«Մեր առաջնային խնդիրը Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի ազգային-պետական շահերի պաշտպանությունն է՝ գործող վարչախմբի հեռացման միջոցով»․ Նոր շարժում է ձևավորվել

28/05/2023 19:31

«Մեր առաջնային խնդիրը Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի ազգային-պետական շահերի պաշտպանությունն է՝ գործող վարչախմբի հեռացման միջոցով»․ Նոր շարժում է ձևավորվել


Այսօր, մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրը, մեկնարկել է «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը։ Շարժումը վերկուսակցական է, որում ներգրավված են հանրության տարբեր շերտերի ներկայացուցիչներ՝ քաղաքագետներ, տնտեսագետներ, դիվանագետներ, սոցիոլոգներ, հայտնի մտավորականներ, իրավաբաններ, բժիշկներ, ուսուցիչներ, դասախոսներ, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ, լրագրողներ, բլոգերներ, ուսանողներ, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներ: Նպատակը  լայն կոնսոլիդացիա ապահովելն ու Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի ազգային-պետական շահերի պաշտպանությունն է՝ գործող վարչախմբի հեռացման միջոցով:

Նոր ձևավորված շարժումը հրապարակել է իր հռչակագիրը․

 Հ ռ չ ա կ ա գ ի ր

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խումբը՝

–հիմք ընդունելով ՀՀ անկախության հռչակագիրը, ՀՀ սահմանադրության անփոփոխելի հոդվածները,

–վերարժեվորելով 1988 թվականի Ղարաբաղյան շարժման ձեռքբերումները,

–արձանագրելով, որ ՀՀ գործող իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով ոտնահարվում են մեր երկրի Սահմանադրությունը, ՀՀ ԳԽ 1992թ. հուլիսի 8-ի որոշումը, լրջագույն սպառնալիքներ են ստեղծվում Հայաստանի ու Արցախի հանրապետությունների պահպանման, սեփական հայրենիքում հայ ժողովրդի ինքնիշխան, անվտանգ գոյության և զարգացման համար,

-բարձր գնահատելով հայ ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգությունը և կարևորելով ազգային հենքի վրա կրթական համակարգի հիմնարար բարեփոխումները և մշակութային քաղաքականության իրականացումը,

-անհրաժեշտ համարելով Հայաստանի՝ որպես իրավական պետության կայացումը, գործադիրից անկախ և բարձր մասնագիտական, բարոյական հատկանիշներով օժտված մարդկանցից կազմված դատաիրավական համակարգի միջոցով,

հայտարարում ենք՝

 2018թ. իշխանափոխությունը չի ապահովել մեր ժողովրդի արդարացի ձգտումները՝ կառուցելու ապահով, անվտանգ, ավելի  ժողովրդավարական և օրենքի գերակայության վրա հիմնված պետություն։ Հակառակը, «թավշյա հեղափոխության» հետևանքով ստացել ենք պատերազմ, բազմահազար զոհեր, հիասթափություն, խաբված ու պառակտված հասարակություն: Դրվել են Արցախի հարցում աղետալի զարգացումների հիմքերը:

1991-2018թթ. արատավոր երևույթները  ոչ միայն չեն վերացել, այլև քաղաքացիների ճնշող մեծամասնությունը դարձել է  պոպուլիզմի զոհ։

Դատական իշխանության կախվածությունը գործադիրից խորացել է։ Դատաիրավական համակարգը դարձել է բոլոր ընդդիմախոսների դեմ կիրառելու դագանակ: Իշխանության քաղաքական հակառակորդները՝ անվանի զինվորականներ, ընդդիմադիր գործիչներ, ապօրինաբար կալանավորվում են:  Այս ամենը զուգորդվում է իշխանական շրջանակների կողմից, բացահայտ և անպատիժ կերպով,  մարդկանց անարգման, բռնության ու սպանությունների երևույթներով:

Կոռուպցիայի, իշխանության ու բիզնեսի սերտաճման, արատավոր այլ երևույթների դեմ խոստացված պայքարը  տապալվել է. ավելին՝ «թավշյա հեղափոխությունը» ծնել է դոլարային միլիոնատերերի: Գնաճի պայմաններում առավել անապահով են դարձել խոցելի խմբերը՝ թոշակառուները, նպաստառուները, ցածր աշխատավարձով ապրողները: Հանրապետության բնակչության 40%-ից ավելին հայտնվել է աղքատության շեմին։

Ստվերային գումարների շրջանառությունն ավելացել է: Թմրամոլությունը, խաղամոլությունը, հանցավորությունը, հատկապես երիտասարդության շրջանում, արձանագրել են  աննախադեպ աճ: Հայաստանը դարձել է թմրաբիզնեսի միջազգային շրջանառության մասնակից: Վերջերս բացահայտվել է այդ շղթայի մի փոքր մասը՝ ավելի քան 1 միլիարդ եվրոյի կոկայինի տեսքով։

Թշնամին հայտնվել է Հայաստանի տարածքում՝ սպառնալով ՀՀ ինքնիշխանությանը և միջազգային սուբյեկտայնությանը: Արցախն ամբողջական ոչնչացման շեմին է: Պատերազմը բերել է հազարավոր զոհեր, անհետ կորածներ, 11 հազարից ավելի վիրավոր ու հաշմանդամ։ Բաքվի բանտերում շարունակում են մնալ գերիներն ու այլ պահվող անձինք։

Իշխանությունը դրժել է 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրության ժամանակ տված իր նախընտրական խոստումը: «Խաղաղության օրակարգի» և Ադրբեջանի կազմից դուրս Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման քաղաքականության փոխարեն ստացել ենք նոր պատերազմ, զոհեր, տարածքային կորուստներ: Իշխանությունը դավադրաբար Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, պատրաստ է զիջել ՀՀ տարածքից հատվածներ: Իրենց այս դիրքորոշմամբ նրանք ամբողջությամբ հայտնվել են իրավաքաղաքական ոչ լեգիտիմության տիրույթում:

Իշխանության կողմից վարած կործանարար արտաքին քաղաքականության հետևանքով՝ Հայաստանը դարձել է աշխարհաքաղաքական ուժերի բախման թատերաբեմ: Այս իշխանությունը քանդել է պետության անվտանգային ճարտարապետությունը՝ հարվածի տակ դնելով մեր ռազմավարական ու բնական դաշնակիցների հետ հարաբերությունները:

2022թ.  հոկտեմբերի 6-ին, Պրահայում ճանաչելով Արցախը Ադրբեջանի մաս՝ ՀՀ իշխանության ձեռամբ դե ֆակտո վիժեցվել է նոյեմբերի 9-ի համաձայնությունը: Դա Ադրբեջանին հնարավորություն է տվել շրջափակել Արցախն ու հավակնել Հայաստանի տարածքներին: Բերձորի միջանցքը փակվել է Պրահայում ձեռքբերված պայմանավորվածությունների արդյունքում:

Հայաստանի ու Արցախի անվտանգային համակարգերը անքակտելի են ու դրանց տարանջատումը հղի է ողբերգական հետևանքներով: Մեկի զոհաբերման գնով մյուսի գոյության ապահովման թեզը ոչ միայն անբարոյական է, այլ նաև` կեղծ ու վտանգավոր:

Իշխանությունը հետևողականորեն պառակտում է Սփյուռքը և օտարում նրան Մայր Հայաստանից:

Ելնելով վերը նշվածից, գիտակցելով պահի օրհասականությունը, առաջնորդվելով բարձր պատասխանատվությամբ, մենք՝ ներքոստորագրյալներս, նախաձեռնում ենք ժողովրդական շարժում՝ համախմբելու հանրության լայն շրջանակներին հետևյալ նպատակների շուրջ.

Առաջին. երկրում ձևավորել համազգային միասնություն՝ գործող իշխանության մահաբեր ձեռքը բռնելու, թույլ չտալու Արցախի ոչնչացումը, Հայաստանի անվտանգության համակարգի փլուզումը:

Երկրորդ. շարժումն իր ձևով և բովանդակությամբ վերկուսակցական է: Շարժման նպատակն իշխանության գալը չէ: Առաջնային խնդիրը՝ Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի ազգային-պետական շահերի պաշտպանությունն է՝ գործող վարչախմբի հեռացման միջոցով: Իշխանազրկումից հետո ձևավորված համախոհական կառավարությունը պետք է ոչ ուշ, քան 1 տարում կազմակերպի խորհրդարանի արտահերթ ընտրություն:

Երրորդ. նորանշանակ վարչապետը պետք է հրապարակավ հայտարարի, որ չի առաջադրվելու որևէ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքով իր վարչապետության ժամանակահատվածում տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրությանը: Նրա գլխավոր խնդիրը պետք է լինի մեր երկրի անվտանգային միջավայրի ապահովումը և ազատ, արդար, թափանցիկ ընտրության կազմակերպումը։

Կոչ ենք անում մի կողմ դնել կուսակցական, խմբային շահերն ու ժողովրդական լայն համախմբման միջոցով հեռացնել հակապետական վարչախմբին։ Ստեղծված վիճակում խաղաղ ճանապարհով իշխանափոխությունը պատմական բեկում մտցնելու միակ հնարավորությունն է:

Շարժումը բաց է անդամագրման ու համահունչ նպատակներ հետապնդող անհատների, կազմակերպությունների հետ գործակցության համար:

Հայաստան, Երևան,

28.05.2023թ.

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամներ՝

Նաիրա Մելիքյան,

Դավիթ Սահակյանց,

Ավետիք Իշխանյան,

Արթուր Խաչիկյան,

Հովհաննես Հարությունյան,

Ձյունիկ Աղաջանյան,

Ստեփան Դանիելյան,

Արտակ Հովհաննիսյան,

Մանուկ Սուքիասյան,

Բորիս Մուրազի,

Հովհաննես Խուդոյան,

Երվանդ Բոզոյան,

Անդրանիկ Թևանյան 

 

 

 

 

 

 

 

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:33 Զգուշացնում էինք՝ ինչ կարող է լինել այս իշխանությունների պարագայում․ Լևոն Քոչարյան Այսօր, 22:21 Սա հանցակցություն է ցեղասպանությանը․ Դուք այլևս չեք ծառայում ՀՀ-ին, այլ կատարում եք թրքահպատակ իշխանությունների ապօրինի որոշումները, որի համար պատասխան եք տալու․ Սաղաթելյանը՝ ոստիկաններին Այսօր, 22:16 Կառավարության դիմաց լարված է. ոստիկանները բիրտ ուժ կիրառեցին քաղաքացիների նկատմամբ Այսօր, 22:08 Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել Այսօր, 22:01 Մի քանի տասնյակ բերետավորներ հարձակվել և քաշքշելով Էրեբունու բաժանմունք են տարել քաղաքագետ Արա Պողոսյանին և քառօրյա ու 44-օրյա պատերազմների մասնակից Արման Պողոսյանին Այսօր, 21:36 Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունները կապված չեն Փաշինյանի հետ. Էրդողան Այսօր, 21:18 Ադրբեջանի օրակարգում մյուս հարցն Արցախից հետո «Զանգեզուրի միջանցքն է»․ Ու այս վիճակը Նիկոլն է ստեղծել․ ՀԱԿ փոխնախագահ Այսօր, 21:14 Արցախում վիրավորում ստացած հայուհուն տեղափոխել են Ադրբեջան Այսօր, 21:10 Ոստիկանապետն ու ՆԳ նախարարը Նիկոլի դավաճանությունը հավասարապես կիսող հանցագործներ են․ Աբրահամյան Այսօր, 21:08 Ադրբեջանը թույլ չի տալիս արցախյան կողմին իր վերահսկողության տակ վերցնել մեր զինվորների և խաղաղ բնակիչների դիերը Այսօր, 21:04 Մի խումբ ոստիկաններ շրջապատել էին մի երիտասարդ ցուցարարի և հարվածներ էին հասցնում նրան Այսօր, 20:52 Հովիկ Աղազարյանի նկատմամբ առերևույթ Ֆիզիկական ներգործություն է արվել․ Քննչական կոմիտե Այսօր, 20:43 Փաշինյանը հիմարագույն հաշվարկի արդյունքում որոշեց Ռուսաստանից թեքվել դեպի Արևմուտք․ Լևոն Զուրաբյան Այսօր, 20:31 Փաստաբանները շարունակում են իրավական օժանդակություն տրամադրել երկիրը կործանող խմբակի դեմ պայքարող ՀՀ քաղաքացիներին. Սոս Հակոբյան Այսօր, 20:20 Իշխանության ներսում Թուրքիայի խաղը խաղացող Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան, եթե հանկարծ խոչընդոտեք ձեր աշխատակիցների գործադուլին, սաղ ժողովրդով գալու ենք ձեր հիմնարկ․ Անդրանիկ Թևանյան Այսօր, 20:00 Գագիկ Ծառուկյան, Վարդանյան եղբայրներ, Սամվել Ալեքսանյան, Սամվել Կարապետյան, ռուսական խոշոր ընկերություններ, չխոչընդոտեք կոլեկտիվների մասնակցությանը զանգվածային ակցիաներին․ Թևանյանը կոչ ուղղեց Այսօր, 19:43 «Ղարաբաղի կեսը վախեցած հավաքված է խաղաղապահների տեղակայման վայրի դիմաց». արցախցի Այսօր, 19:42 Վաղը առավոտյան ժամը 10։00-ին կառավարության շենքը կշրջափակվի Այսօր, 19:35 Վազգեն Մանուկյանը հրապարակեց Ազգային կոմիտեի 5 անդամների անունները Այսօր, 19:27 Խոսելու ժամանակը վերջացել է, պետք է սկսել գործողություն․ Վազգեն Մանուկյան Այսօր, 19:11 ԵԱՀԿ-ում Հայաստանի նախաձեռնությամբ մշտական Խորհրդի հատուկ նիստ է անցկացվել Այսօր, 19:02 Արցախցիներին Ստեփանակերտի օդանավակայան են հրավիրել, լուսանկարել ու ասել՝ ՀՀ-ն թույլ չի տալիս, որ դուք տեղափոխվեք Հայաստան. Փաշինյան Այսօր, 18:59 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ արտահերթ նիստ Այսօր, 18:55 ՄԻՊ աշխատակազմը հանրային խոսույթի մոնիթորինգ է արել Այսօր, 18:44 Գործելու ենք կոշտ՝ պողպատե մանդատին համապատասխան. Նիկոլ Փաշինյան Այսօր, 18:38 Այսօրվա հրամայականն է ՀՀ-ում իշխանափոխություն իրականացնել, դժվարանում եմ ասել, թե դա ոնց է լինելու. Օսկանյան (Տեսանյութ) Այսօր, 18:32 Հայաստանը չի կարող աչք փակել ռուս խաղաղապահների ձախողումների վրա. վարչապետ Այսօր, 18:30 Արցախում քննարկել են՝ ինչ քայլեր են ձեռնարկելու ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակում Այսօր, 18:19 Հյուրանոցների համարներ ենք ամրագրել, կեցավայրեր նախապատրաստել. Փաշինյանը՝ արցախցիներին դիմավորելու մասին Այսօր, 18:18 Արցախում քաղաքացիական բնակչությանը ուղիղ վտանգ չկա. Նիկոլ Փաշինյան Այսօր, 18:13 «Բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ»․ Շտաբը՝ Եվլախում կայացած բանակցության մասին Այսօր, 18:07 Ոչ մի րոպե մի մոռացեք, այս գործընթացը նպատակ ունի Հայաստանում քաոս ստեղծել. Նիկոլ Փաշինյան Այսօր, 18:06 Ադրբեջանական ստորաբաժանումները Ստեփանակերտում չեն. Նիկոլ Փաշինյան Այսօր, 18:06 «Տղայի մայրն այս պահին Ստեփանակերտում է, իսկ հայրը՝ զինվորական, որի մասին 2 օր է՝ տեղեկություն չկա»․ Հանրահավաքի վայրից ձերբակալված 18-ամյա արցախցուն տարան կալանավորման Այսօր, 18:01 ՊԲ ստորաբաժանումները շարունակում են մնալ այն տեղերում, որտեղ գտնվել են հրադադարի հաստատման պահին. Նիկոլ Փաշինյան Այսօր, 17:49 ՀՀ ԱԳ փոխնախարարները հանդիպել են ՄԱԿ ԱԽ անդամ երկրների՝ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ Այսօր, 17:48 «Բոլոր կողմերից կտրված ենք, թշնամին բարձունքներում է»․ Մեծ Շենի գյուղապետ Այսօր, 17:36 ՀՅԴ կառավարության անդամներին, ՔՊ պատգամավորներին կոչ է անում մերժել Նիկոլ Փաշինյանի ցեղասպան քաղաքականությունը և միանալ ժողովրդին Այսօր, 17:24 «Ադրբեջանցիները մտել են գյուղ, իրենց տան մեջ գնդակահարել ամուսիններին, հետո՝ ծնողների հետևից եկած որդուն»․ Մարտակերտի շրջանի Վարդաձոր գյուղի բնակիչ Այսօր, 17:24 Հովիկ Աղազարյանին հարվածելու համար ձերբակալել են զոհված զինծառայողի հորը Այսօր, 17:14 Դա աբսուրդ է և լկտի սուտ. Վահան Քերոբյանը՝ Ադրբեջանի հետ առևտուր սկսելու լուրերի մասին Այսօր, 17:05 Հակաօրինական արարքներ թույլ տված բոլոր անձինք կենթարկվեն պատասխանատվության. ՆԳՆ հայտարարությունը Այսօր, 17:03 Համոզված եմ, որ այս փորձությունից ևս մենք դուրս կգանք պատվով և արժանապատվությամբ. Վլադիմիր Վարդանյան Այսօր, 17:00 Ղարաբաղի պատկանելության հարցը որոշված է Հայաստանի որոշմամբ. Պեսկով Այսօր, 16:56 Արցախում առկա հեռախոսակապի խնդիրը պայմանավորված է ոչ բավարար քանակի կայանների աշխատանքով Այսօր, 16:36 Երևանն՝ այս պահին. Լուսանկարներ Այսօր, 16:31 Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները ևս մեկ հանդիպում կանցկացնեն Այսօր, 16:28 Այն, ինչ տեղի է ունենում Արցախում, իրական ողբերգություն է. Արման Թաթոյան Այսօր, 16:19 Համազգային զորաշարժի կոչ ենք անում. Արամ Ա Կաթողիկոսի կոչը (Տեսանյութ) Այսօր, 16:13 Ստեփանակերտի բոլոր փողոցները լցված են տեղահանվածներով՝ սոված, վախեցած, անորոշության մեջ Այսօր, 16:06 Կառավարության շենքի դիմաց սեպտեմբերի 20-ին զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 28 մասնակից. ՔԿ Այսօր, 15:59 Հայտնի է Արցախում սպանված ևս մեկ ռուս զինծառայողի անուն Այսօր, 15:48 Վթար՝ Կապան-Քաջարան ավտոճանապարհին. կա տուժած Այսօր, 15:38 Ողբերգության մասշտաբները անպատկերացնելի են. միակ բանը, որ կարող է անել Հայաստանի իշխանությունը, տարհանումն է. Էդիկ Բաղդասարյան Այսօր, 15:28 Երևանի կենտրոնում փողոցները փակողների թվում են նաև երիտասարդ մայրեր՝ մանկասայլակներով Այսօր, 15:25 Նիկոլի համար կարևորն այն է, որ իր աջակցությունն ու սատարումը Էրդողանն ու Ալիևը գոհունակությամբ գնահատում են. Տիգրան Աբրահամյան Այսօր, 15:22 Եվլախ մեկնած Արցախի պատվիրակությունը դեռ չի հասել Ստեփանակերտ. Արցախի ԱԺ նախագահ Այսօր, 15:15 Անցնում ենք գործողությունների 24/7 ռեժիմի, հավաքվում ենք հրապարակում. Թևանյան Այսօր, 15:12 Քաղաքացիները փողոցներ են փակել Այսօր, 15:08 Դրսից մեզ վնասել ձգտողները փորձելու են դա անել ներսից. մի քանի անգամ ունեցել ենք պետություն, եկե´ք հիմա ունենանք մեկընդմիշտ. Հայկ Կոնջորյան Այսօր, 14:57 Տարհանվածների համար այսօրվանից Ստեփանակերտում անվճար հիմունքներով կգործեն սննդի կետեր Այսօր, 14:54 ԼՂ-ից ցանկացողներին Հայաստան տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ գործընկերների հետ Այսօր, 13:59 Սկսում ենք զանգվածային հացադուլ. Սուրեն Պետրոսյան Այսօր, 13:52 Ադրբեջանական զորքի՝ Ստեփանակերտ մտնելու վերաբերյալ շրջանառվող հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը Այսօր, 13:49 Բոլորը վայր են դնում կուսակցական դրոշները. խոսելու ենք հստակ անելիքներից, նաև գնալու ենք հստակ գործողությունների. Սուրեն Պետրոսյան Այսօր, 13:46 Հրաժարվում ենք հավատալ, որ աշխարհի առաջնորդները չեն կարող միջոցներ գտնել՝ կանխելու համար եղեռնագործությունը Արցախում. Ամենայն Հայոց Կաթողիկոս Այսօր, 13:42 Ալիևը ներողություն է խնդրել Պուտինից ռուս խաղաղապահների սպանության համար Այսօր, 13:27 Եվլախում ավարտվել են Արցախ-Ադրբեջան բանակցությունները Այսօր, 13:20 Շնորհավո՛ր, նշաձողի հետ միասին՝ շալվարդ իջեցրած Հայաստա՛ն. Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից Այսօր, 13:17 Լեռնային Ղարաբաղում սպանվել է ռուս խաղաղապահների փոխհրամանատար Իվան Կովգանը Այսօր, 13:15 Ռուսաստանի դեսպանատունը տոկունություն է մաղթել հայերին Այսօր, 13:13 Ադրբեջանը օկուպացված Հաթերք գյուղում, նախնական տվյալներով, մեկ քաղաքացիական անձի է այսօր սպանել Այսօր, 13:11 Արցախում փոխհրաձգությունը միայն Արմենավան թաղամասի ուղղությամբ է. պատգամավոր Այսօր, 13:07 Խաղաղապահներն ասում են՝ հրաման չունենք, որ ձեզ թողնենք գնանք, ահավոր կուտակումներ են Այսօր, 13:02 Կրակելով գալիս են, ուզում են դրոշը բերեն, դնեն Ստեփանակերտում՝ կառավարության շենքի վրա Այսօր, 12:59 Ստեփանակերտի մատույցներում կիրառվել են հրաձգային զինատեսակներ. չտրվել խուճապային տրամադրություններ տարածող գրառումներին. Արցախ Այսօր, 12:55 Ադրբեջանցիների զինված ուժերը հաստատվել են Ստեփանակերտի երկու թաղամասերում Այսօր, 12:47 Ադրբեջանցիները քաղաքի շուրջ բետոնե պատնեշներ են տեղադրում, որպեսզի մարդիկ չլքեն պաշարված Ստեփանակերտը Այսօր, 12:40 Այս մարդկանց բռնապետությունից փրկելու միակ ճանապարհը իրենց հայրենիքից հեռանալն է. Թանկյան Այսօր, 12:30 Անվտանգության նկատառումներից ելնելով` հորդորում ենք մնալ ապաստարաններում. ԱՀ ՆԳՆ ոստիկանություն Այսօր, 12:28 Մինսկին և Երևանին հաջողվեց կառուցել միջպետական փոխգործակցության ամբողջական ճարտարապետություն Այսօր, 12:24 Վիճակը շատ փիս ա, տեսնենք ինչ են անում, բացում են, թողնենք դուրս գանք.արցախցի (Տեսանյութ) Այսօր, 12:20 Խաղաղության ճանապարհը հեշտ չէ, անցնում է ցնցումների միջոցով, բայց պետք է անցնենք այդ ճանապարհը՝ հանուն անկախության, հանուն պետականության, հանուն ապագայի. վարչապետ (տեսանյութ) Այսօր, 12:19 Հավատացած եմ, որ դժվարությունները չեն կարող կոտրել մեր ժողովրդի ոգին. ՀՀ նախագահ Այսօր, 12:15 Դանակահարություն Երևանում․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում փրկել են կնոջ կյանքը Այսօր, 12:10 ԵՄ դիտորդական առաքելությունը ուժեղացրել է պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանագոտում Այսօր, 12:06 Ալմաթայի հռչակագրից հրաժարվելու մասին կոչերը Հայաստանի անկախությունից ու տարածքային ամբողջականությունից հրաժարվելու կոչեր են. Նիկոլ Փաշինյան Այսօր, 12:00 «Թուրքերը մտան Ստեփանակերտ. փողոցներում են ժողովուրդը, էրեխեքը…. » (Տեսանյութ) Այսօր, 11:56 Կարելի է ասել, որ ՀՀ-ն անկախություն ձեռք է բերել Արցախով. իսկ այսօր Փաշինյանը հանձնեց Արցախը. պատգամավոր Այսօր, 11:55 Մի շարք ենթակայաններ գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ. Արցախում առայժմ հնարավոր չէ էլեկտրաէներգիայի մատակարարում իրականացնել Այսօր, 11:50 Ստեփանակերտում դարձյալ կրակոցներ են լսվում (Տեսանյութ) Այսօր, 11:44 Հավանաբար ես էլ կարող եմ հայտնվել ադրբեջանական այդ ցուցակում. Օհանյան Այսօր, 11:42 Հայաստանի ներսում չպետք է լինեն թշնամիներ, չպետք է լինի ատելության խոսք իրար նկատմամբ, դա պարարտ հող է ստեղծում արտաքին ուժերի համար. Տիգրան Ավինյան Այսօր, 11:36 Եվլախում մեկնարկեց Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև բանակցությունները (լուսանկարներ) Այսօր, 11:36 Կարծում եմ՝ Արցախի ժողովրդի կեսից ավելին ցանկանալու է գալ Հայաստան. Օհանյան Այսօր, 11:35 Տղամարդը հայտնել է, որ մինչև իրեն քննիչի մոտ տանելը ոստիկանության Հրազդանի բաժնում ծեծի են ենթարկել Այսօր, 11:32 Միրզոյանը Լիտվայի ԱԳ նախարարին ներկայացրել է ԼՂ-ում ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների վտանգը Այսօր, 11:30 «Ադրբեջանն ու Թուրքիան միշտ իրար հետ են». տեղի է ունեցել Էրդողան-Ալիև հեռախոսազրույց Այսօր, 11:23 Եռաբլուրն այս պահին. Լուսանկարներ Այսօր, 11:21 Արդյո՞ք կլինի որևէ որոշում՝ այս մարդկանց պաշտպանելու, իրենց տներում ապրելու հիմնարար իրավունքը վերականգնելու. Մարուքյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը