվել Այսօր, 13:28 Կարծում եմ` ավելորդ է ասել, որ լիովին աջակցում եմ ուսանողներիս դասադուլին. Հովհաննիսյան Այսօր, 13:24 Մի կողմ դնել կուսակցական շահերն ու նպատակները, միավորվել Արցախի շուրջ. Աննա Հեքեքյանի կոչը՝ ուսանողներին Այսօր, 13:23 Ֆրանսիական համալսարանը ևս միացավ դասադուլին Այսօր, 13:11 Ինչո՞ւ ընդդիմադիր Մարությանը չի միանում անհնազանդության ակցիաներին Այսօր, 13:02 Լևոն Քոչարյանը դաժան ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից. նրան հոսպիտալացրել են (տեսանյութ) Այսօր, 12:55 Ակցիայի 84 մասնակից է բերման ենթարկվել Այսօր, 12:50 Մայրաքաղաքի մի շարք դպրոցներում հետաձգվել են նախապես պլանավորված էքսկուրսիաները Այսօր, 12:48 «Ոչ, ես տեղյակ չեմ». Արցախի ԱԺ նախագահը՝ Ադրբեջանից օգնություն ստանալու մասին Այսօր, 12:46 Բրյուսովի ուսանողները միացել են անհնազանդության ակցիաներին Այսօր, 12:37 Կարևոր քայլեր, որոնք պետք է արվեն այսօր. Վահե Հովհաննիսյան Այսօր, 12:29 Կոմիտասի պողոտան կաթվածահար վիճակում է. դասադուլ հայտարարած ուսանողները երթով շարժվում են դեպի հրապարակ Այսօր, 12:28 Դատավոր Կարեն Ֆարխոյանը կալանավորեց արցախցի 18-ամյա տղային Այսօր, 12:23 Փողոց չփակելու համար Մաշտոցի պողոտայից հավաքած նստարանները տեղավորել են Կենտրոնի թաղապետարանի բակում Այսօր, 12:22 Անդրանիկ Թևանյանին զրկել են իրավական օգնությունից. փաստաբան Այսօր, 12:18 Հունգարիան արգելափակել է Եվրամիության կողմից Արցախի վերաբերյալ հակաադրբեջանական հայտարարության ընդունումը Այսօր, 12:11 Համախմբվե՛ք, որպեսզի կարողանաք համախմբել. Դավիթ Անանյան Այսօր, 12:02 Ռոբերտ Քոչարյանի որդուն բերման ենթարկեցին (Տեսանյութ) Այսօր, 12:00 Արցախի բնակչությանը վտանգ չսպառնալու հայտարարությունը Փաշինյանն ինչո՞ւ արեց ՄԱԿ-ի ԱԽ նիստից առաջ. Ղազինյան Այսօր, 11:58 Իրավիճակը Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում խիստ լարված է. ոստիկանությունն անցել է գործի Այսօր, 11:56 Շառլ Ազնավուրի անվան պետական քոլեջի ուսանողներին սպառնացել են հեռացնել քոլեջից' հանուն Արցախի ակցիային մասնակցելու համար Այսօր, 11:52 Ոստիկանության ծառայողների կողմից ուժի կիրառումը պետք է լինի օրենքով սահմանված կարգով, դեպքերում և համաչափ. ՄԻՊ Այսօր, 11:47 Ոստիկանների դաժան ծեծի հետևանքով գլխի հատվածում վնասվածքներ է ստացել արցախցի Սլավիկ Աղաբալյանը Այսօր, 11:40 Առավոտը՝ Ստեփանակերտում Այսօր, 11:32 Հայտնաբերվել է լուրջ հաքերային հարձակում օդանավակայանի դեմ Այսօր, 11:29 Միրզոյանը Լեհաստանի արտգործնախարարի հետ քննարկել է Բաքվի քաղաքականության անթույլատրելիությունը Այսօր, 11:24 Թևանյանին բերման ենթարկելը չի լռեցնելու ժողովրդի արդար ցասումը. «Մայր Հայաստան» դաշինք Այսօր, 11:12 Այսօր 18։00-ին մեծ հանրահավաք. մինչ այդ քաղաքում կշարունակվեն անհնազանդության ակցիաները (Տեսանյութ) Այսօր, 11:10 Վերահաշվարկն ավարտվել է. ՔՊ-ի քվեաթերթիկներն ավելացել են 31-ով Այսօր, 11:05 Երևանի պետական համալսարանի ուսանողները դասադուլ են հայտարարել Այսօր, 11:03 Համաչափ ուժ ենք կիրառում. ՀՀ ոստիկանապետ Այսօր, 11:00 Հարազատներս էնտեղ են, խնդրում եմ՝ դուրս եկեք փողոց, Արցախը մեր կարիքն ունի (Տեսանյութ) Այսօր, 10:55 Անդրանիկ Թևանյանին տեղափոխում են Քննչական կոմիտե. Տեսանյութ Այսօր, 10:49 Փաշինյանի պաշտպանությամբ ամեն օր թուլացնում եք ՀՀ պաշտպանությունը. Սաղաթելյանը՝ ուժայիններին Այսօր, 10:38 Կարծում եմ՝ նախկին նախագահներից ոչ ոք չպետք է ՀՀ ղեկավար այլևս լինի. Մանուկյան (Տեսանյութ) Այսօր, 10:35 Հարձակում՝ Երևանում․ տուժածի պայուսակում եղել է ՀՀ վարչապետի կողմից որպես պարգև տրված ատրճանակ Այսօր, 10:26 Նիկոլ Փաշինյանը շարունակում է պնդել՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության կյանքին ուղիղ սպառնալիք այս պահին չկա Այսօր, 10:24 Միասնականության այս մթնոլորտի պահպանման և ընդլայնման դեպքում շատ արագ կլինեն ցանկալի փոփոխությունները. Վարուժան Գեղամյան Այսօր, 10:20 Կոնսերվատորիայի ուսանողական խորհուրդը հայտարարում է դասադուլ Այսօր, 10:18 Մեր նպատակը Լեռնային Ղարաբաղը հայաթափելը չէ. ԼՂ բնակիչները կարող են Հայաստան գալ այն պայմաններում, երբ արձանագրվի, որ անհնար է այնտեղ ապրել. Նիկոլ Փաշինյան Այսօր, 10:17 Նիդերլանդների արտգործնախարարը խոսել է Բայրամովի հետ և կոչ արել երաշխավորել ԼՂ հայերի իրավունքներն ու անվտանգությունը Այսօր, 10:12 Ակցիայի 26 մասնակից է բերման ենթարկվել Այսօր, 10:09 Հոգևարքի մեջ գտնվող ՔՊ-ական խունտան հերթական սխալն է գործում, երկիրն անկառավարելի վիճակի են տանում. քաղաքագետ Այսօր, 10:08 Չի բացառվում, որ այսօր հումանիտար աջակցության ավելի մեծ խմբաքանակ մտնի Լեռնային Ղարաբաղ. վարչապետ Այսօր, 10:03 ԼՂ բնակիչները կարող են իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ. Նիկոլ Փաշինյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը