![Արայիկ Հարությունյանը իր աշխատակազմում պաշտոնանկություններ է արել](https://www.aysor.am/news_images/700/2099158_1/f646f95600cd8a_646f95600cdc9.thumb.png)
25/05/2023 21:17
Արայիկ Հարությունյանը իր աշխատակազմում պաշտոնանկություններ է արել
Արցախի Հանրապետության նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«3 պաշտոնյաներից բացի, Արայիկ Հարությունյանի կողմից պաշտոններից հեռացվել են ևս 8 անձ, որոնք նախագահականում զբաղեցնում էին խորհրդականի, հատուկ ներկայացուցչի, օգնականի պաշտոններ։
Եթե որոշել ենք ապրել և արարել Արցախում, ապա անհրաժեշտ է համակարգի արմատական փոփոխություններ իրականացնել՝ մանկապարտեզներից մինչև նախագահական»։