![ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրով հիմնական շեշտը դրվել է նոր արդյունաբերական քաղաքականության վրա. Փոխնախարար](https://www.aysor.am/news_images/700/2098819_1/349057773_124524643975957_3334413761829696410_n.thumb.jpg)
25/05/2023 11:19
ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրով հիմնական շեշտը դրվել է նոր արդյունաբերական քաղաքականության վրա. Փոխնախարար
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը Մոսկվայում անցկացվող Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում մասնակցել է «Արդյունաբերական նոր քաղաքականություն. տեխնոլոգիական սուվերենիտետ և միջազգային կոոպերացիա» սեսիային։
Նարեկ Տերյանն իր ելույթում անդրադարձել է ՀՀ կառավարության 2021-2026 թթ․ ծրագրին և նշել, որ ծրագրով հիմնական շեշտը դրվել է նոր արդյունաբերական քաղաքականության վրա, որը ներկայում հետևողականորեն իրականացվում է։
Նախարարի տեղակալը նաև ներկայացրել է Հայաստանում տնտեսության արդիականացման միջոցառումը և արտադրական կարողությունների արդիականացման ու բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման բաղադրիչները։