![Պուտինն ակնարկեց. Ադրբեջանը կարող է դառնալ ԵԱՏՄ անդամ](https://www.aysor.am/news_images/700/2099057_1/f646f607b32ec7_646f607b32f07.thumb.jpg)
25/05/2023 17:19
Պուտինն ակնարկեց. Ադրբեջանը կարող է դառնալ ԵԱՏՄ անդամ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն հայտնեց ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների ղեկավարներին սերտ համագործակցության և փոխադարձ աջակցության համար։
Նա նաև շնորհակալություն հայտնեց այսօրվա աշխատանքներին միացած, բայց ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրների ներկայացուցիչներին։
«Դեռևս», - ընդգծեց Պուտինը։
Նշենք, որ առաջին անգամ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։