Պատերազմում պարտված մարդուն հոգեբանորեն դժվար է դուրս գալ այդ իրավիճակից. Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել «Дождь»-ին

23/05/2023 13:18

Պատերազմում պարտված մարդուն հոգեբանորեն դժվար է դուրս գալ այդ իրավիճակից. Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել «Дождь»-ին


Հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել «Дождь» հեռուստաընկերության «Здесь и сейчас» ծրագրին։

- Ասացեք խնդրեմ՝ ի՞նչ է լինելու այն մարդկանց հետ, որոնք ապրում են Լեռնային Ղարաբաղում և որոնք այդքան տարի կարոտ էին խաղաղության և, կարծում եմ, սպասում էին իրավիճակի միանգամայն այլ հանգուցալուծման։

- Նախևառաջ՝ ՀՀ վարչապետի խոսքերը չեն նշանակում, որ որոշումն ընդունված է, ավելին՝ որ այդ որոշումը կյանքի կկոչվի, որովհետև նա դրա իրավունքը չունի․ իրավունք չունի որոշում կայացնելու Արցախի ժողովրդի անունից։ Երկրորդ՝ կան բազմաթիվ սահմանափակումներ, որոնք իրավասություն չեն տալիս մեկ անձի՝ նման որոշում կայացնելու։ Երրորդ՝ գալով իշխանության՝ նա խոստացել էր, որ ոչ մեկն իրավունք չի ունենալու նման որոշում կայացնելու, և նման որոշում կայացնելու է միայն ժողովուրդը։ Ուստի, կարծում եմ, որ այդ հայտարարությունը նրա անձնական կարծիքն է, որը նա փորձում է փաթաթել թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի ժողովրդի վզին։ Բայց այդ որոշումը չի ընդունվելու։ Ես համոզված եմ, որ մեծ թվով մարդիկ կհամախմբվեն և կպահանջեն հանրաքվե, որ նա ևս մեկ անգամ անձամբ համոզվի, որ Արցախում և Հայաստանում ապրող ժողովուրդը միահամուռ են հետևյալում՝ անհնարին է այն, ինչ նա առաջարկում է։

- Իրադարձությունների ի՞նչ զարգացում եք հիմա տեսնում։ Փաշինյանը շարունակում է լեգիտիմ վարչապետ լինել։

- Վարչապետն ունի լիազորությունների որոշակի  սահմանափակումներ։ Եվս մեկ անգամ նշեմ՝ ժողովրդի կամքն ամեն ինչից վեր է, հետևաբար՝ հանրաքվե և, կարծում եմ, բոլոր առողջ ուժերի համախմբում, որոնք պետք է ասեն, որ դա անհնար է, որ Արցախում ապրող 120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա, իրավունք ունեն ինքնուրույն որոշելու իրենց ապագան, և դրսից ոչ մեկը չի կարող նրանց վզին փաթաթել այդ որոշումը։

- Սպասվո՞ւմ են արդյոք առաջիկայում հանրային բողոքներ հենց Լեռնային Ղարաբաղում և Երևանում։

- Գիտեք, Փաշինյանի հակավարկանիշը բացառիկ էր՝ 96 տոկոս և, կարծում եմ, հիմա՝ հերթական հայտարարությունից հետո, այն դարձել է 100 տոկոս։ Ուստի, այս հարցում որևէ տարակարծություն չկա․ և՛ Ազգային ժողովը, և՛ հանրապետության ղեկավարությունը, և՛ ամբողջ ժողովուրդը համերաշխ է այն հարցում, որ նման որոշում կայացնելու իրավունք ունի միմիայն Արցախի ժողովուրդը և լեգիտիմորեն ընտրված իշխանությունը, որը ևս չի կարող միանձնյա որոշում կայացնել՝ այլ միայն Արցախի ժողովրդի հետ համատեղ։

- Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է Փաշինյանը նման հայտարարություն արել, ի՞նչն է նրա ստիպել։

- Ցավոք, մենք չգիտենք այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում բանակցությունների կուլիսներում, սակայն մեկ բան կարելի է ասել․ պատերազմում պարտված մարդուն հոգեբանորեն դժվար է դուրս գալ այդ իրավիճակից։ Չնայած նրան, որ նա վերընտրվել է 2021 թվականին, միևնույն է, տեսանելի է, որ նրա վրա այնքան մեծ է ճնշման բեռը, որ նա այդպես էլ իր մեջ չի հաղթահարել այդ պարտվողական տրամադրությունը։ Եվ նա չի գիտակցում, որ այն ամենը, ինչ ինքն ասում է, ոչ միայն պարզապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում է, այլև դրան հաջորդելու են բազմաթիվ ճակատագրական գործողություններ, որոնք անհնար են լինելու կանգնեցնել։ Հետևապես՝ կամ նա չի հասկանում, թե ինչ է անում, բայց այս դեպքում, իրոք, մեծ հարց է ծագում՝ ինչպե՞ս նա կարող է վարչապետ լինել, կամ նա հասկանում է, թե ինչ է անում, իսկ սա առավել սարսափելի է, քանի որ այն, ինչ նա անում է, հանգեցնելու է աղետալի հետևանքների Արցախում ապրող մարդկանց համար, ինչպես նաև Հայաստանի համար։ Ես համոզված եմ, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում Արցախում, ուղղակիորեն ազդելու է այն ամենի վրա, ինչ տեղի է ունենալու Հայաստանում։ Արցախից հետո հաջորդ փուլը լինելու է Հայաստանի զավթումը։

- Ի՞նչ եք կարծում, ի՞նչ դեր է խաղացել այս որոշման ընդունման հարցում Ռուսաստանը և ինչ դերակատարում ունի Ռուսաստանը հիմա՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցում։

- Ռուսաստանը մեծ դերակատարում է ունեցել և ունի Հարավային Կովկասում, ինչպես նաև մյուս խաղացողներ, որոնք այստեղ ակտիվ ներկայություն ունեն՝ առաջին հերթին Իրանը  և Թուրքիան, ինչպես նաև Արևմտյան Եվրոպան, ԱՄՆ։ Այստեղ մեծ շահերի բախում կա և, իսկապես, խոշոր երկրների միջև մեծ խաղ է ընթանում։ Մենք չենք տիրապետում ամբողջական տեղեկատվությանը, բայց համոզված եմ, որ շատ բան կախված է հենց մեզանից, թե մենք որքան հստակորեն ու պարզորոշ կհասկացնենք բոլորին, բոլոր խոշոր խաղացողներին, այդ թվում՝ Ռուսաստանին, որ Արցախի ժողովուրդը չի համաձայնելու Ադրբեջանի կողմից այս տարածքի օկուպացիայի մոդելին, և այստեղ հայեր չեն ապրելու, քանի որ այն հռետորաբանության, այն քարոզչության պարագայում, որը հնչում է Ադրբեջանից, շատ դժվար է պատկերացնել, թե ոնց են ապրելու էթնիկ փոքրամասնությունները մի երկրում, որտեղ ոտնահարվում են մարդու իրավունքները, որտեղ չկա խոսքի ազատություն, որտեղ առօրյա հսկայական խնդիրներ կան։ Մենք վաղուց որոշել ենք ու ասել, որ ապրելու ենք կողք կողքի, բայց ոչ միասին բանաձևով։ Մենք հասկանում ենք, որ մենք հարևաններ ենք լինելու, բայց սա միակ մոդելն է, որը մենք տեսնում ենք որպես հնարավոր մոդել, եւ դրա համար տարիներ, տասնամյակներ կպահանջվեն, որ փոխադարձ պահանջները, փոխադարձ կուտակված, այդ թվում՝ բացասական հարաբերությունները հարթվեն։ Սակայն անել այնպես, ինչպես հիմա, այսինքն՝ ատրճանակի փողի ներքո, երբ քեզ ստիպում են ինչ-որ բանի մաս դառնալ, դա ոչ մի լավ բանի չի բերելու։

- Բայց հավանական է, որ կարող է կրկին սկսվել պատերազմի թեժ փուլը։ Պարզ է, որ Ադրբեջանն ավելի մեծ ուժ ունի, ավելի շատ ֆինանսական միջոցներ և, այսպես ասած, միլիտարիստական ճնշում այս իրավիճակում։

- Մենք ապրում ենք մեր հայրենիքում, և դա հսկայական ուժ է։ Ես կարող եմ Ձեզ օրինակներ բերել, այդ թվում՝ 1940 թվականի ֆիննական պատերազմը, Վիետնամի ու Ամերիկայի միջև պատերազմը, Կուբայի ու Ամերիկայի հակամարտությունը, երբ վերջինս փորձում էր գրավել կղզին։ Միշտ, երբ դու ունես ոգի, ունես կամք և պատրաստ ես գնալու մինչև վերջ, մարդկության պատմության մեջ եղել են տասնյակ օրինակներ, երբ փոքր երկրները կամ տարածքները պաշտպանել են իրենց անկախ գոյության իրավունքը՝ ի հեճուկս ուժերի հսկայական գերազանցության։ Մենք այստեղ պայքարում ենք մեր հողում, մեր հայրենիքում ապրելու իրավունքի համար, և այս առումով դա մեզ ահռելի ուժ է տալիս։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:15 Վարույթն իրականացնող մարմինը ձգձգում է Լևոն Քոչարյանի և նրան բերման ենթարկած չորս ոստիկանների միջև առերես հարցաքննությունները․ Փաստաբան Այսօր, 20:05 Ի՞նչ տարբերություն նիկոլական և ալիևյան իշխանությունների միջև․ երկուսն էլ թիրախավորում են հաղթական գործիչներին և զինվորականներին, երկուսն էլ նրանց պահում են բանտերում․ Տիգրան Աբրահամյան Այսօր, 19:51 Մշտադիտարկում են ադրբեջանական մեդիա տիրույթը Այսօր, 19:37 Հանրային քրեական հետապնդում են հարուցել Վարդան Ղուկասյանի, նրա որդու և եղբոր նկատմամբ Այսօր, 19:21 Զելենսկին զանգահարել է Ալիևին և հերթական անգամ հայտարարել՝ աջակցում է Ադրբեջանի «տարածքային ամբողջականությանը» Այսօր, 19:08 ՆԱՏՕ-ի ներկայությունը Հարավային Կովկասում Իրանի համար անընդունելի է, դա սպառնալիք է տարածաշրջանի երկրների ազգային անվտանգությանը․ Ռայիսի Այսօր, 18:55 Վոյչեխ Գերվելի հետ ՀՀ ԱԳՆ-ում քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունը Այսօր, 18:45 Ռուսաստանից ցամաքային տրանսպորտով Հայաստան որոշ ապրանքներ տեղափոխելու դեպքում դրանց մաքսային գործառնությունները այլևս չեն իրականացվի ՌԴ-ից ելքի սահմանային մաքսային կետերում, այդ թվում` Վերին Լարսում Այսօր, 18:39 Մտադիր ենք ատոմակայանն աշխատեցնել մինչև 2036 թվականը. Գնել Սանոսյան (Տեսանյութ) Այսօր, 18:34 Եթե վաղը փաստաթուղթը ստորագրվեր` ես վստահ կասեի, որ դեպի խաղաղության պայմանագիր ստորագրելու ճանապարհի 70 ամենադժվար տոկոսն անցել ենք. Վարչապետ Այսօր, 18:30 «Միացյալ Թագավորությունը կշարունակի աջակցել Հայաստանի անվտանգությանը»․ Դեսպանն է հայտարարել Գորիսում Այսօր, 18:24 Եթե սա է ՄԱԿ-ի արձագանքը, ապա չափազանց քիչ է և չափազանց ուշացած. Արարատ Միրզոյան (Տեսանյութ) Այսօր, 18:21 Տեխնոլոգիական աջակցություն ֆերմերներին. «Էլեկտրական հովիվներ»՝ սահմանապահ Վահանում Այսօր, 18:13 Ինչ կդաջի իմ ճակատին պատմությունը՝ ես էլ, դուք էլ չենք կարող որոշել. Նիկոլ Փաշինյանը՝ Լիլիթ Գալստյանին (Տեսանյութ) Այսօր, 18:06 Հանրության առաջ մերկապարանոց հայտարարություն եք անում. Փաշինյանը՝ Արծվիկ Մինասյանին Այսօր, 18:06 Խիստ մտահոգիչ է Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունը, որը գոյաբանական նոր սպառնալիքներ է ստեղծում մեր ժողովրդի համար․ Հայ Առաքելական եկեղեցու եպիսկոպոսներ Այսօր, 17:56 «Ամո՛թ քեզ», «ամոթը՝ քե՛զ, ով ես վափշե». Փաշինյանն ու ընդդիմադիր պատգամավորները վիճաբանեցին Այսօր, 17:54 Արցախի վրա վերջին հարձակումը համաձայնեցված ու պլանավորված գործողություն էր․ Համաձայն չէին միայն մի քանի հոգի, և հենց նրանք են այսօր դարձել նիկոլական հարձակումների թիրախ․ Քաղաքագետ Այսօր, 17:49 «Եկեք ձեզ տանեմ… հեսա կասեի հա, մի հատ հանգստացեք». Փաշինյանը հունից դուրս եկավ (Տեսանյութ) Այսօր, 17:46 Առաջարկում եմ երեք տարբերակ՝ կամ դուք էլ գնացեք ապահով Բաքու, կամ մի հաճելի մայրաքաղաք, կամ Վարդաշեն. Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին Այսօր, 17:44 Գրիգորի Խաչատուրովի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացրին Այսօր, 17:38 Արմեն Գրիգորյանը Լեհաստանի ԱԳ նախարարի հետ տարածաշրջանի անվտանգային իրավիճակն է քննարկել Այսօր, 17:33 Ստեփանակերտում պայթյունից տուժածների մեծ մասի վիճակը ծայրահեղ ծանր և ծանր է․ Ավանեսյան Այսօր, 17:31 Կարող էի այնպիսի հայտարարություն անել, որից ևս 300 մարդ կզոհվեր, բայց գուցե իմ հայտարարության շնորհիվ է, որ 105 հազարից ավելի մեր քաղաքացիներ եկել, հասել են ՀՀ (Տեսանյութ) Այսօր, 17:25 Փաշինյանն այսօր կմեկնի Գրանադա․ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովին Այսօր, 17:18 «Աստծո սիրուն, մի կործանեք մեր երկիրն ամբողջությամբ, թողեք ապրենք, գնացեք». Մհեր Սահակյանը՝ Փաշինյանին (Տեսանյութ) Այսօր, 17:06 Ռուս 22 հայտնի գործիչներ բաց նամակ և ուղերձ են հրապարակել՝ ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի Այսօր, 17:04 «Պատրաստ եմ ստորագրել փաստաթուղթը». Փաշինյանը չի չեղարկում Գրանադա այցը (Տեսանյութ) Այսօր, 16:59 Հայ-ֆրանսիական մշակութային երկխոսություն. Վանաձորում կկայանա «Որդին» ներկայացման պրեմիերան Այսօր, 16:57 Մենք բոլորս պետք է կանգնենք Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայերի կողքին. Ֆրանսիայի Սենատի նախագահ Այսօր, 16:54 Եթե ժողովուրդը որոշի` կարող է այսօր իրիկունն էլ իշխանափոխություն անել. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 16:46 Մանասյանը Ճապոնիայի դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած լուրջ հումանիտար խնդիրներին Այսօր, 16:42 ԼՂ-ից տեղահանված շուրջ 10 000 քաղաքացի բնակություն է հաստատել Մասիսում, որից շուրջ 40%-ը երեխաներ են Այսօր, 16:37 Արցախի 097 կոդով հեռախոսահամարները կսպասարկի Team Telecom Armenia-ն Այսօր, 16:26 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Հունաստանի հայոց թեմի ուխտավորներն անդրադարձել են արցախահայության սոցիալական ծանր կացությանը Այսօր, 16:23 Բենզինի գինը բարձրացել է՝ հասնելով 580 դրամի Այսօր, 16:06 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել և Հայաստան է ժամանել 100 632 անձ Այսօր, 15:54 Պարզվում են Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած՝ երեք մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները Այսօր, 15:40 Ավանեսյանը BBC-ին ներկայացրել է Արցախից բռնի տեղահանված անձանց առողջապահական կարիքները Այսօր, 15:26 Ֆրանսիայի Սենատի անդամը դիմակահանդես է անվանել ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցն Արցախ Այսօր, 15:24 Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին՝ այսօր. Լուսանկարներ Այսօր, 15:21 Ռուսաստանը գա՞զը պետք է կտրի, թող անջատի, մեր ժողովուրդն առանց գազի էլ կապրի․ Գագիկ Մելքոնյան Այսօր, 15:06 Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարության ազատ արձակմանն աջակցելու խնդրանքներ չի ստացել․ Զախարովա Այսօր, 15:03 Ռուսաստանին հայտնի է, որ ԼՂ-ից տեղահանված հայերի մի մասը ծրագրում է վերադառնալ. Զախարովա Այսօր, 14:51 Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների գտնվելու ժամկետները կորոշվեն ադրբեջանական կողմի հետ. Զախարովա Այսօր, 14:38 Կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից կալանավորված անձին սպիտակ, բյուրեղանման զանգվածի փոխանցման փորձը Այսօր, 14:29 Եվրամիությունն էր, որ դավաճանեց հայերին. Զախարովա Այսօր, 14:24 Կրեմլը հաստատել է Ադրբեջանի ռազմական գործողության մեկնարկից անմիջապես առաջ Ղարաբաղի հարցով ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ բանակցությունների անցկացումը Այսօր, 14:20 Սոցիալական աշխատողների դերը՝ պատերազմական և հետպատերազմական իրավիճակներում Այսօր, 14:17 Երևանի ավագանու արտահերթ նիuտ կգումարվի Այսօր, 14:11 Դոլարի ինքնարժեքի սրընթաց բարձրացումը բացասական սպասումների արդյունք է. Տնտեսագետ Այսօր, 14:07 Կութի ուղղությամբ Ադրբեջանի կրակոցների, ՀՀ զինծառայողի սպանության դեպքով քրեական վարույթներ են նախաձեռնվել Այսօր, 13:55 Էլեկտրալարերում հրդեհ է բռնկվել, պարզվել է, որ այն տեղի է ունեցել բնակարանում Այսօր, 13:46 Ֆուտզալի ազգային հավաքականը նախապատրաստվում է Պորտուգալիայի դեմ առաջիկա հանդիպումներին Այսօր, 13:42 Հայաստանում իրականացվում է ԼՂ-ում անհետ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց հարազատներից ԴՆԹ սեկվենավորման համար նմուշների ընդունման գործընթաց Այսօր, 13:37 Ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ երեխան. ահա թե ինչ են անվանակոչել փոքրիկին. Բացառիկ մանրամասներ Այսօր, 13:31 Ալիևը չի հանդիպի Փաշինյանի հետ իսպանական Գրանադայում Այսօր, 13:17 Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Հայաստանում է․ Դավիթ Գալստյան Այսօր, 13:11 Ինչպես են ձերբակալել Արայիկ Հարությունյանին. Լուսանկարներ Այսօր, 13:09 «Ալիև, ցեղասպան» վանկարկողներին բերման ենթարկեցին ՄԱԿ-ի գրասենյակի մոտից (Տեսանյութ) Այսօր, 13:06 Դրամը շարունակում է արժեզրկվել Այսօր, 13:00 Ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են Լեռնային Ղարաբաղի դատարկ բնակավայրերը. Տեսանյութ Այսօր, 12:55 Ողբերգական դեպք՝ Տավուշում. սնկի արտադրամասում հայտնաբերվել է տիրոջ կախված դին Այսօր, 12:46 Արմեն Գրիգորյանն ու ԵՄ դեսպանը քննարկել են Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը Այսօր, 12:31 Սանոսյանը Կապանի լեռնահարստացման կոմբինատի նորանշանակ տնօրենի հետ քննարկել է ձեռնարկությունում առկա վիճակը Այսօր, 12:26 Արդեն 3 օր է՝ վերաքննիչ քրեական դատարանում «խափանվել է» դատական գործերի էլեկտրոնային մակագրման համակարգը. Փաստաբան Այսօր, 12:22 Արցախից բռնի տեղահանված 9 երեխա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. Նազելի Բաղդասարյան Այսօր, 12:17 Գյումրիում այսօր կրակոցների ձայներ կլսվեն Այսօր, 12:14 ԼՂ-ից բռնի տեղահանված և հաշվառված երեխաների թիվը շուրջ 29 000 է. Նազելի Բաղդասարյան Այսօր, 12:11 ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ Այսօր, 12:08 ՀՀ պետական բյուջեի կատարումը շարունակում է պլանավորվածից շեղված մնալ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Այսօր, 12:03 Հայաստանը փոքրացրեց աշխարհը Կրեմլի ավտոկրատի համար. Եվրահանձնաժողովի ղեկավար Այսօր, 11:56 Ադրբեջանն ու Իրանը համատեղ զորվարաժություններ կանցկացնեն Այսօր, 11:53 Ադրբեջանում Արայիկ Հարությունյանին փաստաբան են տրամադրել. նա հարցաքննվել է Այսօր, 11:50 Շարունակում ենք նույն ոգով. Մխիթարյանի գրառումը՝ Ինտերի հաղթանակից հետո Այսօր, 11:45 ՊԵԿ-ը 2023 թվականին ապահովել է 1 տրլն 617.1 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր Այսօր, 11:42 Դավիթ Գալստյանը հերքում է իր հորեղբոր՝ Ստեփանակերտի պարետ նշանակվելու լուրերը Այսօր, 11:39 Իրանը պատրաստ է դիտորդներ ուղարկել հայ-ադրբեջանական սահման Այսօր, 11:38 Ճարտարցի Նարեն այսօր գնաց դպրոց. Լուսանկարներ Այսօր, 11:31 Արցախից բռնի տեղահանված շուրջ 20 երեխա հանձնվել է պետության խնամքին, նրանց մեջ կան երեխաներ, որ առանց ուղեկցողի են. Զառա Մանուչարյան Այսօր, 11:22 «Կպատրաստենք ժինգյալով հաց, փախլավա․․․, գոնե մի փոքր շնորհակալություն կհայտնենք, դուք սեր եք»․ արցախցի էլինան ուզում է հյուրասիրություն անել Այսօր, 11:20 ԱՄՆ-ն Լեռնային Ղարաբաղ երկարաժամկետ դիտորդական առաքելություն ուղարկելու անհրաժեշտություն է տեսնում Այսօր, 11:13 Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությունները Երևանում «չեն նպաստում խաղաղությանը»․ Հաջիզադե Այսօր, 10:56 Սյունիքի մարզպետը հանդիպել է Հայաստանում Իրանի դեսպանի հետ Այսօր, 10:51 Հայաստանը պաշտոնապես հաստատեց՝ Ադրբեջանը ձերբակալել է Լեռնային Ղարաբաղի առաջնորդներին Այսօր, 10:47 Հայաստանում որոշումների կայացման գործընթացը հաշվի չի առնում մարդկանց կարծիքները․ Զախարովա Այսօր, 10:41 ԱԱԾ միջնորդությամբ դատարանն արգելափակել է Մալյանի տեսակցություններն ու հաղորդակցությունն արտաքին աշխարհի հետ Այսօր, 10:39 Արտաքին հետախուզության ծառայության խնդիրը մեր պետությանը սպառնացող արտաքին վտանգների կանխատեսումն է․ Նազելի Բաղդասարյան Այսօր, 10:37 Սամվել Շահրամանյանը գերեվարված չէ Այսօր, 10:35 ՔՊ-ի պայմանական լուլուները պետք է համարձակություն հավաքեն և հեռացնեն Փաշինյանին՝ ժամանակավոր վարչապետ ընտրելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին. Քաղաքագետ Այսօր, 10:31 Բանկերում դոլարի գինը շարունակում է բարձրանալ, այն 459 դրամ է Այսօր, 10:30 ԵՄ-ն, ԱՄՆ-ն և Ռուսաստանը գաղտնի բանակցություններ են վարել Լեռնային Ղարաբաղի ճգնաժամից օրեր առաջ. POLITICO Այսօր, 10:26 Բաքվի ներկայացուցիչ նշանակված Սարգիս Գալստյանը զանգում է իր բարեկամներին և հորդորում վերադառնալ Ստեփանակերտ Այսօր, 10:20 Դասագրքի շապիկին Ադրբեջանն իր տարածքում ներառել է Հայաստանն ու Արցախը Այսօր, 10:06 ՌԴ-ն պետք է օպերատիվ աշխատանք տանի Բաքվի բանտերում գտնվող արցախցիների արագ վերադարձի ուղղությամբ. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:03 «Ժողովուրդ». Երջանիկ և Վահե Հակոբյանների գործերը լավացել են Այսօր, 09:56 «Հրապարակ». ՔՊ-ի միասնականությունն ու համերաշխությունը խիստ թվացյալ են Այսօր, 09:54 «Ժողովուրդ». Նորահայտ օլիգարխը նախկին օլիգարխ Արմեն Ավետիսյանի կառուցած գերթանկարժեք հյուրանոցը չի՞ հավանում Այսօր, 09:53 «Հրապարակ». ՀՀ իշխանությունն ուղղակի անկարող է պաշտպանել իր հայրենակիցներին. անզոր է, թուլամորթ և անպիտան, ուրեմն պետք է հեռանա Այսօր, 09:48 «Ժողովուրդ». Երբ և որտեղ է Փաշինյանը խոստացել «Զանգեզուրի միջանցք»-ը

Տվյալ բաժնի վերջին նյութերը