44-օրյա պատերազմի ընթացքում ապօրինի ձեռք է բերվել և պահվել 45 ինքնաձիգ, 2000-ից ավելի փամփուշտ, այլ ռազմամթերք. Դատախազություն

26/05/2023 10:05

44-օրյա պատերազմի ընթացքում ապօրինի ձեռք է բերվել և պահվել 45 ինքնաձիգ, 2000-ից ավելի փամփուշտ, այլ ռազմամթերք. Դատախազություն


Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հատկանիշներով հարուցված քրեական գործով դատախազի բողոքը Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է, իսկ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ մասնակի բեկանել: Փոխվել են գործով որպես մեղադրյալներ ներգրավված Ա.Բ.-ի, Ս.Գ.-ի, Ս.Բ.-ի, Կ.Ե.-ի նկատմամբ նշանակված պատիժները, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական գործով (վարույթով) հիմնավորվել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ մարտական տարբեր խնդիրներ լուծելու համար Արցախի Հանրապետության ոստիկանության աշխատակից, բաժնի պետի տեղակալ Ա.Բ.-ն մեկնել է իրեն հանձնարարված տարածք, Ջրականի տարածքից ապօրինի ձեռք է բերել գործարանային արտադրության «ԱԿ» և «ԱԿՄ» տեսակի 45 ինքնաձիգ, տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակելու համար նախատեսված 2000-ից ավելի փամփուշտ և այլ ռազմամթերք: Այնուհետև, համաձայնության գալով իր ծանոթ Ս.Գ.-ի հետ, վերջինիս բնակարանին կից օժանդակ կառույցում պահել է ապօրինի փոխադրած ռազմամթերքն ու 43 ինքնաձիգները՝ դրանք հետագայում իրացնելու նպատակով:

45 ինքնաձիգից երկուսը փոխանցվել է Երևան քաղաքի բնակիչ Ս.Բ.-ին, ով դրանք փոխադրել և պահել է իր փաստացի բնակության վայրում:

Այնուհետև, Ս.Բ.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել Կ.Ե.-ի հետ, որպեսզի վերջինս վաճառի ինքնաձիգները՝ յուրաքանչյուրը՝ 148 հազար 782 դրամին համարժեք 300 ԱՄՆ դոլարով և ստացված գումարը փոխանցի Ա.Բ.-ին:

Պարզվել է նաև, որ Ս.Բ.-ն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին գտնվելով Արցախի Հանրապետությունում, գործով դեռևս չպարզված հանգամանքներում, ձեռք է բերել ռազմամթերք հանդիսացող ընդհանուր 400-ից ավելի փամփուշտ, դրանք փոխադրել և պահել է Երևան քաղաքում: ԱԱԾ աշխատակիցները խուզարկության ժամանակ հայտնաբերել և վերցրել են փամփուշտները:

Ա.Բ.-ի կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու հետևանքով՝ մարտական գործողությունների ընթացքում և դրանից հետո շուրջ չորս տասնյակից ավելի զինծառայող զրկվել է իրենց ամրակցված հրազենները և ռազմամթերքը կիրառելու միջոցով մարտական խնդիրներ լուծելու հնարավորությունից:

Ա.Բ.-ին մեղադրանք է առաջադրվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Քրեական օրենսգիրք) 235-րդ հոդվածի 2-րդ մասով (նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, կրելը) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), Ս.Բ.-ին՝ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, կրելը) և 235-րդ հոդվածի 2-րդ մասով, Ս.Գ.-ին՝ 235-րդ հոդվածի 2-րդ մասով, Կ.Ե.-ին՝ 34-235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու, կրելու փորձ):

2021 թվականի հոկտեմբերի 15-ին դատախազը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը վերաորակվել է նույն հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 2021 թվականի հունիսի 8-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Ա.Բ.-ին մեղավոր է ճանաչել 308-րդ հոդվածի 1-ին մասով (նշանակվել է պատիժ` պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկում՝ 5 տարի ժամկետով) և 235-րդ հոդվածի 2-րդ մասով (նշանակվել է պատիժ՝ ազատազրկում՝ 3 տարի ժամկետով):

Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով Ս.Գ.-ին մեղսագրվող արարքը վերաորակվել է նույն հոդվածի 1-ին մասով և Ս.Գ.-ի նկատմամբ նշանակվել է պատիժ՝ ազատազրկում՝ 1 տարի ժամկետով: Պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով:

 Ս.Բ.-ն մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (նշանակվել է պատիժ՝ ազատազրկում՝ 6 ամիս ժամկետով) և 235-րդ հոդվածի 2-րդ մասով (նշանակվել է պատիժ՝ ազատազրկում` 2 տարի ժամկետով):

Դատարանը Կ.Ե.-ին արդարացրել է Քրեական օրենսգրքի 34-235-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում:

Դատախազի բողոքի հիման վրա՝ Վերաքննիչ քրեական դատարանը 2023 թվականի մարտի 6-ին որոշում է կայացրել ներկայացված բողոքը մասնակի բավարարելու և Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը մասնակի բեկանելու մասին:

Արդյունքում՝ դատախազի բողոքի հիման վրա՝ դատարանի բեկանված դատավճռով՝

Ս. Բ.-ն մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ նշանակվել է պատիժ` ազատազրկում՝ 1 տարի ժամկետով, իսկ 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ազատազրկում՝ 2 տարի 6 ամիս ժամկետով: Վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 տարի ժամկետով:

Ս. Գ.-ն մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ նշանակվել է պատիժ՝ ազատազրկում՝ 2 տարի 6 ամիս ժամկետով: Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:00 Վրաստանը մինչև տարեվերջ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ կստանա․ Գերչինսկի Այսօր, 19:46 Ողջունելի է Հարավային Կովկասի նկատմամբ Ձեր հետաքրքրությունը․ Ալեն Սիմոնյանը՝ ՄԹ Եվրոպայի հարցերով ստվերային նախարար Սթիվըն Դոութին Այսօր, 19:35 ԵՄ առաքելությունը կընդլայնի իր գործունեությունը Հայաստանում․ Լիահույս ենք, որ Ադրբեջանը նույնպես կհամաձայնվի՝ իր կողմում ևս այսպիսի առաքելության գործունեության համար․ Միխայել Ռոթ Այսօր, 19:20 Հնդկաստանն ու ԱՄՆ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության նոր ձևաչափ են ստեղծել Այսօր, 19:06 Ռազմագերիներին չպետք է դարձնել հանրային հետաքրքրության առարկա․ Անահիտ Մանասյան Այսօր, 18:56 Ձեր այցը կնպաստի Հայաստանի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը․ Վահագն Խաչատուրյանը՝ Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին Այսօր, 18:43 Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին քննարկվել են եվրասիական ինտեգրացիային առնչվող հարցեր Այսօր, 18:28 Մայք Փենսը առաջադրվելու է որպես ԱՄՆ նախագահի թեկնածու Այսօր, 18:14 Լոնդոնում գտնվող Ալեն Սիմոնյանը Լորդերի պալատի խոսնակի հետ քննարկել է համագործակցության ընդլայնմանն ուղղված հետագա անելիքները Այսօր, 18:00 Կոչ ենք անում կողմերին՝ զերծ մնալ թշնամական հռետորաբանությունից, փոխարենն առաջ մղել այնպիսի խոսույթ, որը ստեղծում է խաղաղ բանակցություններին նպաստող միջավայր․ ԵՄ Այսօր, 17:46 Վրաստանի դեսպանն այցելել է Հայաստանի քննչական կոմիտե Այսօր, 17:30 Տեղ համայնքում որևէ բնակիչ ադրբեջանական ներխուժումից հետո կորցրած տարածքները հետ չի ստացել. Ավագանու անդամ Այսօր, 17:21 Ադրբեջանը տեղեկատվություն է տրամադել ՄԻԵԴ-ին՝ 2 հայ զինծառայողի վերաբերյալ Այսօր, 17:08 Team Telecom Armenia-ի բաժնետոմսերի վաճառքը մեկնարկել է Այսօր, 16:57 Մեկ տասնյակից ավելի վարորդներից կաշառք պահանջելու և ստանալու մեջ մեղադրվող ՃՈ երկու տեսուչի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է Այսօր, 16:53 «Վերին Լարս»-ի անցակետի վերակառուցումը կավարտվի մինչև հունիսի 15-ը. Միշուստին Այսօր, 16:49 Ռուսաստանը կարևորում է Հայաստանի հետ եղբայրական հարաբերությունները. Միշուստին Այսօր, 16:44 Հայաստանն անհանգստացած է Վերին Լարսի անցակետի թողունակությամբ. Փաշինյանն իր մտահոգությունն է հայտնել Միշուստինին Այսօր, 16:34 Շոշափելի առաջընթաց է ձեռք բերվել Ադրբեջանի հետ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքներում. ես շատ գոհ եմ. Նիկոլ Փաշինյան Այսօր, 16:23 Ալեն Սիմոնյանն Ալիշա Քերնսին մանրամասներ է հաղորդել Լաչինի միջանցքի ճգնաժամի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների մասին Այսօր, 16:15 Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի որևէ այլ հարևան չփորձի խախտել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Միխայել Ռոթն այցելել է Ծիծեռնակաբերդ Այսօր, 15:57 Երևան-Բաթումի-Երևան գնացքը կգործի հունիսի 14-ից Այսօր, 15:40 Զինծառայողի մահվան դեպքի կապակցությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, հանգամանքները պարզվում են Այսօր, 15:36 Ցավոք, Հայաստանն անշեղորեն զիջում է իր բանակցային դիրքերը. Արա Այվազյան Այսօր, 15:30 Տոմսերի վաճառքը դադարեցված է, գնվածներն էլ հետ են վերադարձվում. «Հարավկովկասյան երկաթուղի»-ն՝ սելավի հետևանքով փոխադրումների չեղարկման մասին Այսօր, 15:10 Ալերգիկ ռինիտի բուժման տարբերակները երեխաների դեպքում. մաշկային պրիկ թեստի հանձնումը պահանջում է հատուկ նախապատրաստում Այսօր, 14:52 Հայաստանը շահագրգռված է կայուն հիմքերի վրա դնել ու զարգացնել Միացյալ Թագավորության հետ բազմակողմ հարաբերությունները. Ալեն Սիմոնյան Այսօր, 14:38 Դեմոկրատիայով չեք կրակի, դուխով չեք ռմբակոծի. Հայաստանում ուզում են ապրել ինչպես Լյուքսեմբուրգում. Իսկանդարյան (Տեսանյութ) Այսօր, 14:29 Այս իրավիճակը բացառվել չի կարող, որովհետև գործ ունենք մեծ ծառայության հետ. ՆԳ փոխնախարարը՝ քաղաքացիներին բռնության ենթարկելու մասին Այսօր, 14:18 Վահագն Հարությունյանը նշանակվել է ՍԱՏՄ ղեկավար Այսօր, 14:12 Վթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. զոհ և վիրավորներ կան Այսօր, 14:00 Կամո Ցուցուլյանն ու ԿԽՄԿ-ի պատվիրակությունը քննարկել են համագործակցության ընդլայնման ուղղությունները Այսօր, 13:49 ԵՄ առաքելությունը նոր կենտրոններ կբացի Ջերմուկում, Իջևանում և Եղեգնաձորում Այսօր, 13:42 Աննա Հակոբյանը Բրյուսելում է Այսօր, 13:35 Անձրև և ամպրոպ է սպասվում. շրջաններում հնարավոր է նաև կարկուտ Այսօր, 13:19 Հայերը սկսել են հետաքրքրվել էկզոտիկ երկրներով. հանգստի ո՞ր ուղղություններն են պահանջված Այսօր, 13:04 Երևանի տարբեր վարչական շրջաններում ոստիկաններն ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել Այսօր, 12:52 Օվկիանոս չի առաջանալու Ռուսաստանի տեղում. այն մնալու է մեծ տերություն՝ համապատասխան պոտենցիալով. Իսկանդարյան (Տեսանյութ) Այսօր, 12:42 ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը կանխել է «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի արտահանման մաքսանենգության դեպք Այսօր, 12:30 Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության շեմին են. Ջեյհուն Բայրամով Այսօր, 12:25 Հայաստանում տնտեսական աճը 2023-ի համար գնահատվում է 4.4 տոկոս. ՀԲ զեկույց Այսօր, 12:12 Լարը բացված չի եղել. երեխան մտել է այնտեղ՝ թաքնվելու և, հավանաբար, ինքն էլ բացել է. Մանրամասներ՝ Դեբետում հոսանքահարված աղջկա դեպքից Այսօր, 12:02 Արաբկիր վարչական շրջանում վթարային ջրանջատում կլինի Այսօր, 11:54 Աղձք, Ուջան բնակավայրերի մոտ կիրականացվեն պայթեցման աշխատանքներ Այսօր, 11:47 Սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է. Պաշտպանության փոխնախարար (Տեսանյութ) Այսօր, 11:44 Հստակ ասվեց՝ մեքենայի ապակիների մգեցված թաղանթները չհեռացնողները կտուգանվեն․ պատգամավորի էլ են տուգանել (Տեսանյութ) Այսօր, 11:29 Երևանում զինծառայողը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց և գիտակցության չգալով՝ մահացել է․ Shamshyan.com Այսօր, 11:10 Սելավը վնասել է երկաթուղային գիծը՝ Ալավերդի-Ախթալա հատվածում Այսօր, 11:06 Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Այսօր, 11:04 Զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները դեպքի վայրում կկատարեն որոշ ուսումանասիրություններ Այսօր, 10:56 Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Այսօր, 10:44 Ամփոփվել են 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների նոր դասագրքերի ստեղծման մրցութային հայտերը Այսօր, 10:36 Հայաստանի երկնքում ՌԴ ՊՆ-ի ՄիԳ-29 բազմաթիրախային կործանիչների օդաչուները բարդ և բարձրագույն պիլոտաժի տարրեր են կատարել Այսօր, 10:25 Լեռնային Ղարաբաղի 120,000 բնակչի ավելի քան կես տարի շարունակվող շրջափակումը մեծապես խոչընդոտում է մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանը. Նարեկ Մկրտչյանը՝ Ժնևում Այսօր, 10:11 «Խոսեցինք Լեռնային Ղարաբաղում կայուն խաղաղության հաստատմանը մեր աջակցության մասին». հանդիպել են Արամ Ա-ն ու Ջասթին Թրյուդոն Այսօր, 10:09 «Ժողովուրդ». Ամառը խորհրդարանում թեժ է լինելու Այսօր, 10:06 «Հրապարակ». Հայաստանի բնակիչները Wildberries-ից ամենամեծ գնումները կատարում են մայիսին․ ամենամեծ պահանջարկը վայելել են շրջազգեստները Այսօր, 09:57 «Ժողովուրդ». «Վոյաժների» մեծ սիրահար Ծովինար Վարդանյանը որոշել է հունիս ամիսը նվիրել շրջագայությունների Այսօր, 09:55 «Հրապարակ». Հովիկ Աբրահամյանին ու մերձավորներին պատկանող ռեստորանի բակում «բեմադրված մարտաֆիլմի» առիթը կնոջ թեման է եղել Այսօր, 09:49 «Ժողովուրդ». Դատախազների սենյակներն օպերատիվ հսկողության տակ են եղել Այսօր, 09:47 «Հրապարակ». Կառավարության ներկայացուցիչները դադարեցրել են ծրագրի ֆինանսավորումը, չնայած խնդիրներն ամբողջությամբ չեն լուծվել Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանն իշխանության ամենահակառուսական ներկայացուցիչն է համարվում և այսօր մասնակցելու է ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների նիստին Այսօր, 09:40 «Հրապարակ». ԱԺ-ում փակ հանդիպում տեղի կունենա ՔՊ-ական շահագրգիռ պատգամավորների և կառավարության մի շարք անդամների միջև 06/06/2023 23:06 Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առանցքային հարցերն են քննարկել Միրզոյանն ու Հոգանը 06/06/2023 22:34 Հարսանիք շրջափակված Արցախում 06/06/2023 22:00 Ադրբեջանը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը Արցախում՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր 06/06/2023 21:12 Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակը Հայաստանում՝ առաջիկա 5 օրերին 06/06/2023 20:58 8 ակումբ ստացել է Հայաստանի ֆուտբոլի առաջին խմբի առաջնության 2023/2024 մրցաշրջանում հանդես գալու իրավունք 06/06/2023 20:41 Խոշոր վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին․ տուժածներ կան 06/06/2023 20:25 Օգտվելով ՀՀ իշխանությունների զիջողական դիրքից՝ լկտիացած թշնամին այլևս չի թաքցնում իր ախորժակը և ցանկությունը՝ իրականացնելու պանթուրքական գաղափարը այս տարածաշրջանում․ Հայտարարություն 06/06/2023 20:15 Ադրբեջանը շփման գծի կենտրոնական, արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ․ Արցախի ՊՆ 06/06/2023 20:01 Կա քննիչների, դատախազների, դատավորների մի որակ, որի համար կարևոր չէ՝ ինչ արարքի համար են կալանավորում, որոնք են անազատության մեջ պահելու հիմքերը․ Կարևորը քաղաքական պատվեր կատարելն է․ Էլինար Վարդանյան 06/06/2023 19:51 Անվանի շեփորահար և կոմպոզիտոր Մարկուս Շտոկհաուզենը համերգով հանդես կգա Հայաստանում 06/06/2023 19:34 Արևից պաշտպանությունն անհրաժեշտ է տարվա բոլոր եղանակներին. արևապաշտպան քսուքների նշանակությունը 06/06/2023 19:17 Վահագն Խաչատուրյանը Շվեդիային մաղթել է խաղաղություն, բարօրություն 06/06/2023 19:01 Իրանը ցուցադրել է իր ստեղծած հիպերձայնային բալիստիկ նոր հրթիռը 06/06/2023 18:48 Նշվեց ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի 30-ամյակը և կենտրոնի հիմնադիր տնօրեն Արմեն Սաղաթելյանի 70-ամյակը 06/06/2023 18:37 Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխելու 06/06/2023 18:27 Դիլիջանի քրեականի պետը անչափահաս աշխատակցին այլ պատճառով է ծեծել, ոչ թե հյուրանոցի սենյակի գումարն ուզելու համար. փաստաբան («Առավոտ») 06/06/2023 18:16 Իջևանում և Դիլիջանում մի շարք ընկերություններ խուսափել են 501 մլն դրամի հարկեր վճարելուց․ Քննչական կոմիտե 06/06/2023 18:05 «Լիդիան Արմենիա» և «Ըլայդ Գոլդ Քորփ.» ընկերությունները Մհեր Գրիգորյանին տեղեկացրել են Ամուլսարի հանքավայրը համատեղ շահագործելու իրենց մտադրության մասին 06/06/2023 17:56 Ինչի՞ց է վախենում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ Փաշինյանի հարազատներին պատասխանատվության կանչելու հարցում․ «Հետք»-ի հրապարակումը 06/06/2023 17:47 Խաչատրյանական միջոցառումներ՝ Երևանում, մարզերում և արտերկրում. Նշվում է Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյա հոբելյանը 06/06/2023 17:36 «Արցախի անվտանգության և զարգացման ճակատը» Արցախի իշխանություններին ուղղված պահանջներ է ներկայացրել 06/06/2023 17:25 Գեղհովիտցի ազգականները տևական ժամանակ ունեցել են թշնամական հարաբերություններ. նրանցից մեկը ինքնաշեն զենքով փորձել է սպանել մյուսին 06/06/2023 17:17 Մեր տուգանքներից, հորդորներից հետո էլ տնտեսվարողները շարունակում են Կորեայի ձորում շինարարական աղբ թափել. Երևանի քաղաքապետի պաշտոնակատար 06/06/2023 17:10 Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Կախակնի ուղղությամբ. Հայկական կողմը կորուստներ չունի 06/06/2023 16:55 Արմեն Գրիգորյանը մեկնում է Մինսկ. ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստն է 06/06/2023 16:51 Եկեղեցին տոնեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը 06/06/2023 16:46 Կարմրուկի համաճարակային իրավիճակը կարող է սրվել՝ հաշվի առնելով ներկայում զբոսաշրջության ակտիվությունը. ԱՆ 06/06/2023 16:38 Հունիսի 9-ին մեկնարկում են միասնական քննությունները 06/06/2023 16:32 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Լոնդոն է մեկնել 06/06/2023 16:27 Փաշինյանն ու Կլաարը քննարկել են Բրյուսելում և Քիշնևում տեղի ունեցած հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը 06/06/2023 16:22 Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը պետք է շարունակվի առանց ռազմատենչ հռետորաբանության և ուժի կիրառման սպառնալիքից զերծ միջավայրում 06/06/2023 16:17 Ֆարինգիտ. տարածված վարակի ախտանշաններն ու տեսակները. ԼՕՌ մասնագետ 06/06/2023 16:11 Հայաստանն ինտերնետի հասանելիության տեսանկյունից բավականին լավ դիրքերում է. Հակոբ Արշակյան 06/06/2023 15:59 Ո՞ր ընկերությունն է Երասխում 70մլն դոլարի ներդրում կատարել, ի՞նչ արտադրանք է այն տալու 06/06/2023 15:44 Համայնքապատկան մանկապարտեզներն օրենքի խախտմամբ են օտարվել. Դատախազությունը տարածքները համայնքին վերադարձնելու նպատակով 7 հայց է ներկայացրել Վարչական դատարան 06/06/2023 15:36 Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն 06/06/2023 15:29 Չժան Շաոգանը բարձր է գնահատել Հայաստանում գրանցված տնտեսական ցուցանիշները