SIOP նախագահն ուրախությամբ նշեց, որ հայաստանյան համաժողովն իր մասնակցածներից ամենահաջողվածն ու տպավորիչն էր

24/05/2023 11:56

SIOP նախագահն ուրախությամբ նշեց, որ հայաստանյան համաժողովն իր մասնակցածներից ամենահաջողվածն ու տպավորիչն էր


Ավարտվեց մայիսի 18֊21-ը Երևանում անցկացվող Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովը (SIOP Asia 2023 XV Congress)։

SIOP նախագահ Գիլերմո Շանտադան (Guillermo Chantada) միջոցառման ավարտին նշեց, որ հայաստանյան համաժողովն իր մասնակցածներից ամենահաջողվածն էր, ուր ամեն մանրուք հաշվի էր առնված, և այստեղ մեծ ուշադրություն էր հատկացված մարդկային կողմին. մասնակիցների համար ապահովված էին բոլոր պայմանները` թե՛ գիտական հատվածի արդյունավետության, և թե՛ երկրի բժշկագիտական ներուժին ծանոթանալու համար։

Համաժողովի մասնակիցների թիվը գերազանցեց 500-ը․ մասնակցում էին թե՛ Հայաստան ժամանած, և թե՛ առցանց միացած մասնագետներ աշխարհի ամենատարբեր ծայրերից՝ ԱՄՆ-ից, Չինաստանից, Ճապոնիայից, Ռուսաստանից, Հնդկաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Նիդերլանդներից, Բելգիայից, Իսպանիայից, Լիբանանից, Մեծ Բրիտանիայից, Հունաստանից, Չեխիայից, Լիտվայից, Շվեդիայից և այլ երկրներից։

Նրանց բոլորին միավորել էր մանկական քաղցկեղի դեմ համատեղ պայքարն ու կյանքեր փրկելու ձգտումը,  մարդկանց բուժման ժամանակակից լուծումներով կիսվելու ու ոլորտը զարգացնել ցանկությունը։

Որպես դրական արդյունք՝ քննարկվեցին բազմաթիվ կառույցների հետ համագործակցության հեռանկարային հնարավորություններ. շատերը նշում էին, որ կցանկանան իրենց պացիենտների/բուժառուների հետագա բուժումը Հայաստանում շարունակել և խորացնել փոխգործակցությունն այս ուղղությամբ։

«Մենք պատվով ընդունեցինք համաժողովը Հայաստանում և հնարավորություն ստեղծեցինք տեղի մասնագետների և ուսանողների համար ծանոթանալու ոլորտի համաշխարհային անցուդարձին և զարգացումներին, «առաջին ձեռքից» լսելու ոլորտի լավագույններին։ Մյուս կողմից մեզ հաջողվեց միջազգային բժշկական հանրության շրջանում ճանաչելի դարձնել հայ տաղանդավոր բժիշկներին և բարձրացնել նրանց հեղինակությունը, ներկայացնել այն բժշկագիտական ներուժը, որ ունի Հայաստանն այս ոլորտում»,—նշեց Կոնգրեսի կազմկոմիտեի նախագահ, Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, ԵՊԲՀ մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչ, Իմունաուռուցքաբանության հետազոտական ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Գևորգ Թամամյանը։

Կազմակերպիչների ջանքերի շնորհիվ SIOP Asia 2023 համաժողովի մասնակիցներին շնորհվելու է 24 ՇՄԶ կրեդիտ` Եվրոպական Հավաստագրման Խորհրդի (EACCME®) կողմից` շարունակական մասնագիտական զարգացման համար։

Ինչպես նշեցին բանախոսներից շատերը՝ ցածր և միջին եկամուտ ունեցող զարգացող երկրներում շատ սուր է մանկական քաղցկեղի դեմ պայքարը, և SIOP-ի նման կառույցներն աջակցում են գիտական, մասնագիտական փորձառության  տարածմանն ու փորձի փոխանակմանը հատկապես այդ երկրներում։

Ինչ վերաբերում է գիտական հատվածին, ապա առաջին օրը, վերջերս Գետահովիտում հիմնադրված քաղցկեղ ունեցող երեխաների և նրանց ընտանիքների համար նախատեսված հոգևոր-վերականգնողական կենտրոնում անցկացվեց Քաղցկեղը վերապրածների (Survivorship Symposium) վերաբերյալ սիմպոզիում։ Այստեղ քննարկվեցին հիմնախնդիրներ, որոնց բախվում են թե՛ պացիենտները, և թե՛ բժշկական անձնակազմը, նշվեց նման կենտրոնների առկայության կարևորությունը ցանկացած երկրում։

Քաղցկեղի նախատրամադրվածությանը եւ իմունաուռուցքաբանությանն  առնչվող և մի շարք այլ կարևոր հարցեր մասնագետները քննարկեցին համապատասխան (Cancer Predisposition Symposium եւ Immuno-Oncology Symposium) սիմպոզիումների ընթացքում։

Քաջ հայտնի է հոգեբանների և սոցիալ-հոգեբանական անձնակազմի դերը քաղցկեղի բուժման ընթացքում․ Սոցիալ-հոգեբանական սիմպոզիումը (Psychosocial Symposium) միավորել էր մասնագետների ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Հայաստանից՝ քննարկելու խնդիրներն ու դրանց հաղթահարման նոր մոտեցումները հոգեբանության մեջ։ Քաղցկեղի պարագայում հոգեբանական աջակցությունը ոչ միայն բուժառուներին է խիստ անհրաժեշտ, այլ նաև նրանց հարազատներին ու բժշկական անձնակազմին՝ հաղթահարելու և հատկապես հուզական այրման չբախվելու համար։

Սիմպոզիումներ անցկացվեցին` նվիրված ռեգիստրներին (Registry symposium), վիրահատական (Surgical Treatment symposium) ու ճառագայթային բուժմանը (Radiotherapy Symposium), ինչպես նաև քույրական գործին։ Վերջինիս շրջանում հաղթողներն անգամ ստացան կրթաթոշակներ լավագույն զեկույցների համար։

Բացման արարողության ընթացքում կարևորագույն իրադարձություններից էր Մանկական ուռուցքաբան֊արյունաբան, ոսկրածուծի փոխպատվաստման համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետ Լոուրենս Բ. Ֆոլկներին՝ ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչման շնորհումը։

Պրոֆեսոր Ֆոլկների աջակցությամբ է Հայաստանում հիմնադրվել ալոգեն փոխպատվաստումը, ինչի շնորհիվ Հայաստան ժամանած 4 երեխա արդեն իսկ լիովին ապաքինված վերադարձել են Աֆրիկա՝ իրենց հարազատների մոտ։

ԵՊԲՀ դասախոսը` «Մանկական ուռուցքաբանության ոլորտի կին առաջնորդ»

SIOP ASIA 2023 15-րդ համաժողովի շրջանակում «Մանկական ուռուցքաբանության ոլորտի կին առաջնորդները» մրցանակն այս տարի շնորհվել է Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի Մանկական ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ, ԵՊԲՀ Մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի դասախոս Լիլիթ Սարգսյանին և Կամբոջայում ճապոնական Heart մանկական բժշկական կենտրոնի մանկաբուժության տնօրեն Մարիկո Կակազուին:

Համանուն խորագրով հանդիպմանը մայիսի 20-ին պատվաբեր այս մրցանակին արժանացած մասնագետները ներկայացրին իրենց պատմությունը, ոլորտում կատարած աշխատանքները:

Մարիկո Կակազուն ճապոնուհի է, ով արդեն հինգ տարի աշխատում է Կամբոջայում:

«Այս մրցանակը նպատակ ունի ի ցույց դնելու փաստը, որ նույնիսկ այնպիսի ծանր մասնագիտության մեջ, ինչպիսին մանկական ուռուցքաբանությունն է, կան կանայք, ովքեր կարողացել են համատեղել ընտանիքը, աշխատանքը և հաջողություններ են արձանագրել: Եվ սա պետք է մոտիվացնի այն կանանց, ովքեր այս ամենին թերահավատորեն են մոտենում», - իր խոսքում ընդգծեց Լիլիթ Սարգսյանը, ով նաև նշեց, որ Մանկական ուռուցքաբանության միջազգային միության կողմից անցկացվող միջոցառումը հնարավորություն տվեց մասնակիցներին ընդհանրացնելու, քննարկելու ոլորտի բոլոր ասպեկտները, ամրապնդելու կապերը և պատվով ներկայացնելու Հայաստանը աշխարհի տարբեր անկյուններից ժամանած բժիշկ-գիտնականներին:

«Համաշխարհային առողջապահական համայնք» / “Global Health Network”  հանրային միջոցառմանը պրոֆեսորներ Սքոթ Հովարդը (ԱՄՆ), Մարիկո Կակազուն (Կամբոջա) և Գիլերմո Շանտադան (Իսպանիա) խոսեցին իրենց փորձի և ոգեշնչման աղբյուրների մասին, այն մասին, թե ինչպես է հարկավոր ապրել՝ նպատակով, թե՝ համակարգված, և այլ կարևոր արժեքների մասին։

Համաժողովի ծրագրի մասին

Համաժողովը մայիսի 18-21-ը հյուրընկալել էր մանկական ուռուցքաբանության համաշխարհային առաջատար ավելի քան 200 խոսնակների, բժշկական և ուսումնական հաստատությունների ղեկավարների շուրջ 60 երկրներից, ովքեր հանդես եկան ոլորտի ամենաարդի զարգացումների և թեմաների շուրջ զեկույցներով ու դասախոսություններով։

Հարյուրավոր ականավոր բժիշկներ և գիտնականներ նաև ծանոթացան Հայաստանի բժշկագիտությանը, մասնագետներին, գիտական ներուժին ու ենթակառուցվածքներին` նորանոր հնարավորություններ ձևավորելով տարաբնույթ համագործակցությունների հաստատման և զարգացման համար։

Հանրության համար ներառված էին նաև բաց և անվճար բացառիկ հանդիպումներ, սեմինար-քննարկումներ առողջության ու առաջնորդության վերաբերյալ՝

  • «Մանկական ուռուցքաբանության ոլորտի կին առաջնորդները»/“Women leadership in oncology”,
  • «Համաշխարհային առողջապահական համայնք»/“Global Health Network”
  • Ի աջակցություն Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովի հանրայնացման`  Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգային ծրագիրը Երևանի պետական բժշկական համալսարանում։

Միջոցառումների մասին

Մանկական ուռուցքաբանության միջազգային միությունն (SIOP) աշխարհում միակ կազմակերպությունն է, որն ամբողջությամբ նվիրված է մանկական և դեռահասների քաղցկեղի բոլոր ասպեկտների ուսումնասիրությանն ու բուժմանը, ինչպես նաև այդ ոլորտում գիտելիքների ավելացմանն ու զարգացմանը։ Միության առաքելությունն է պայքարել, որ ոչ մի երեխա չմահանա քաղցկեղից: Այժմ քաղցկեղից ապրելիության ցուցանիշը Հայաստանում արդեն իսկ ձգտում  է 75%-ի։

Այս առաքելությանն էր նվիրված նաև 2023 թվականի համաժողովը, որի ընթացքում ելույթներով հանդես եկան համաշխարհային ճանաչում ունեցող ոլորտի մասնագետներ, կառույցների և գիտական հանձնաժողովների ղեկավարներ ողջ աշխարհից՝ ԱՄՆ-ից, Չինաստանից, Ճապոնիայից, Ռուսաստանից, Հնդկաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Նիդերլանդներից, Բելգիայից, Իսպանիայից, Լիբանանից, Մեծ Բրիտանիայից, Հունաստանից, Չեխիայից, Լիտվայից, Շվեդիայից և այլ երկրներից։

Համաժողովի օրակարգը բավականին հագեցած էր և ընդգրկում էր լայնամասշտաբ միջոցառումներ` 80+ սեմինարներ, քննարկումներ, աշխատարաններ (workshop), բանախոսություններ և սիմպոզիումներ 260+ թեմաների շուրջ։

Համաժողովի համակազմակերպիչներն էին՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ․Հ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնը, Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնը, որը հանդիսանում է ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ․Հ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի մաս, Իմունաուռուցքաբանության գիտահետազոտական ​​ինստիտուտը (IMMONC) և Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամը։

Համաժողովն անց էր կացվում ՀՀ Առողջապահության նախարարության աջակցությամբ։

Համաժողովի գլխավոր հովանավորներն էին Agenus բիոտեխնոլոգիական ընկերությունը (ԱՄՆ) և Team Telecom Armenia ընկերությունը։

Գործընկերներն էին՝ Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը,  Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիան, Հայաստանի մանուկների հիմնադրամը (COAF), Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը (HFC), DNA Strategy խորհրդատվական գործակալությունը, Just Travel տուրիստական գործակալությունը, SODA դիզայն ստուդիոն։ 

Ընկերներն էին՝ Farma Mondo դեղագործական խումբը (Շվեյցարիա), Astex բիոտեխնոլոգիալան  ընկերությունը (ԱՄՆ), «Զվարթնոց» միջազգային օդանավակայան֊«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ֊ն, Գրանդ Հոթել Երևան հյուրանոցը, Սանոֆի My child matters (Մայ չայլդ մեթըրս) նախաձեռնությունը։

***

Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի մասին՝
https://www.facebook.com/cancerarmenia

https://www.facebook.com/hematologycenterarmenia

Մանկական ուռուցքաբանության միջազգային միության մասին (SIOP)

Մանկական ուռուցքաբանության միջազգային միությունը (Société Internationale d’Oncologie Pédiatrique/International Society of Pediatric Oncology, SIOP) աշխարհում միակ միությունն  է` կազմված մանկական արյունաբանության/ուռուցքաբանության շուրջ 2600 մասնագետներից։ Այն կազմավորվել է 1969 թվականի նոյեմբերի 6-ին, որպես մասնագետների փոքր խումբ Գուստավ-Ռուսիի ինստիտուտում (IGR) Վիլժյուիֆ, Փարիզ, որի առաքելությունն էր զարգացնել քաղցկեղով հիվանդ երեխաների ուսումնասիրությունը և խնամքը, հիմնաքարային առաքելություն, որով առաջնորդվում են մինչ օրս։ 

Այսօր այս նպատակներն ընդլայնվել են՝ ընդգրկելով հիմնական հետազոտությունների, ինչպես նաև կլինիկական ուսումնասիրությունների արդիականացումը, բուժքույրերի, առողջապահական այլ մասնագետների և ծնողների ներգրավումը, ինչպես նաև ուսուցման և հանրայնացման ծրագրերի կազմակերպումը զարգացող երկրներում և հասարակություններում` ուղզված երեխաների վիճակի բարելավմանը։

SIOP-ի տեսլականն է`  «ոչ մի երեխա չպետք է մահանա քաղցկեղից. բուժել շատերին, հոգ տանել բոլորի մասին»:

SIOP-ն ունի մայրցամաքային մասնաճյուղեր Եվրոպայում, Ասիայում, Օվկիանիայում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում և Հյուսիսային Ամերիկայում։

https://siop-congress.org/about-siop/

https://siop-online.org/

https://siop-online.org/sp_cb/asia/


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:51 Մշտադիտարկում են ադրբեջանական մեդիա տիրույթը Այսօր, 19:37 Հանրային քրեական հետապնդում են հարուցել Վարդան Ղուկասյանի, նրա որդու և եղբոր նկատմամբ Այսօր, 19:21 Զելենսկին զանգահարել է Ալիևին և հերթական անգամ հայտարարել՝ աջակցում է Ադրբեջանի «տարածքային ամբողջականությանը» Այսօր, 19:08 ՆԱՏՕ-ի ներկայությունը Հարավային Կովկասում Իրանի համար անընդունելի է, դա սպառնալիք է տարածաշրջանի երկրների ազգային անվտանգությանը․ Ռայիսի Այսօր, 18:55 Վոյչեխ Գերվելի հետ ՀՀ ԱԳՆ-ում քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունը Այսօր, 18:45 Ռուսաստանից ցամաքային տրանսպորտով Հայաստան որոշ ապրանքներ տեղափոխելու դեպքում դրանց մաքսային գործառնությունները այլևս չեն իրականացվի ՌԴ-ից ելքի սահմանային մաքսային կետերում, այդ թվում` Վերին Լարսում Այսօր, 18:39 Մտադիր ենք ատոմակայանն աշխատեցնել մինչև 2036 թվականը. Գնել Սանոսյան (Տեսանյութ) Այսօր, 18:34 Եթե վաղը փաստաթուղթը ստորագրվեր` ես վստահ կասեի, որ դեպի խաղաղության պայմանագիր ստորագրելու ճանապարհի 70 ամենադժվար տոկոսն անցել ենք. Վարչապետ Այսօր, 18:30 «Միացյալ Թագավորությունը կշարունակի աջակցել Հայաստանի անվտանգությանը»․ Դեսպանն է հայտարարել Գորիսում Այսօր, 18:24 Եթե սա է ՄԱԿ-ի արձագանքը, ապա չափազանց քիչ է և չափազանց ուշացած. Արարատ Միրզոյան (Տեսանյութ) Այսօր, 18:21 Տեխնոլոգիական աջակցություն ֆերմերներին. «Էլեկտրական հովիվներ»՝ սահմանապահ Վահանում Այսօր, 18:13 Ինչ կդաջի իմ ճակատին պատմությունը՝ ես էլ, դուք էլ չենք կարող որոշել. Նիկոլ Փաշինյանը՝ Լիլիթ Գալստյանին (Տեսանյութ) Այսօր, 18:06 Հանրության առաջ մերկապարանոց հայտարարություն եք անում. Փաշինյանը՝ Արծվիկ Մինասյանին Այսօր, 18:06 Խիստ մտահոգիչ է Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունը, որը գոյաբանական նոր սպառնալիքներ է ստեղծում մեր ժողովրդի համար․ Հայ Առաքելական եկեղեցու եպիսկոպոսներ Այսօր, 17:56 «Ամո՛թ քեզ», «ամոթը՝ քե՛զ, ով ես վափշե». Փաշինյանն ու ընդդիմադիր պատգամավորները վիճաբանեցին Այսօր, 17:54 Արցախի վրա վերջին հարձակումը համաձայնեցված ու պլանավորված գործողություն էր․ Համաձայն չէին միայն մի քանի հոգի, և հենց նրանք են այսօր դարձել նիկոլական հարձակումների թիրախ․ Քաղաքագետ Այսօր, 17:49 «Եկեք ձեզ տանեմ… հեսա կասեի հա, մի հատ հանգստացեք». Փաշինյանը հունից դուրս եկավ (Տեսանյութ) Այսօր, 17:46 Առաջարկում եմ երեք տարբերակ՝ կամ դուք էլ գնացեք ապահով Բաքու, կամ մի հաճելի մայրաքաղաք, կամ Վարդաշեն. Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին Այսօր, 17:44 Գրիգորի Խաչատուրովի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացրին Այսօր, 17:38 Արմեն Գրիգորյանը Լեհաստանի ԱԳ նախարարի հետ տարածաշրջանի անվտանգային իրավիճակն է քննարկել Այսօր, 17:33 Ստեփանակերտում պայթյունից տուժածների մեծ մասի վիճակը ծայրահեղ ծանր և ծանր է․ Ավանեսյան Այսօր, 17:31 Կարող էի այնպիսի հայտարարություն անել, որից ևս 300 մարդ կզոհվեր, բայց գուցե իմ հայտարարության շնորհիվ է, որ 105 հազարից ավելի մեր քաղաքացիներ եկել, հասել են ՀՀ (Տեսանյութ) Այսօր, 17:25 Փաշինյանն այսօր կմեկնի Գրանադա․ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովին Այսօր, 17:18 «Աստծո սիրուն, մի կործանեք մեր երկիրն ամբողջությամբ, թողեք ապրենք, գնացեք». Մհեր Սահակյանը՝ Փաշինյանին (Տեսանյութ) Այսօր, 17:06 Ռուս 22 հայտնի գործիչներ բաց նամակ և ուղերձ են հրապարակել՝ ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի Այսօր, 17:04 «Պատրաստ եմ ստորագրել փաստաթուղթը». Փաշինյանը չի չեղարկում Գրանադա այցը (Տեսանյութ) Այսօր, 16:59 Հայ-ֆրանսիական մշակութային երկխոսություն. Վանաձորում կկայանա «Որդին» ներկայացման պրեմիերան Այսօր, 16:57 Մենք բոլորս պետք է կանգնենք Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայերի կողքին. Ֆրանսիայի Սենատի նախագահ Այսօր, 16:54 Եթե ժողովուրդը որոշի` կարող է այսօր իրիկունն էլ իշխանափոխություն անել. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 16:46 Մանասյանը Ճապոնիայի դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած լուրջ հումանիտար խնդիրներին Այսօր, 16:42 ԼՂ-ից տեղահանված շուրջ 10 000 քաղաքացի բնակություն է հաստատել Մասիսում, որից շուրջ 40%-ը երեխաներ են Այսօր, 16:37 Արցախի 097 կոդով հեռախոսահամարները կսպասարկի Team Telecom Armenia-ն Այսօր, 16:26 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Հունաստանի հայոց թեմի ուխտավորներն անդրադարձել են արցախահայության սոցիալական ծանր կացությանը Այսօր, 16:23 Բենզինի գինը բարձրացել է՝ հասնելով 580 դրամի Այսօր, 16:06 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել և Հայաստան է ժամանել 100 632 անձ Այսօր, 15:54 Պարզվում են Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած՝ երեք մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները Այսօր, 15:40 Ավանեսյանը BBC-ին ներկայացրել է Արցախից բռնի տեղահանված անձանց առողջապահական կարիքները Այսօր, 15:26 Ֆրանսիայի Սենատի անդամը դիմակահանդես է անվանել ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցն Արցախ Այսօր, 15:24 Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին՝ այսօր. Լուսանկարներ Այսօր, 15:21 Ռուսաստանը գա՞զը պետք է կտրի, թող անջատի, մեր ժողովուրդն առանց գազի էլ կապրի․ Գագիկ Մելքոնյան Այսօր, 15:06 Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարության ազատ արձակմանն աջակցելու խնդրանքներ չի ստացել․ Զախարովա Այսօր, 15:03 Ռուսաստանին հայտնի է, որ ԼՂ-ից տեղահանված հայերի մի մասը ծրագրում է վերադառնալ. Զախարովա Այսօր, 14:51 Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների գտնվելու ժամկետները կորոշվեն ադրբեջանական կողմի հետ. Զախարովա Այսօր, 14:38 Կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից կալանավորված անձին սպիտակ, բյուրեղանման զանգվածի փոխանցման փորձը Այսօր, 14:29 Եվրամիությունն էր, որ դավաճանեց հայերին. Զախարովա Այսօր, 14:24 Կրեմլը հաստատել է Ադրբեջանի ռազմական գործողության մեկնարկից անմիջապես առաջ Ղարաբաղի հարցով ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ բանակցությունների անցկացումը Այսօր, 14:20 Սոցիալական աշխատողների դերը՝ պատերազմական և հետպատերազմական իրավիճակներում Այսօր, 14:17 Երևանի ավագանու արտահերթ նիuտ կգումարվի Այսօր, 14:11 Դոլարի ինքնարժեքի սրընթաց բարձրացումը բացասական սպասումների արդյունք է. Տնտեսագետ Այսօր, 14:07 Կութի ուղղությամբ Ադրբեջանի կրակոցների, ՀՀ զինծառայողի սպանության դեպքով քրեական վարույթներ են նախաձեռնվել Այսօր, 13:55 Էլեկտրալարերում հրդեհ է բռնկվել, պարզվել է, որ այն տեղի է ունեցել բնակարանում Այսօր, 13:46 Ֆուտզալի ազգային հավաքականը նախապատրաստվում է Պորտուգալիայի դեմ առաջիկա հանդիպումներին Այսօր, 13:42 Հայաստանում իրականացվում է ԼՂ-ում անհետ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց հարազատներից ԴՆԹ սեկվենավորման համար նմուշների ընդունման գործընթաց Այսօր, 13:37 Ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ երեխան. ահա թե ինչ են անվանակոչել փոքրիկին. Բացառիկ մանրամասներ Այսօր, 13:31 Ալիևը չի հանդիպի Փաշինյանի հետ իսպանական Գրանադայում Այսօր, 13:17 Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Հայաստանում է․ Դավիթ Գալստյան Այսօր, 13:11 Ինչպես են ձերբակալել Արայիկ Հարությունյանին. Լուսանկարներ Այսօր, 13:09 «Ալիև, ցեղասպան» վանկարկողներին բերման ենթարկեցին ՄԱԿ-ի գրասենյակի մոտից (Տեսանյութ) Այսօր, 13:06 Դրամը շարունակում է արժեզրկվել Այսօր, 13:00 Ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են Լեռնային Ղարաբաղի դատարկ բնակավայրերը. Տեսանյութ Այսօր, 12:55 Ողբերգական դեպք՝ Տավուշում. սնկի արտադրամասում հայտնաբերվել է տիրոջ կախված դին Այսօր, 12:46 Արմեն Գրիգորյանն ու ԵՄ դեսպանը քննարկել են Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը Այսօր, 12:31 Սանոսյանը Կապանի լեռնահարստացման կոմբինատի նորանշանակ տնօրենի հետ քննարկել է ձեռնարկությունում առկա վիճակը Այսօր, 12:26 Արդեն 3 օր է՝ վերաքննիչ քրեական դատարանում «խափանվել է» դատական գործերի էլեկտրոնային մակագրման համակարգը. Փաստաբան Այսօր, 12:22 Արցախից բռնի տեղահանված 9 երեխա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. Նազելի Բաղդասարյան Այսօր, 12:17 Գյումրիում այսօր կրակոցների ձայներ կլսվեն Այսօր, 12:14 ԼՂ-ից բռնի տեղահանված և հաշվառված երեխաների թիվը շուրջ 29 000 է. Նազելի Բաղդասարյան Այսօր, 12:11 ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ Այսօր, 12:08 ՀՀ պետական բյուջեի կատարումը շարունակում է պլանավորվածից շեղված մնալ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Այսօր, 12:03 Հայաստանը փոքրացրեց աշխարհը Կրեմլի ավտոկրատի համար. Եվրահանձնաժողովի ղեկավար Այսօր, 11:56 Ադրբեջանն ու Իրանը համատեղ զորվարաժություններ կանցկացնեն Այսօր, 11:53 Ադրբեջանում Արայիկ Հարությունյանին փաստաբան են տրամադրել. նա հարցաքննվել է Այսօր, 11:50 Շարունակում ենք նույն ոգով. Մխիթարյանի գրառումը՝ Ինտերի հաղթանակից հետո Այսօր, 11:45 ՊԵԿ-ը 2023 թվականին ապահովել է 1 տրլն 617.1 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր Այսօր, 11:42 Դավիթ Գալստյանը հերքում է իր հորեղբոր՝ Ստեփանակերտի պարետ նշանակվելու լուրերը Այսօր, 11:39 Իրանը պատրաստ է դիտորդներ ուղարկել հայ-ադրբեջանական սահման Այսօր, 11:38 Ճարտարցի Նարեն այսօր գնաց դպրոց. Լուսանկարներ Այսօր, 11:31 Արցախից բռնի տեղահանված շուրջ 20 երեխա հանձնվել է պետության խնամքին, նրանց մեջ կան երեխաներ, որ առանց ուղեկցողի են. Զառա Մանուչարյան Այսօր, 11:22 «Կպատրաստենք ժինգյալով հաց, փախլավա․․․, գոնե մի փոքր շնորհակալություն կհայտնենք, դուք սեր եք»․ արցախցի էլինան ուզում է հյուրասիրություն անել Այսօր, 11:20 ԱՄՆ-ն Լեռնային Ղարաբաղ երկարաժամկետ դիտորդական առաքելություն ուղարկելու անհրաժեշտություն է տեսնում Այսօր, 11:13 Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությունները Երևանում «չեն նպաստում խաղաղությանը»․ Հաջիզադե Այսօր, 10:56 Սյունիքի մարզպետը հանդիպել է Հայաստանում Իրանի դեսպանի հետ Այսօր, 10:51 Հայաստանը պաշտոնապես հաստատեց՝ Ադրբեջանը ձերբակալել է Լեռնային Ղարաբաղի առաջնորդներին Այսօր, 10:47 Հայաստանում որոշումների կայացման գործընթացը հաշվի չի առնում մարդկանց կարծիքները․ Զախարովա Այսօր, 10:41 ԱԱԾ միջնորդությամբ դատարանն արգելափակել է Մալյանի տեսակցություններն ու հաղորդակցությունն արտաքին աշխարհի հետ Այսօր, 10:39 Արտաքին հետախուզության ծառայության խնդիրը մեր պետությանը սպառնացող արտաքին վտանգների կանխատեսումն է․ Նազելի Բաղդասարյան Այսօր, 10:37 Սամվել Շահրամանյանը գերեվարված չէ Այսօր, 10:35 ՔՊ-ի պայմանական լուլուները պետք է համարձակություն հավաքեն և հեռացնեն Փաշինյանին՝ ժամանակավոր վարչապետ ընտրելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին. Քաղաքագետ Այսօր, 10:31 Բանկերում դոլարի գինը շարունակում է բարձրանալ, այն 459 դրամ է Այսօր, 10:30 ԵՄ-ն, ԱՄՆ-ն և Ռուսաստանը գաղտնի բանակցություններ են վարել Լեռնային Ղարաբաղի ճգնաժամից օրեր առաջ. POLITICO Այսօր, 10:26 Բաքվի ներկայացուցիչ նշանակված Սարգիս Գալստյանը զանգում է իր բարեկամներին և հորդորում վերադառնալ Ստեփանակերտ Այսօր, 10:20 Դասագրքի շապիկին Ադրբեջանն իր տարածքում ներառել է Հայաստանն ու Արցախը Այսօր, 10:06 ՌԴ-ն պետք է օպերատիվ աշխատանք տանի Բաքվի բանտերում գտնվող արցախցիների արագ վերադարձի ուղղությամբ. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:03 «Ժողովուրդ». Երջանիկ և Վահե Հակոբյանների գործերը լավացել են Այսօր, 09:56 «Հրապարակ». ՔՊ-ի միասնականությունն ու համերաշխությունը խիստ թվացյալ են Այսօր, 09:54 «Ժողովուրդ». Նորահայտ օլիգարխը նախկին օլիգարխ Արմեն Ավետիսյանի կառուցած գերթանկարժեք հյուրանոցը չի՞ հավանում Այսօր, 09:53 «Հրապարակ». ՀՀ իշխանությունն ուղղակի անկարող է պաշտպանել իր հայրենակիցներին. անզոր է, թուլամորթ և անպիտան, ուրեմն պետք է հեռանա Այսօր, 09:48 «Ժողովուրդ». Երբ և որտեղ է Փաշինյանը խոստացել «Զանգեզուրի միջանցք»-ը Այսօր, 09:47 «Հրապարակ». Ո՞վ է Ստեփանակերտի պարետը Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Սամվել Բաբայանը որևէ իրավասություն չուներ բանակցություններ վարելու թշնամի երկրի հետ

Տվյալ բաժնի վերջին նյութերը