![Սերգեյ Մեղրյանը՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր](https://www.aysor.am/news_images/700/2099139_1/f646f84a34cd1d_646f84a34cd5d.thumb.jpg)
25/05/2023 19:54
Սերգեյ Մեղրյանը՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր
Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր է ընտրել։ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 67-ը, բոլորը կողմ են քվեարկել Սերգեյ Մեղրյանի թեկնածությանը:
Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Անահիտ Թումանյանի, Գայանե Մազմանյանի և Սերգեյ Մեղրյանի թեկնածությունները: