Հիվանդ երեխայի խնամքն ապահովելիս պետք է հիմնվել միայն ապացուցահեն բժշկության վրա. մանկաբույժ Աիդա Պապիկյան

02/06/2023 19:08

Հիվանդ երեխայի խնամքն ապահովելիս պետք է հիմնվել միայն ապացուցահեն բժշկության վրա. մանկաբույժ Աիդա Պապիկյան


Ժամանակակից բժշկությունը, տալով նորագույն հնարավորություններ, ինչ-որ տեղ նաև պարտավորեցնում է լինել առավել զգոն և պատրաստ՝ ընդունելու այդ մեթոդներն ու ցուցաբերելու դրանցով ուղղորդվելու պատրաստակամություն։

Հայաստանի առողջապահական համակարգում երբեմն, սակայն, հանդիպում են տարբեր հարցերի շուրջ կարծրատիպային  մեկնաբանություններ ու մոտեցումներ, հասարակության որոշ շերտեր ևս դեռևս նախընտրում են շարժվել ավանդական մեթոդներով՝ որոշակիորեն բարդացնելով իրենց և երեխաների առողջական վիճակը։

«Ապացուցահեն բժշկությունը ենթադրում է ռանդոմիզացված հետազոտությունների իրականացում հազարավոր մարդկանց վրա և այդ խմբերի համեմատություն։ Համեմատությունների մեջ զգալի տարբերությունները քննելով՝ մասնագետները հանգում են ապացուցված եզրակացությունների», - Aysor.am-ի հետ զրույցում ասում է «Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» կենտրոնի մանկաբուժական բաժանմունքի պատասխանատու և մանկաբույժ Աիդա Պապիկյանը։

Մասնագետի խոսքով՝ շատ ծնողների անհանգստություն պատճառող «կոլիկա» տերմինը վերջին տարիներին հանվել է գործածությունից, և չի համարվում, որ երեխայի անհանգստությունը գալիս է փորիկից.

«Ապացուցվել է, որ դա երեխայի զարգացման էտապն է, որը կոչվում է «անմխիթար լացի տարիք»։ 25 % -ի մոտ այն հիմնականում ընդգրկում է 2-4 ամսականը, երբ փոքրիկներն ավելի շատ են լաց լինում։ Այս դեպքում պետք չէ ո՛չ գազիկների դեմ,  ո՛չ էլ այլ դեղեր տալ փոքրիկին։ Երբ ծնողները պնդում են, որ իրենց բալիկին օգնում են այդ դեղերը, ես դա կապում եմ պլացեբոյի էֆեկտի հետ»,-ասում է մանկաբույժը։

Մեզ հետ զրույցում, մասնագետն անդրադարձավ հիվանդ երեխայի խնամքի հետ կապված մի շարք կարևոր խնդիրների, որոնք ավելի են սրվում ծնողի կամ խնամակալի սխալ մոտեցման հետևանքով։

«Առողջ սնունդ ապահովելուց զատ, այլ խորհուրդ չկա տալու ծնողին։ Բացառություն է կազմում թերևս լուծը, երբ կարող ենք սահմանափակել կաթնամթերքը՝ մեծ տարիքում, բայց ոչ կրծքի երեխայի դեպքում։ Հիվանդության պարագայում պետք է ապահովել անհրաժեշտ հեղուկներ՝ այնքան, որքան կորցրել է երեխան»,-խոսելով սննդի ընդունման մասին՝ ասաց մանկաբույժը։

Աիդա Պապիկյանը վտանգավոր և անիմաստ համարեց ջեռակի գործածումը, որը շատ դեպքերում այրվածքների պատճառ է դառնում.

«Քիչ իրավիճակներ կան, որ պետք է երեխաներին արհեստականորեն տաքացնել, օրինակ՝ հիպոթերմիայի դեպքում, բայց մնացած այլ պարագաներում երեխաների ջերմակարգավորման կենտրոնը դեռևս պատրաստ չէ դիմակայել դրան։ Օրինակ, կրծքի տարիքում չափից ավելի ջերմություն տալը կարող է խաթարել երեխայի բնականոն ջերմակարգավորումը»։

Մասնագետը խորհուրդ տվեց մինչև երկու ամսականը երեխային հագցնել մայրիկի հագածից մեկ բարակ շերտ ավելի, իսկ երկու ամսականից հետո՝ այնքան, որքան մայրիկը կհագնի։

«Չի կարելի նաև գլխարկ դնել տանը, քանի որ երեխաների ջերմատվությունը  մինչև որոշակի տարիքը  կատարվում  է գլխով, և եթե մենք թույլ չենք տալիս, որ գլխով լինի ջերմատվություն, երեխան հիպերթերմիայի մեջ է ընկնում, որն ավելի վտանգավոր է, քան հիպոթերմիան»,-ասաց նա։

Հաջորդ կարևոր հարցը, որը հուզում է շատ մայրիկների․  լողացնե՞լ արդյոք փոքրիկին հիվանդ ժամանակ, թե՞  ոչ.

«Լողացնել հիվանդ երեխային կարելի է և պետք է, քանի որ մաշկի միկրոբները երբ շատանում են (ջրծաղիկի դեպքում), վատ հետևանքների կարող են հանգեցնել։ Իհարկե, բշտիկները չպետք է վնասել սպունգով, բայց լոգանքի հակացուցում բժշկության մեջ չկա, բացառությամբ վիրահատված հիվանդների, որոնք էլի սահմանափակ թիվ են կազմում։

Ջրծաղիկի ժամանակ մաշկն անպայման պետք է լվանալ օճառով կամ մանկական գելով, որը չորացնելու փոխարեն՝ կսնուցի և կխոնավեցնի մաշկը,իսկ  ինֆեկցված էլեմենտների դեպքում՝ հակասեպտիկ օճառով»,-ասաց բժիշկը։

Խոսելով դեղերի, վիտամինների և հակաբիոտիկների գործածության մասին՝ նա նշեց, որ  ամբողջ աշխարհում հազի դեղերն արգելված են երեխաների համար՝ թե՛ խորխաբերները, թե՛ հազը կանգնեցնողները։ Հազի բուժումն, առհասարակ, շատ քիչ միջամտություն է պահանջում, եթե չկա  թոքաբորբ կամ  ասթմա։

«Կան եզակի իրավիճակներ, երբ բժիշկները նման դեղեր են նշանակում, օրինակ՝ կապույտ հազի ծանր արտահայտված դեպքերում, երբ պետք է հազի կենտրոնը  գտնել, իսկ հակառակ դեպքում  հազի օշարակները, կակաոյի յուղը, սոճու կոնը և այլ միջոցներ որևիցէ կիրառություն չունեն։

Ընդհակառակը, հազի դեղերն ունեն հակառակ էֆեկտներ՝ միկրոբները բազմանում են, խորխը շատանում է, երեխան չի կարողամում դա դուրս բերել, և կուտակված խորխից առաջանում է թոքաբորբի օջախ։

Շատ կարևոր է անամնեզը՝ երբ է հազում, որքան ժամանակ, գիշե՞րը, թե՞ օրվա ընթացքում, ունի՞ ալերգիայի նշաններ և այլն։ Հազը սիմպտոմ է, որի հետքերով գնալով ՝պետք է խնդիրը լուծել»,-ընդգծեց Պապիկյանը։

Մանկաբույժը նշեց, որ նույն իրավիճակն է նաև լուծի ախտորոշման դեպքում. «Լուծը բուժում ենք հազվադեպ այն իրավիճակում, եթե բակտերիա է հայտնաբերվել, և դրան համարժեք անտիբիոտիկ ենք տալիս բալիկին։ Լուծը կանգնացնող, կամ ընդհանուր միկրոֆլորան կարգավորող այլ դեղամիջոցներն անարդյունավետ են ու սխալ։

Կարելի է տալ հեղուկ՝ խտացված աղերով, որը հայտնի ռեգիդրոնն է. Այն ոչ թե լուծն է կանգնեցնում, այլ կորցրածն է վերականգնում։ Կարող ենք աղիքներին օգնել նաև ցինկ կոչվող միկրոէլեմենտով։

Հակաբիոտիկների կիրառությունը հաճախ շատ անտեղին է, պետք է զգույշ լինել»,-զգուշացրեց մասնագետը։

Խոսելով վիտամինների կիրառության մասին՝ Աիդա Պապիկյանը նշեց, որ վիտամին D-ն միակն է, որը նշանակվում է առանց հետազոտության՝ մինչև 1, նույնիսկ՝ մինչև 2 տարեկանը։  

«Մյուս վիտամինները խիստ ցուցում ունեցող միկրոէլեմենտներ են, պետք է կատարել անհրաժեշտ հետազոտություն, որպեսզի բուժական չափով տրվի համապատասխան վիտամինը։

Պահանջարկ վայելող մուլտիվիտամիններն էլ բժշկության մեջ ունեն կիրառելի նշանակություն հատուկ սննդակարգ ունեցող բալիկների մոտ (օրինակ՝ վեգանների ընտանիքում) և միտված են լրացնելու այլ վիտամինների պակասն օրգանիզմում»,-ասաց մանկաբույժը։

«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։

Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։

Հեղինակ՝ Սուսաննա Հակոբյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

28/09/2023 23:50 Միանում եմ հայրենակիցներիս պահանջին՝ ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և Ադրբեջանում կալանավորված մյուս բոլոր հայերին․ Հենրիխ Մխիթարյան 28/09/2023 23:22 Ժամը 22:00 դրությամբ Արցախից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 78 354 անձ 28/09/2023 23:17 Վտանգված է Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը․ Գարեգին Երկրորդ 28/09/2023 22:50 «Չենք մասնակցելու ավագանու առաջին նիստին, որ քվորում չլինի, և նոր ընտրություններ նշանակվեն»․ Հայկ Մարությանը սպասում է «Հանրային ձայն» կուսակցության արձագանքին (Տեսանյութ) 28/09/2023 22:17 Հրանուշ Խառատյանը նոր հանձնարարություն ունի՝ Հայաստանում «ադրբեջանական պատմամշակութային հետքեր» է որոնում․ «Փաստինֆո» 28/09/2023 21:37 700-ից ավելի անձ բերման է ենթարկվել, կիրառվել է անհամաչափ ուժ, շատերն ստացել են մարմնական վնասվածքներ․ Ազգային Կոմիտեի հայտարարությունը 28/09/2023 21:31 Հայաստանն ընտրվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի անդամ 28/09/2023 21:25 Ստեփանակերտում, պայթյունի վայրում որոնողական աշխատանքներ իրականացելիս անձնական իրեր են հայտնաբերվել 28/09/2023 21:12 Արցախից բռնի տեղահանված և Տավուշի մարզում հաստատված ընտանիքում այսօր առավոտյան արու զավակ է ծնվել (Տեսանյութ) 28/09/2023 20:56 Եթե ոչինչ չփոխվի, ապա թշնամու յաթաղանը կարող է մոտենալ յուրաքանչյուրիս պարանոցի ոսկորին․ Խոսրով Հարությունյան 28/09/2023 20:44 «Որ հողը ների մեր բացակայությունը ...»․ Ծովինար Բարխուդարյանի հրաժեշտի խոսքը՝ հայրենիքին 28/09/2023 20:23 ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում Բնական աղետների արձագանքման խումբ է տեղակայել 28/09/2023 20:14 Արցախից բռնի տեղահանված 76 407 անձանցից պետությունը կեցավար է տրամադրել 17 153-ին 28/09/2023 20:05 Ժամը 18։00 դրությամբ Արցախից բռնի տեղահանված 74 400 անձ է մուտք գործել Հայաստան 28/09/2023 19:55 ՀՀ իշխանությունը պարտավոր է գործադրել բոլոր ռեսուրսները՝ Ռուբեն Վարդանյանին և ապօրինի ձերբակալված մեր մյուս հայրենակիցներին օր առաջ ազատ արձակելու համար․ Սեյրան Օհանյան 28/09/2023 19:25 Քննարկվում է այրվածքներ ստացած մի քանի արցախցիների Ֆրանսիայի մասնագիտացված բժշկական կենտրոններ տեղափոխելու հարցը 28/09/2023 19:13 «Կարևոր է Ադրբեջանի կողմից ուժի կիրառման հետագա դեպքերը բացառելը»․ Միրզոյանը՝ Միացյալ Թագավորության պետնախարարին 28/09/2023 19:00 Գրիգորյանը գերմանացիների հետ քննարկել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը 28/09/2023 18:49 Արցախից տեղահանված ՌԴ քաղաքացիները կարող են դիմել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն․ հայտարարություն 28/09/2023 18:38 Քյարամյանի տեղակալը Չինաստանում «Ինտերպոլ»-ի ղեկավարի հետ է հանդիպել 28/09/2023 18:25 ԿԸՀ հաստատել է Երևանի ավագանու կազմը 28/09/2023 18:15 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից պահանջում ենք գործնական քայլեր՝ ապօրինի ձերբակալված անձանց ՀՀ վերադարձնելու ուղղությամբ․ Ազգային կոմիտե 28/09/2023 18:08 «Հայաստան-Զիմբաբվե հարաբերություններում առկա է չիրացված զգալի ներուժ»․ Կոստանյան և Կուպեմբա 28/09/2023 18:00 Արցախի հարցում Ռուսաստանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի դժգոհությունն, այնուամենայնիվ, օբյեկտիվ է․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն 28/09/2023 17:51 Մեր ազգին բաժին ընկած ողբերգության համար Հայաստանի իշխանություններից հաշիվ պահանջելու իրավունքը մնում է ուժի մեջ․ Լևոն Տեր-Պետրոսյան 28/09/2023 17:42 Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը կգործի 2024 թվականի սկզբից․ «Սպուտնիկ Արմենիա» 28/09/2023 17:28 «Հայաստանի ղեկավար լինելը, Նիկո՛լ Փաշինյան, քո «հագով չի», թող, գնա»․ Օսկանյանը Փաշինյանին կոչ է անում սթափվել 28/09/2023 17:22 Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը ամենաբացասական հետևանքները կունենա հայ-ռուսական հարաբերությունների վրա․ ՌԴ ԱԳՆ 28/09/2023 17:16 Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Չինաստանին 28/09/2023 17:06 ՀՀ կառավարությունից պահանջում ենք հետևողականություն՝ Ռուբեն Վարդանյանի և Ադրբեջանի կողմից ապօրինաբար ձերբակալված մյուս քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցում․ Հայտարարություն 28/09/2023 16:56 Հռոմի կանոնադրության վավերացումը անդառնալի հարված է հասցնելու Ռուսասատանի հետ Հայաստանի հարաբերություններին. ՀՀԿ 28/09/2023 16:50 Դանակահարություններ՝ Երևանում․ վիրավոր եղբայրներից մեկին հիվանդանոց են տեղափոխել պարեկները 28/09/2023 16:40 ԿԸՀ-ն գրանցել է Երևանի ավագանու ընտրված անդամներին 28/09/2023 16:30 «Մայր Հայաստան» դաշինքը կոնսենսուսի բացակայության պայմաններում առաջարկում է Երևանի ավագանու նոր ընտրություններ 28/09/2023 16:26 «Ազգային առաջընթաց»-ը չի միացել որևէ ուժի և որևէ ուժ չի միացել մեզ. Հայտարարություն 28/09/2023 16:11 Ընդդիմությունը վերսկսում է հանրահավաքները. սեպտեմբերի 30-ին՝ Հանրապետության հրապարակ 28/09/2023 16:05 Սպանդանոցային ծագման մթերքի նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը կբարձրանա 28/09/2023 16:05 Արցախից դեպի Հայաստան բռնի տեղահանվածների թիվը 70 հազար 500 է 28/09/2023 15:59 Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով 28/09/2023 15:52 Մարտունի քաղաքի, Լիճք և Ներքին Գետաշեն գյուղերի ջրամատակարարումը կդադարեցվի 28/09/2023 15:42 Շտապօգնության խումբն ահազանգել է, որ տանտերն իրեն ոչ ադեկվատ է պահում 28/09/2023 15:36 Ընտանիքով Վայքում կրկին գիշերել ենք մեքենայի մեջ. Քրիստոս չեմ, որ կարողանամ այս անգամ էլ իմ երեխաներին փրկել 28/09/2023 15:22 Առցանց անմաքս առևտրի շեմը կգործի մինչև 2024 թվականի ապրիլի 1-ը. ՊԵԿ 28/09/2023 15:17 Հարյուրավոր սպաներ այստեղ են․ պետությունը նրանց հետ պիտի խոսեր, շատերը ուզում են ծառայել ՀՀ բանակում 28/09/2023 15:07 Ես ազատ եմ ու անվտանգ. Արտակ Բեգլարյան 28/09/2023 15:01 Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածային արտագաղթի ուղղակի պատճառ չկա. Պեսկով 28/09/2023 14:59 Գեղարքունիքի մարզում արդեն կեցության պայմաններ է տրամադրվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 336 ընտանիքի 28/09/2023 14:55 Հռոմի ստատուտին միանալու Հայաստանի որոշումը «չափազանց թշնամական» է Ռուսաստանի նկատմամբ. Դմիտրի Պեսկով 28/09/2023 14:53 Պուտինը Հայաստան այց չի նախատեսում. Պեսկով 28/09/2023 14:50 Հայկական Արցախի էջն ինձ համար երբեք չի փակվելու. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) 28/09/2023 14:48 Մեր խաղաղապահները շարունակում են աջակցել Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց․ Պեսկով 28/09/2023 14:42 Հայաստանի իշխանություններն ամեն ջանք պետք է ներդնեն, ներառյալ՝ բանակցությունների ընդհատում՝ ապահովելու Ռուբեն Վարդանյանի ու Դավիթ Բաբայանի ազատ արձակումը. Վարդան Օսկանյան 28/09/2023 14:37 Կարեն Ջալավյանը (Քյոխ) Հայաստանում է 28/09/2023 14:30 Մանկության Արցախը մնաց սարերի հետևում․ Լուսանկարներ 28/09/2023 14:26 Պատերազմով վախեցնելով պատերազմ են բերում. մենք չենք կարող մեզ սգալու շքեղություն թույլ տալ. Նարե Սիմոնյան (Տեսանյութ) 28/09/2023 14:22 Եթե անգամ այս օրը` ցեղասպանված Արցախի լուծարման հրամանագրի օրը, Նիկոլը որոշի ազգային տոն հռչակել, լինելու են բազմաթիվ հայեր, որ ողջունելու են այդ միտքը. Վահե Հովհաննիսյան 28/09/2023 14:19 Որոնողական աշխատանքների արդյունքում պայթյունի տարածքում հայտնաբերվել են մասունքներ 28/09/2023 14:16 Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված մարդկանց կարիքները բավարարելու համար հարկավոր է լինելու բարեկամ պետությունների օժանդակությունը. Ալեն Սիմոնյան 28/09/2023 14:14 Նիկոլ Փաշինյանը պատասխանատու է բոլորի առաջ, հիմա առավել ևս՝ բռնի տեղահանված արցախցիների. Նարե Սիմոնյան (Տեսանյութ) 28/09/2023 14:06 Արմեն Աշոտյանի և մյուսների վերաբերյալ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան 28/09/2023 13:58 Ասացի՝ ինչ ասեք, կանեմ, մենակ թողեք երեխես անցնի սահմանը... ինձանից երկու ավտո առաջ մեկին աչքիս դեմը տարան. Մհեր Զարգարյանը մանրամասներ է պատմում 28/09/2023 13:30 Արցախի համար համազգային աղոթքի օրվա առիթով դուրս կբերվեն տարբեր սրբություններ և սրբազան մասունքներ 28/09/2023 13:26 Ձերբակալվել է փաստաբան Մուշեղ Շուշանյանը. Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, ասել՝ «որտեղ բռնեք, սատկացրեք՝ հնարավորինս դաժան» 28/09/2023 13:19 Արմինե Ադիբեկյանի դեմ քրեական գործ են հարուցում 28/09/2023 13:16 Մեկ օրում բացահայտվել է 43 հանցագործության դեպք, գրանցվել է 17 ավտովթար 28/09/2023 13:08 ՀՀ պաշտպանության նախարարության բյուջեն 2024 թվականին կավելանա 28/09/2023 13:00 Ադրբեջանը տրամադրված է հատուցում պահանջել ցանկացած հայից, ով մասնակցել է Արցախի կառավարմանն ու պաշտպանությանը. ՀԲԸՄ-ն՝ Ռուբեն Վարդանյանի ձերբակալման մասին 28/09/2023 12:49 Ժամը 12:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 68․386 անձ է ժամանել ՀՀ. Բաղդասարյան 28/09/2023 12:42 Նորքի այգիներում անշարժ գույքը կօտարվի մոտ 88 մլն դրամով. կկառուցվի ժամանցի և հանգստի գոտի 28/09/2023 12:38 Հանցավոր կազմակերպության անդամները համակարգչային խաբեությամբ հափշտակել են 19 մլն դրամ 28/09/2023 12:37 Արյան պաշարները մշտապես պետք է համալրվեն և լինեն բավարար քանակի. ԱՆ 28/09/2023 12:28 Ես շարունակում եմ ճանաչել Արցախի Հանրապետությունը ու նաև շարունակելու եմ պայքարել նրա լիարժեք վերականգնման համար. Չալաբյան 28/09/2023 12:23 Արցախցիների մասին հրապարակումներում պետք է լինել շատ զգույշ. ՀՀ ՄԻՊ 28/09/2023 12:19 Ադրբեջանի դատարանը Ռուբեն Վարդանյանին կալանավորել է 4 ամսով 28/09/2023 12:15 Երևանի տարբեր ԲԿ-ներում Արցախից տեղափոխված 7 մարդ է մահացել 28/09/2023 12:10 Ի՞նչ է լինելու, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մուտք գործի Հայաստան (Տեսանյութ) 28/09/2023 12:06 Հռոմի ստատուտի ներկայացված ընթացակարգով վավերացումը հակասահմանադրական է, իսկ այն վավերացնելու հարցի ներառումը ԱԺ օրակարգ և հնարավոր քվեարկությունը՝ անօրինական. «Հայաստան» խմբակցություն 28/09/2023 12:02 Այս տարվա մեր խնդիրն է ապահովել 7 տոկոս տնտեսական աճ. Նիկոլ Փաշինյան 28/09/2023 12:00 Ողբերգական դեպք՝ Երևանում․ մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 5-ամյա տղան վերակենդանացման բաժանմունքում մահացել է 28/09/2023 11:57 Խոշոր հրդեհ Շուշի-Բերձոր ճանապարհին. այրվել է Հայաստան ուղևորվող քաղաքացիների երկու ավտոմեքենա 28/09/2023 11:54 Պետա-իրավական հարցերի հանձնաժողովի նիստում միաձայն ընդունվեց Հռոմի ստատուտը վավերացնելու մասին նախագիծը 28/09/2023 11:52 Անցակետում Ադրբեջանի կողմից կամայական ձերբակալությունները չափազանց անհանգստացնող են. Նիկոլ Փաշինյան 28/09/2023 11:48 Հռոմի ստատուտի վավերացումը փորձ էր արվում ներկայացնել թշնամական լույսի ներքո, բայց դրանք չեն ազդել ՀՀ-ՌԴ հարաբերությունների վրա. ՔՊ-ական պատգամավոր 28/09/2023 11:40 Չինաստանը և Հայաստանը հարգում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը․ Դեսպան 28/09/2023 11:35 ԱՄՆ-ն առաջիկա օրերին քայլեր կձեռնարկի ԼՂ միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելու ուղղությամբ 28/09/2023 11:33 Հայաստան տեղափոխված 66 հազար 500 արցախցիներից ՀՀ կառավարությունը կացարանով ապահովել է 10 հազար 967-ին 28/09/2023 11:30 ԱՄՆ 96 կոնգրեսական կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ալիևի կառավարության նկատմամբ՝ ԼՂ-ում մարդու իրավունքների խախտումների համար 28/09/2023 11:25 Արցախում գտել են անհետ կորած համարվող 6 բնակչի 28/09/2023 11:21 Արմեն Աշոտյանը կշարունակի կալանավորված մնալ 28/09/2023 11:19 Ժամը 10։00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել 66 հազար 500 արցախցի 28/09/2023 11:12 Ադրբեջանը Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրել «ահաբեկչությանը» ֆինանսավորելու համար (Տեսանյութ) 28/09/2023 11:11 Ռուս խաղաղապահների ուղղաթիռների անձնակազմերն ավարտել են Ստեփանակերտում պայթյունից տուժած ԼՂ-ի խաղաղ բնակիչների տարհանումը 28/09/2023 11:09 Առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա. Նիկոլ Փաշինյան 28/09/2023 11:06 ԱԺ-ում քննարկվում է Հռոմի ստատուտը վավերացնելու հարցը. հետադարձ ուժ կտրվի կանոնադրությանը 28/09/2023 10:54 Այրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Արցախում բենզալցակայանի պայթյունից տուժած 4 քաղաքացի 28/09/2023 10:47 Արցախցիներ, մի ընկճվեք առանձին հակամարդկային դեպքերից, գերակշիռ մասը սթափ է մտածում. Դանիելյան 28/09/2023 10:42 Ստեփանակերտում 5-ամյա աղջիկ է կորել և մեկ տարեց տղամարդ 28/09/2023 10:39 Ոչ մի բառ չի կարող նկարագրել Արցախի հայության ցավն ու տառապանքը․ Նոբել Առուստամյան 28/09/2023 10:35 Արցախից չեմ էլ փորձել դուրս գալ. Վիտալի Բալասանյանը հերքել է իր ձերբակալման մասին լուրերը. Tert.am 28/09/2023 10:33 Նիկո՛լ, երկիր ունեինք, Նիկո՛լ, բանակ ունեինք, զրոյացավ ամեն ինչ․ Մհեր Մկրտչյան