
26/05/2023 14:18
Հայաստանի համար կարմիր գիծ է էքստերիտորիալ որևէ ճանապարհի տրամադրումը. Արթուր Հովհաննիսյան
Հայկական կողմն առաջին անգամ է լսում, որ Ռուսաստանն աջակցում է Ալիևի կողմից հնչեցված «Զանգեզուրի միջանցքի» գաղափարին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութան քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
«Քանի որ հետո Ալիևը նշեց, որ ինքը նկատի չի առնում էքստերիտորիալ ինչ-որ տարածք, բնականաբար, բանակցային գործընթացի հետագա փուլերում տերմինաբանության առումով կմոտարկենք մեր մոտեցումները»,- նշեց նա:
ՔՊ-ականը նշեց, թե բազմիցս են ասել, որ իրենց համար կարմիր գիծ է միջանցքի հարցը:
«Երեկվա հանդիպման ընթացքում դա վերահաստատվեց ևս մեկ անգամ»,- ասաց Հովհաննիսյանը:
ՔՊ խմբակցության քարտուղարն ընդգծեց` Հայաստանի համար կարմիր գիծ է էքստերիտորիալ որևէ ճանապարհի տրամադրումը:
«Ալիևը իր խոսքում նշեց, որ որևէ տարածքային պահանջ չունի Հայաստանի նկատմամբ ու նկատի չունի սուվերենությունից դուրս գտնվող ճանապարհը: Այս տրամաբնության մեջ մենք պետք է շարժվենք առաջ»,- հավելեց ՔՊ-ականը: