![Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն այսօր առնվազն երկու եռակողմ փաստաթուղթ կստորագրեն. «Կոմերսանտ»](https://www.aysor.am/news_images/700/2098929_1/f646f3d848ad56_646f3d848ad97.thumb.jpg)
25/05/2023 14:50
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն այսօր առնվազն երկու եռակողմ փաստաթուղթ կստորագրեն. «Կոմերսանտ»
Մոսկվայում այսօր Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն առնվազն երկու եռակողմ փաստաթուղթ կստորագրեն, գրում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին։
Փաստաթղթերից մեկը Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի՝ 2020 թվականի նոյեմբերից ի վեր հինգերորդ եռակողմ հայտարարությունն է լինելու, երկրորդ փաստաթուղթը վերաբերելու է Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը։