Զերծ մնալ հայտարարություններից, որոնք կարող են քաջալերել Ադրբեջանի ղեկավարությանն ուժի կիրառման կամ դրա սպառնալիքին դիմելու համար. Կոչ՝ ԱՄՆ-ին

02/06/2023 15:04

Զերծ մնալ հայտարարություններից, որոնք կարող են քաջալերել Ադրբեջանի ղեկավարությանն ուժի կիրառման կամ դրա սպառնալիքին դիմելու համար. Կոչ՝ ԱՄՆ-ին


Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ մտահոգություն են հայտնել 2023 թվականի մայիսի 30-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության առնչությամբ՝ կապված Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ նույն թվականի մայիսի 28-ին հնչեցրած հայտարարությունների հետ։

Հայտարարությունում ասվում է․

«Մենք՝ քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս Հայաստանից, մեր խորը մտահոգությունն ենք հայտնում 2023 թվականի մայիսի 30-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության առնչությամբ՝ կապված Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ 2023 թվականի մայիսի 28-ին հնչեցրած հայտարարությունների հետ։

Մենք աջակցում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և կայուն կարգավորմանը հասնելու ջանքերին՝ հիմնված մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության և հարգանքի վրա, ուստի խորապես վստահ ենք, որ Միացյալ Նահանգների վերջին հայտարարությունը ծառայելու է որպես «կանաչ լույս» Ադրբեջանի նախագահի համար՝ շարունակելու ուժի կիրառման և հայերի էթնիկ զտումների քաղաքականության հետագա գործողությունները։ Համարժեք արձագանքի բացակայությունը հիմք է դառնում վեճերի լուծման՝ ուժի կիրառման միջոցով պրակտիկայի նորմալացման համար, ինչը հակասում է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության մեջ ամրագրված սկզբունքներին: 

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միջազգային իրավական կարգի էությունը վեճերի լուծման ընթացքում ուժի կիրառման բացառելն է: Մեր տարածաշրջանում առկա իրավիճակի և ներկայիս կարգի, ներառյալ մարդու իրավունքների համակարգը խաթարող լուրջ մարտահրավերների առկայության պայմաններում, կարևորագույն առաջնահերություն և պատասխանատվություն է կանխել բռնապետական ռեժիմների կողմից շարունակվող ճգնաժամից օգուտներ քաղելը և մարդու իրավունքների կոպիտ խախտումների և ուժի կիրառման արդյունքում իրենց նպատակներին հասնելը:

Լռությունը, առավել ևս ողջունող հայտարարությունները, որոնք չեն մեկնաբանվում նախագահ Ալիևի ելույթի մնացած հատվածի և նախկինում նրա ռասիստական ելույթների համատեքստում, հաստատում են «նոր նորմալը»՝ ուժի կիրառումը միջազգային միջնորդությամբ բանակցությունների փոխարեն: Հակամարտության կարգավորման համար անկեղծ բանակցությունները խրախուսելու փոխարեն՝ նման հայտարարությունները քաջալերում են Ադրբեջանին շարունակել ուժի կիրառումը իր նպատակներին հասնելու համար և թույլ են տալիս Ադրբեջանի նախագահին պարծենալ միջազգային գործընկերների կողմից իր վարքագծի աջակցությամբ և հավանությամբ։

Սա է նախագահ Ալիևի ելույթում «համաներման» առաջարկի համատեքստը.

«Մենք պարզապես համբերություն ենք ցուցաբերում։ Սակայն բոլորը հիանալի գիտեն, որ մենք այսօր ունենք բոլոր հնարավորությունները այդ տարածաշրջանում ցանկացած օպերացիա իրականացնելու։ Ուստի «խորհրդարանը» պետք է լուծարվի, իրեն «նախագահ» կոչող տարրը պետք է հանձնվի, բոլոր «նախարարները», «պատգամավորները» և մյուսները հրաժարվեն իրենց պաշտոններից։ Միայն այդ դեպքում կարելի է ընդառաջել նրանց։ Միայն այդ դեպքում կարելի է խոսել համաներման մասին»։ «Կա՛մ վիզը կծռեն ու իրենք կգան, կամ ամեն ինչ այլ կերպ կզարգանա այսուհետ։ Ուստի նրանք կարող են համաներման հույս ունենալ միայն այն դեպքում, եթե կամավոր վայր կողմ դնեն իրենց բոլոր կեղծ պարտականությունները և դիմեն Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար։ Մենք կհետևենք դրան: Խոսքս վերջնական է, և դա բոլորին է հայտնի և՛ Ադրբեջանում, և՛ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում։ Մենք անում ենք այն, ինչ ասում ենք: Մեր ոչ մի բառ, ինչպես ասում են, օդում չի մնացել ու չի էլ մնա ապագայում... Նրանք բազմաթիվ հնարավորություններ են բաց թողել, մի շարք հնարավորություններ, ու ամեն անգամ, ինչպես ասում են, ստիպված ենք եղել՝ գլխներին տալ՝ խելքի բերելու համար»։

Նա նաև անդրադարձել է Հայաստանին. «Նրանք [հայերը] պետք է ընդունեն մեր պայմանները։ Եթե սահմանազատում չեն ուզում, սահմանազատում չի լինի։ Սահմանը կլինի այնտեղ, որտեղ մենք ենք ասում. նրանց ոչ ոք չի օգնի, ոչ թոշակի անցած ֆրանսիացի ոստիկանները, ոչ մեկ ուրիշը։ Նրանք չպետք է մոռանան, որ այստեղից երևում են հայկական գյուղերը»: 

Նախագահ Ալիևն իր մոտեցումը բացատրել է դեռևս 2022 թվականի դեկտեմբերի 24-ին. «Ոչ ոք չի կարող ազդել մեզ վրա։ Կոչեր կարող են լինել, ինչ-որ հայտարարություններ լինել, բայց դրանց վրա ուշադրություն դարձնել պետք չէ։ Մենք այս կոչերին պատասխանում ենք պարզապես քաղաքական քաղաքավարությունից դրդված։ Բայց սա մեր դիրքորոշումն ամենևին էլ չի փոխի»։ 

Պետքարտուղարության կողմից ողջունված «համաներման» քննարկման վերաբերյալ նախագահ Ալիևի վերջին հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան ուժի կիրառման և մարդու իրավունքների հետագա ոտնահարման ևս մեկ ակնհայտ սպառնալիք ոչ միայն Լեռնային Ղարաբաղի ընտրված ղեկավարության, այլև ամբողջ բնակչության նկատմամբ։ Ավելին, առաջիկա շաբաթներին ուժի կիրառման սպառնալիքները տարածվել են Ադրբեջանի կառավարության հետ փոխկապակցված սոցիալական ցանցերի ալիքներով:

Գնահատելով հակամարտության կարգավորման գործում ԱՄՆ-ի ներգրավվածությունը՝ ակնհայտ է, որ մինչև այժմ գործադրված ջանքերը հետ չեն պահել Ադրբեջանին իր ագրեսիվ քայլերից, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայությունը վերացնելուն։ Էթնիկ զտումների ամենօրյա սպառնալիքը նվազեցնում է Հարավային Կովկասում իրական և կայուն խաղաղություն հաստատելու հնարավորությունները։ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններն ապարդյուն կլինեն, եթե Լեռնային Ղարաբաղը հայաթափվի իր բնիկ ժողովրդից՝ հայերից:

Չնայած ընթացող խաղաղ բանակցություններին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հռետորաբանությունը գնալով ավելի ռազմատենչ է դառնում և լրջորեն խաթարում է վստահությունը խաղաղ գործընթացի նկատմամբ և հանգեցնում է կանոնավոր ռազմական սրացման՝ զոհերով։ Երկու կողմերից առնվազն 40 մարդ սպանվել և վիրավորվել է 2023 թվականի մարտից ի վեր։ Միայն խաղաղության համաձայնագիր կնքելը հանուն միայն խաղաղության համաձայնագիր ունենալու ինքնին վերջնական նպատակ չպետք է լինի: Խաղաղությունը կլինի տեւական և կայուն, եթե այն հիմնված լինի ուժի չկիրառման, մարդու իրավունքների իրական հարգանքի և արդարության ապահովման արդյունավետ երաշխիքների վրա։

Ռուսաստանի միջնորդությամբ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությամբ սահմանված երաշխիքները ներկայումս ձախողված են։ Հայ ռազմագերիներին վերադարձնելու, հումանիտար հարցերը լուծելու, հրադադարի պահպանման և տրանսպորտային բաց հաղորդակցությունների մասին պայմանավորվածություններն Ադրբեջանի կողմից չեն պահպանվել։ Փոխարենը, մենք ականատես եղանք ուժերի աճող անհամաչափության, Ադրբեջանի կողմից աճող ատելության և ռազմատենչ հռետորաբանության, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնական իրավունքներից և հիմնարար ազատություններից զրկելուն։ Հենց այս համատեքստում են արվում «համաներման մասին նկատառումները»։

Այն իրավիճակում, երբ Ադրբեջանի կողմից ոտնահարվում են Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության տարրական իրավունքները, երբ նրանց պատանդ են վերցրել, համաներման հարցը չէ, որ պետք է քննարկվի։

Ադրբեջանում մարդու իրավունքների ծայրահեղ վատ իրավիճակի և ՄԱԿ-ի և տարածաշրջանային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից հայերի նկատմամբ ատելություն հրահրելու մեծաթիվ արձանագրությունների պայմաններում մենք լրջորեն մտահոգված ենք մարդու, հատկապես հայերի իրավունքները հարգելու այդ երկրի կարողությունների և իրական կամքի համար: Պատերազմ հրահրող բռնապետական Ադրբեջանի քաջալերումը կհանգեցնի հետագա արյունահեղության և հաստատապես չի հանգեցնի տարածաշրջանում արժանապատիվ և կայուն խաղաղությունը։ 

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է ունենա դիվանագիտական և քաղաքական լուծում՝ բնիկ հայ բնակչության անվտանգության ամուր երաշխիքներով, գործուն մեխանիզմներով՝ ապահովելու նրանց խաղաղ կյանքն իրենց տներում և իրացնելու իրենց հիմնարար իրավունքներն ու ազատությունները:

Այս առումով մենք կոչ ենք անում Միացյալ Նահանգների կառավարությանը.

- Զերծ մնալ հայտարարություններից, որոնք կարող են քաջալերել Ադրբեջանի ղեկավարությանը ուժի կիրառման կամ դրա սպառնալիքին դիմելու համար,

- Ակտիվացնել ջանքերը՝ ուղղված մարդասիրական խնդիրների լուծմանը, ներառյալ Ադրբեջանի կողմից կալանավորված բոլոր հայ գերիների և քաղաքացիական անձանց անհապաղ և անվերապահ հայրենադարձումը,

- Ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ վերականգնելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով, ինչպես նշված է ՄՔԴ-ի որոշման մեջ.

- Աջակցել Լեռնային Ղարաբաղի ներսում միջազգային խաղաղապահ առաքելության՝ այդ թվում Լաչինի միջանցքում ներկայությանը, որպեսզի երաշխավորվի տեղում իրավիճակի անաչառ մոնիտորինգը, պարբերական և հրապարակային հաշվետվությունը միջազգային հանրությանը և ծառայի որպես անվտանգության էական երաշխիք տեղացի բնակչության համար։ 

- Աջակցել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև մարդու իրավունքների վրա հիմնված միջազգային մեխանիզմի ստեղծմանը.

- Աջակցել մարդու իրավունքների սկզբունքներին համապատասխան սահմանազատման և սահմանագծման գործընթացին

- ԱՄՆ օրենսդրությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների և պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու համար, այդ թվում՝ սանկցիաների կիրառման միջոցով։ 

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

 Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

Իրազեկ քաղաքացիների միավորում

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը

«Ասպարեզ» ակումբը

Հանրային լրագրության ակումբ»։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:14 Երևանում 28-ամյա տղան սպանել է քրոջ նախկին ամուսնուն Այսօր, 14:05 ԼՂ-ից տեղափոխված փախստականների թվում կա 29 հազար երեխա. ՅՈՒՆԻՍԵՖ Այսօր, 14:01 Տանտերը թթենու վրա կանեփ էր աճեցնում․ Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը Այսօր, 13:59 Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերում 24 ժամ ջուր չի լինի Այսօր, 13:54 Արցախի հանձնումը Նիկոլ Փաշինյանն է ստորագրել. Մովսես Հակոբյան. ArmLur.am Այսօր, 13:46 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն իրենց հարմար մոտակա բանկերում պետք է բացեն հաշվեհամարներ. Նիկոլ Փաշինյան Այսօր, 13:39 Օգնությունն ավելացնելուց բացի, սպառնալիքները կասեցնելու միջոցներ են անհրաժեշտ. Ինյարիտու Այսօր, 13:30 Լոռու մարզի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը հոկտեմբերի 4-ին և 5-ին ժամանակավորապես կդադարեցվի Այսօր, 13:27 Գրանցվել է 480 դեպք, որից 164-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը Այսօր, 13:20 Ադրբեջանը պարտավոր է պահպանել օկուպացված տարածքներում մշակութային ժառանգության պահպանության միջազգային դրույթները Այսօր, 13:13 Ադրբեջանի նախագահ Ալիևին պետք է մեղադրանք առաջադրել և պատասխանատվության ենթարկել. Ալֆրեդ դե Զայաս Այսօր, 13:03 Մարտունիում մնացած մոտ 50 հոգուն ադրբեջանցիները ավտոբուսներով բռնի տեղահանել են մոտակա խաչմերուկ ու հայտնել, որ չեն կարող մնալ այնտեղ. Նարե Սիմոնյան Այսօր, 12:57 Իսրայելից բժիշկներ են ժամանել Հայաստան` օգնելու Արցախում բենզինի պահեստի պայթյունի հետևանքով տուժածներին Այսօր, 12:51 Օր օրի ավելի է մեծանում վտանգը, որ նա կարող է այլևս երբեք չմիանալ մեր ընտանիքին. Ռուբեն Վարդանյանի զավակները հանդես են եկել հայտարարությամբ Այսօր, 12:45 Հայտնի են դպրոցականների արձակուրդների օրերը Այսօր, 12:39 Հայաստանը 7-րդ օլիմպիական ուղեգիրն ունի Այսօր, 12:29 Այսօր մենք կարող ենք խաղաղության դարաշրջան թևակոխել Հարավային Կովկասում․ Ալիև Այսօր, 12:27 Նույնիսկ Արցախի նկատմամբ ադրբեջանական վերահսկողությունը շատերին ռացիոնալության դաշտ չբերեց. Տիգրան Աբրահամյան Այսօր, 12:22 Աշխարհն անտարբեր հետևում է, թե ինչպես է տեղի ունենում ևս մեկ Հայոց ցեղասպանություն և հայերի բռնի տեղահանություն. Genocide Watch Այսօր, 12:20 Արցախից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են իրենց տվյալները ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն Այսօր, 12:17 Իսրայելը նպաստել է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներին. «Հաարեց» Այսօր, 12:08 Ջրհեղեղներ՝ Թուրքիայում․ ջուրը լցվել է մետրոյի կայարան, փողոցները վերածվել են «լճերի». Լուսանկարներ Այսօր, 11:59 Ընդդեմ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության ցույցեր են նախատեսված եվրոպական 20 քաղաքներում․ Լուսանկարներ Այսօր, 11:56 Մոլդովան հրաժարվել է գազ գնել «Գազպրոմից» Այսօր, 11:47 Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի ՀՀ․ հանդիպելու է բռնի տեղահանվածներին Այսօր, 11:37 Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 452 է Այսօր, 11:35 Արցախի նախկին նախագահները Երեւան չեն տեղափոխվել. aravot.am Այսօր, 11:30 Չի կանխարգելվել կեղտի կուտակումն ու բորբոսի առաջացումը. Լոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը Այսօր, 11:22 9 ամիս թերսնումից հետո դու հիմա կարող ես ունենալ ամեն ինչ, բայց ոչ ամենաթանկը՝ Արցախ. Արցախցի Մարիամի նամակը՝ դստերը Այսօր, 11:07 Հայ ազգը քեզ հետ կորցրել է իր ամենահզոր ձայնը, որի կարիքը մենք այդքան ունենք. Քրիստինա Ազնավուրը՝ Շառլ Ազնավուրի մասին Այսօր, 10:56 Մեծագույն երազանքս կդառնա Ստեփանակերտի հրապարակում մենահամերգիս իմ հարազատ, ժպտացող արցախցիներին կրկին տեսնելը. Սարգիս Ավետիսյան Այսօր, 10:54 «Արբա» և «Այոս» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը կդադարեցվի Այսօր, 10:48 Հրդեհ` Արցախի պողոտայում․ տուժածներ չկան Այսօր, 10:41 Կանիաշիր գյուղում այրվում է տուն Այսօր, 10:40 Կրակոցներ՝ Կոտայքում, 4 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan.com Այսօր, 10:36 Ադրբեջանի ՄԻՊ-ը այցելել է կալանավորված Վագիֆ Խաչատրյանին Այսօր, 10:34 Նիկոլի «կուսակցությունների» արևմտասեր ղեկավարները չեն դատապարտում Թուրքիայի հայատյաց քայլերը. Շարմազանով Այսօր, 10:26 Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին Այսօր, 10:13 Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ Այսօր, 10:03 Երևանում, Արարատում և Սյունիքում լույս չի լինի Այսօր, 09:49 Արցախահայության վերաբնակեցման համար ՀՀ-ին տրված գումարներով պետք է մարդկանց համար տներ գնվեն Այսօր, 09:31 Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ Այսօր, 09:26 Արցախի 3 նախկին նախագահները, կառավարության մեծ մասը վերադարձել են Հայաստան 01/10/2023 22:54 Փաշինյա՛ն, թող հայրենիք փրկենք․ մտածի՛ր առաջարկիս մասին․ Օսկանյան (Տեսանյութ) 01/10/2023 22:11 Փրկարարները Ստեփանակերտի Մայր տաճարում այսօր հասցրել են աղոթք բարձրացնել 01/10/2023 21:44 Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը մի խումբ պատասխանատուների հետ դեռ կմնա Ստեփանակերտում 01/10/2023 20:54 Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան 01/10/2023 20:39 Արցախում ռուս խաղաղապահներին է հանձնվել 28 միավոր ՀՕՊ միջոցներ, 63 միավոր դաշտային հրետանի, 14 միլիոն զինամթերք 01/10/2023 20:35 Արմեն Գրիգորյանն ու Իրանի գործընկերը կարևորել են ՀՀ տարածքային ամբողջականությունը 01/10/2023 20:22 ՀՀ-ում բուժում ստացող արցախցիներից 214-ը պայթյունից վիրավորվածներն են, 114-ը՝ ռազմական գործողություններից 01/10/2023 20:06 Արցախից Հայաստան է եկել 100.514 բռնի տեղահանված 01/10/2023 20:03 Իրանի Կարմիր մահիկը 50 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Արցախից բռնի տեղահանվածների համար 01/10/2023 19:57 Արցախից վերջին ավտոբուսը հասավ Գորիս՝ 15 ուղևորներով․ Արցախի ՄԻՊ (Տեսանյութ) 01/10/2023 19:49 Տարածաշրջանում աշխարհագրության ցանկացած փոփոխություն սպառնում է Հարավային Կովկասի անվտանգությանն ու կայունությանը 01/10/2023 18:54 Ադրբեջանը Baku TV-ով ՀՀ-ն ամբողջությամբ ներկայացրել է իբրև պատմական Ադրբեջան՝ բացահայտ կեղծիքներով ու տարածքային պահանջներով (Տեսանյութ) 01/10/2023 18:06 Տասը հազարից ավելի մարդ է մասնակցում Բրյուսելում ի զորակցություն ԼՂ-ի անցկացվող համաեվրոպական հանրահավաքին 01/10/2023 18:00 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել 01/10/2023 17:28 Արցախից բռնի տեղահանվածների հոսքը դեպի Հայաստան գրեթե դադարել է 01/10/2023 17:22 Ինչպե՞ս է ձերբակալվել արցախցի 18-ամյա Մարատը․ փաստաբանը մանրամասներ է պատմել 01/10/2023 16:35 Արմեն Գրիգորյանը Թեհրանում է 01/10/2023 16:28 Առայժմ Արցախում գտնվող փրկարարների հետ ոչինչ չի պատահել, տղերքը լավ են․ Հունան Թադևոսյան 01/10/2023 16:15 Արցախում մնացած հայերին գրանցում են. նրանց թիվն անհայտ է․ Լուսանկարներ 01/10/2023 16:08 Արցախից Հայաստան է եկել 100.490 բռնի տեղահանված 01/10/2023 16:00 ՄԱԿ-ի առաքելությունն այցելել է Լաչինի ապօրինի անցակետ՝ «գնահատելու մարդասիրական կարիքները» 01/10/2023 15:48 Ավելի քան100 հազար մարդ էթնիկ զտման է ենթարկվել, իսկ ՄԱԿ-ի առաքելությունը նոր է մուտք գործում Արցախ՝ «որոշելու բնակիչների հումանիտար կարիքները» 01/10/2023 15:08 Հռոմի պապը հետևում է իրավիճակին․ Հայաստանին ու Ադրբեջանին երկխոսության կոչ է արել 01/10/2023 13:05 Արցախի նկատմամբ ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականությունը և մեր ժողովրդի երկպառակությունը հանգեցրին Արցախի կորստյանը․ Կաթողիկոս (Տեսանյութ) 01/10/2023 12:45 Ինչ աջակցություն է նախատեսվում տեղահանվածներին բնակության ու կոմունալ ծախսերի համար (Տեսանյութ) 01/10/2023 12:29 Յուրաքանչյուր արցախցու կտրամադրվի 100 հազար դրամ աջակցություն՝ անկախ տարիքից (Տեսանյութ) 01/10/2023 12:16 «Սրտանց շնորհավորում եմ Կիպրոսի Հանրապետության Անկախության օրվա առթիվ»․ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել 01/10/2023 12:04 Արցախից բռնի տեղահանված 100․483 անձ Հայաստանում է 01/10/2023 11:51 ՀՀ-ում ԵՄ առաքելության 11 մեքենա է տեղակայվել Եղեգնաձորում 01/10/2023 11:39 Ես արդեն Երևանում եմ, առաջինը եկա Եռաբլուր․ Արտակ Բեգլարյան 01/10/2023 11:24 Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ 01/10/2023 11:14 «Հայ-չինական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել»․ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 74-րդ տարեդարձի առիթով 01/10/2023 11:06 Սա միջանցք էլ է տալու, անկլավներն էլ է հանձնելու, ադրբեջանցիներին էլ է Հայաստանի տարածքում բնակեցնելու․ «Որդիների կանչ» 01/10/2023 10:52 «Հարավկովկասյան երկաթուղին» Արցախից ժամանած քաղաքացիներին էլեկտրական գնացքներով անվճար երթևեկելու իրավունք է տալիս՝ ամենօրյա ռեժիմով 01/10/2023 10:39 Արցախից տեղահանված ընտանիքում երկվորյակ է ծնվել 01/10/2023 10:35 Այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն է 01/10/2023 10:32 Ռուբեն Վարդանյանը շատերի համար հայի արժանապատվության վերականգնման խորհրդանիշ կդառնա, զորակցություն եմ հայտնում Լեւոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին, Դավիթ Բաբայանին․ Տոնոյան 01/10/2023 10:25 Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի կարիքները պաշտպանության ոլորտում 01/10/2023 10:20 Ալիևը հրաման է տվել քանդել «Դեդո-Բաբո»-ն 01/10/2023 10:14 ՄԱԿ-ի առաքելությունն Արցախում է 01/10/2023 10:11 ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու համար մարզերում ակտիվ աշխատում են Միասնական սոցիալական ծառայության խմբերը 30/09/2023 21:33 Արդեն 3 տարի է՝ Արցախից տեղահանվածների համար գործում է աջակցության ծրագիր, հիմա բոլոր արցախցիները դարձել են գործող ծրագրի շահառու․ Ոչ մի նոր ծրագիր էլ չկա․ Առաքելյան 30/09/2023 21:20 «ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար սկսում ենք բնակության ծախսերի աջակցության ծրագիր»․ Փաշինյան 30/09/2023 21:04 ՀՀ իշխող ուժը ի՞նչ կարգավիճակ է տալու արցախահայությանը․ Գոհար Մելոյան 30/09/2023 20:19 Արցախից բռնի տեղահանված 100 480 անձանցից 37 749-ն են օգտվել պետության տրամադրած կեցավայրերից 30/09/2023 20:04 Ժամը 18։00 դրությամբ Արցախից բռնի տեղահանված 100 480 անձ է ժամանել Հայաստան 30/09/2023 19:20 ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարը Հայաստանին աջակցություն ցուցաբերելու մասին է հայտարարել 30/09/2023 19:03 Շտապօգնության մեքենաներով Արցախից Հայաստան են տեղափոխել խնամքի կարիք ունեցող 20 անձանց 30/09/2023 18:48 Չներեք ինձ վեր Ձեզ թողեցի ֆիզիկապես...սըրտս ու հոգիս թողալում Արցախումս. Սոսե Բալասանյան 30/09/2023 18:42 Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ և ճանապարհային ոստիկանության մի խումբ ծառայողներ կմնան Արցախում և կիրականացնեն որոնողափրկարարական աշխատանքներ 30/09/2023 18:26 Տիրոջից խնդրենք իմաստնություն՝ մեր առաջնորդների համար. Արցախի թեմի առաջնորդ (Տեսանյութ) 30/09/2023 18:24 Փաշինյան - Ալիև հանդիպմանն ընդառաջ եվրոպական 20 քաղաքներում տեղի կունենան բողոքի ցույցեր 30/09/2023 18:18 Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածել սահմանագոտու արևելյան հատվածում իրադրության վերաբերյալ 30/09/2023 17:57 Արցախից բռնագաղթած ամենատարեց՝ 103-ամյա բնակիչը մահացել է Հայաստանում 30/09/2023 17:43 Պատահար՝ Սիսիան-Երևան ճանապարհին․ Տուժած կա 30/09/2023 17:30 Լևոն Մնացականյանին տեղափոխել են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության մեկուսարան 30/09/2023 17:16 Արցախի ռուսական համայնքի ղեկավարին ադրբեջանցիները բաց են թողել․ Տեղահանման օրերին Բորդովի ջանքերով Արցախից դուրս էր բերվել 406 սլավոնական ընտանիք («Սպուտնիկ Արմենիա»)

Տվյալ բաժնի վերջին նյութերը